ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2011 թվականի N 990-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարները, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը` սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված ճանապարհաշինական ծրագրերի (Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղի և Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված, Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասերն են կազմում,
բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ծայրամասային բնակելի տարածաշրջանները միմյանց կապող շառավղային մայրուղիներով և որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս թերի են, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,
գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.
2) հաշվի առնելով նշվածները` մշակվել են`
ա. Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղու նախագիծը,
բ. Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու նախագիծը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում` Արարատի մարզպետը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2013 թվականի հունվարի 1-ն է.
3) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Արարատի մարզպետը.
5) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով.
6) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևան քաղաքի վարչական սահմաններում Երևանի քաղաքապետն է, իսկ Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում` Արարատի մարզպետը:
(2-րդ կետը խմբ. 22.12.11 N 1844-Ն)
3. Լիազորել Երևանի քաղաքապետին և Արարատի մարզպետին՝
1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված, համապատասխանաբար Երևան քաղաքի վարչական սահմաններում և Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 990-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Գտնվելու վայրը և նկարագիրը |
Նկարագրության արձանագրության կազմման |
1 |
2 |
3 |
1. |
Արշակունյաց պողոտա 74, Արշակունյաց պողոտա 75ա, Արշակունյաց պողոտա ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաավիացիոն ինստիտուտ, Արշակունյաց պողոտա 119/1, Արշակունյաց պողոտա 127/21, Արշակունյաց պողոտա 127/3, Արշակունյաց պողոտա 127/4, Արշակունյաց պողոտա 127/6, Արշակունյաց պողոտա 131, Արշակունյաց պողոտա 133, Արշակունյաց 135ա բազմաբնակարան շենք, Արշակունյաց 135/2 բազմաբնակարան շենք, Արշակունյաց 135/2, Արշակունյաց պողոտա 135/3, Արշակունյաց 135/5, Արշակունյաց 292ա բազմաբնակարան շենք, Արշակունյաց պողոտա 266, Արշակունյաց պողոտա 268 հ. 20 խանութ, Արշակունյաց պողոտա 286, Արշակունյաց պողոտա 288, Արշակունյաց պողոտա 288/3, Արշակունյաց պողոտա 288ա, Արշակունյաց պողոտա 292ա բն. 6, Արշակունյաց պողոտա 300, Արշակունյաց պողոտա 318/2, Արշակունյաց պողոտա 322/3, Արշակունյաց պողոտա 324/4, Արտաշատի խճուղի 5/6, Արտաշատի խճուղի 5/7, Արտաշատի խճուղում գտնվող հողամաս, Արտաշատի խճուղի 14/4, Արտաշատի խճուղի 15/1, Արտաշատի խճուղի 100, Արտաշատի խճուղի 100/1, Արտաշատի խճուղի 33/13, Արտաշատի խճուղի 98, Նորագավիթ 1-ին փողոց 1, Նորագավիթ 1-ին փողոց |
8 ամիս |
2. |
Շիրակի փող. 1901 «Երևանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Շիրակի փող. 72 շենքին հարակից տարածքում ավտոտնակներ, Շիրակի փող. 72/8, Շիրակի փող. 74 շենքի մոտ գտնվող ավտոտնակ, Շիրակի փող. 74 հասցեում վուլկանացման կետ, Շիրակի փող. 74, Շիրակի փող. 74/4, Շիրակի փող. 74/5, Շիրակի փող. 74/6, Շիրակի փող. 74/7, Շիրակի փող. 74/8, Շիրակի փող. 74/9, Ծովակալ Իսակովի պող. հարող տարածքում հողամաս, Ծովակալ Իսակովի փող. գտնվող խանութ, Ծովակալ Իսակովի փող. գտնվող հողամաս, Ծովակալ Իսակովի փող. գտնվող խանութ նկուղով, Ծովակալ Իսակովի փող. գտնվող բնակելի տուն, Ծովակալ Իսակովի փող. գտնվող խանութ նկուղով, Ծովակալ Իսակովի փող. գտնվող հողամաս, Ծովակալ Իսակովի փող. գտնվող խանութ, Ծովակալ Իսակովի փող. 1, Ծովակալ Իսակովի փող. 1/1, Ծովակալ Իսակովի փող. 1/3, Ծովակալ Իսակովի փող. 7, Ծովակալ Իսակովի պող. 29/1 և 29/3, Կենտրոնական 1-ին փող. 4, Կենտրոնական 1-ին փող. 4/1, Կենտրոնական փող. 1, Կենտրոնական փող. 4/2, Սարալանջի փող. 1, Սարալանջի փող. 1/1, Սարալանջի փող. 1/2, Սարալանջի փող. 1/3, Սարալանջի փող. 2, Սարալանջի փող. 3, Սարալանջի փող. 4, Սարալանջի փող. 23/1, Սարալանջի փող. 27, Սարալանջի փող. 29, Սարալանջի փող. 31, Սարալանջի փող. 33, Սարալանջի փող. 35, Սարալանջի փող. 37, Սարալանջի փող. 39: |
8 ամիս |
(Հավելվածը փոփ. 22.12.11 N 1844-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
(ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՆ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂՈՒՆ ՄԻԱՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍ S=21.2 հա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
(ԱՐԳԱՎԱՆԴԻ ՀԱՆԳՈՒՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻՆ ՄԻԱՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍ S=7.7 հա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.11.2013, N 1256-Ն | 07.12.2013, N 990-Ն | |
13.12.2012, N 1552-Ն | 22.12.2012, N 990-Ն | |
22.12.2011, N 1844-Ն | 29.12.2011, N 990-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|