ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 546-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 3.2-ին կետը՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացում մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման գործողությունների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 546-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրականացվող գործողությունների նկարագիրը |
Պատասխանատու մարմինը /համակատարող մարմինը և աջակցող կազմակերպությունը |
Կատարման վերջնաժամկետը |
1. |
ՀՀ բյուջետային գործընթացում մասնակցային բյուջետավորման ներդրման աշխատանքների կազմակերպումն ապահովող աշխատանքային խմբի ձևավորում |
Աշխատանքային խումբը կձևավորվի համայնքային մակարդակում մասնակցային բյուջետավորման ներդրման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խմբի ընդլայնմամբ՝ այդ խմբում ներառելով ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից և այլ աջակցող զարգացման գործընկեր կազմակերպություններից (համաձայնությամբ) |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն զարգացման գործընկեր կազմակերպություններ |
2023 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
2. |
ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման և մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված բյուջետային ծրագրերի/ միջոցառումների ֆինանսավորման կարգի մշակում |
ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման և մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված բյուջետային ծրագրերի/ միջոցառումների ֆինանսավորման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն զարգացման գործընկեր կազմակերպություններ |
2023 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
3. |
ՀՀ 2024 թ. պետական բյուջեի նախագծով մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսում |
ՀՀ 2024 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսել ֆինանսական միջոցներ՝ ՀՀ պետական բյուջեից մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի/ միջոցառումների ֆինանսավորման համար |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2023 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ (ՀՀ վարչապետի 26.01.2023 թ. որոշմամբ՝ ՀՀ 2024 թ. պետական բյուջեի նախագծի մշակման և ներկայացման համար սահմանված ժամկետում) |
4. |
ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման ներդրման վերաբերյալ տեղեկատվական իրազեկում |
ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման վերաբերյալ հանրային իրազեկման իրականացում՝ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքերով և սոցիալական մեդիայի էջերով |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2023-2024 թթ. բյուջետային տարիների ընթացքում |
5. |
ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում |
Մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման նպատակով մասնակցային բյուջետավորման գործընթացի մասնակից տեղական ինքնակառավարման մարմիններին խորհրդատվությունների և պարզաբանումների տրամադրում (այդ թվում՝ առցանց) մասնակցային բյուջետավորման գործընթացների վերաբերյալ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն զարգացման գործընկեր կազմակերպություններ |
2023-2024 թթ. բյուջետային տարիների ընթացքում |
6. |
ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման գործընթացների իրականացման մշտա- դիտարկում |
Մասնակցային բյուջետավորման գործընթացների իրականացման (ընթացքի) մշտադիտարկում (այդ թվում՝ գործընթացին մասնակից տեղական ինքնակառավարման մարմիններում) |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն զարգացման գործընկեր կազմակերպություններ |
2023-2024 թթ. բյուջետային տարիների ընթացքում |
7. |
ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված բյուջետային ծրագրերի/ միջո- ցառումների գծով ՀՀ 2024 թ. պետական բյուջեից հատկացումների տրամադրում |
Բյուջետային տարվա ընթացքում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի գծով հայտերի ստացում, ուսումնասիրում, գնահատում և ՀՀ 2024 թ. պետական բյուջեից մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ընտրված ծրագրերի գծով հատկացումների տրամադրում՝ ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման և մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված բյուջետային ծրագրերի/ միջոցառումների ֆինանսավորման կարգին համապատասխան |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2024 թ. բյուջետային տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |