ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2023 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցում անցկացնելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 96 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 5 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ
1. Նախաբանում «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության» բառերը փոխարինել «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության» բառերով:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցում անցկացնելու մասին» հիմնադրույթում՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն հիմնադրույթը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործման նպատակներով.
բ) 2-րդ կետում «տարեկան» բառը փոխարինել «2 տարին 1 անգամ» բառերով.
գ) 3-րդ կետում «ամենամյա հիմունքով» բառերը փոխարինել «2 տարին 1 անգամ» բառերով.
դ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Դիտանցման նպատակը հայտնաբերված խոչընդոտների վերաբերյալ 2 տարին 1 անգամ զեկույցի (այսուհետ՝ զեկույց) նախապատրաստումն է, որի մեջ ընդգրկված են դրանց վերացման վերաբերյալ առաջարկները, ներառյալ՝ անդրսահմանային արգելքների նվազեցման և արդյունաբերական կոոպերացիայի համար պայմանների ստեղծման վերաբերյալ առաջարկները:».
ե) 10-րդ կետում «յուրաքանչյուր տարի» բառերը փոխարինել «2 տարին 1 անգամ» բառերով.
զ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» ենթակետով.
«դ1) անդրսահմանային արգելքների նվազեցման և արդյունաբերական կոոպերացիայի համար պայմանների ձևավորման վերաբերյալ առաջարկներ.».
է) 13-րդ կետը «Զեկույցի նախագիծը» բառերից հետո լրացնել «Հիմնական ուղղությունների ամենամյա դիտանցման և իրականացման վերլուծության արդյունքների մասին զեկույցի նախագծի կազմում (այսուհետ՝ Հիմնական ուղղությունների մասին զեկույց)» բառերով.
ը) 14-րդ կետում «քննարկվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից» բառերը փոխարինել «Հիմնական ուղղությունների մասին զեկույցի նախագծի կազմում քննարկվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից» բառերով.
թ) 15-րդ կետում «Հանձնաժողովի կոլեգիայի քննարկման արդյունքներով զեկույցը» բառերը փոխարինել «Հիմնական ուղղությունների մասին զեկույցի կազմում զեկույցը Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից քննարկման արդյունքում» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: