ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«19» նոյեմբերի 2021 թ. N 58-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 69-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ (9) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
ԳՈՌ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԽՈՅԵՑՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ |
համայնքի ղեկավարԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ք. Նիկողոսյան |
2021 թ. նոյեմբերի 19 ք. Սպիտակ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|