ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 1994 թվականի N 206
քաղ. Երևան
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՊՀ անդամ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Թուրքմենստանում և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանների (ժամանակավոր հավատարմատարների) պաշտոնային դրույքաչափերը` 250 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:
(1-ին կետը խմբ. 04.12.95 N 325)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների մնացած աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են համապատասխան դեսպանների (ժամանակավոր հավատարմատարների) պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ, համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հաստատել բանկային հիմնարկներից դրամական միջոցների ստացման և աշխատավարձի վճարման կարգը:
4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնների անվանումը |
Տոկոսները` դեսպանի |
1 |
2 |
Դեսպանորդ-խորհրդական Խորհրդական 1-ին քարտուղար 2-րդ քարտուղար 3-րդ քարտուղար Կցորդ Ռեֆերենտ Թարգմանիչ Հաշվապահ, գրասենյակի վարիչ, տնտեսական մասի վարիչ, մեխանիկ, վարորդ Քարտուղար-մեքենագրուհի Հավաքարար |
85 50 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.12.1995, N 325 | 01.01.1996, N 206 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|