ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2000 թ. |
թիվ 61 |
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաձայն ՀՀ նախագահի 06.05.1997 թ. «ՀՀ մարզում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1-14 կետի ա. ենթակետի հաստատել ՀՀ Շիրակի մարզում միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների մրցույթի անցկացման կարգը (կցվում է):
2. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:
ՀՀ Շիրակի մարզպետ` |
Ֆ. Փիրումյան |
Կ Ա Ր Գ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով սահմանվում են Շիրակի մարզում տրանսպորտային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին (անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձերի, ՀՀ օրենսդրությամբ չարգելվող այլ սուբյեկտների) մրցութային կարգով, ավտոկայաններից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից միջհամայնքային երթուղիներում ընդգրկելու գործընթացը:
2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Շիրակի մարզպետի համապատասխան կարգադրությամբ:
2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:
2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տրանսպորտային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 10 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է`
3.2. Մասնակիցներին ներկայացվող պահանջները
Մրցույթին կարող են մասնակցել տնտեսվարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ապահովված են տրանսպորտային միջոցի սեփականության կամ վարձակալության (առնվազն 1 տարով) կամ ավտոմեքենան շահագործում են օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը`
- տրանսպորտային փոխադրումների իրականացման լիցենզիա` տրված ՀՀ Շիրակի մարզպետարանից,
- այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը,
- սպասարկման (փոխադրավարձի) նախատեսվելիք գինը:
Մրցույթի մասնակիցներին ներկայացնում են հետևյալ պահանջները`
- վարորդների որակավորումը համապատասխանի նշված տրանսպորտային միջոցի շահագործմանը թույլատրելի աստիճանին, ինչպես նաև համապատասխանի տվյալ փոխադրմանը,
- շարժակազմը ունենա ուղևորափոխադրումների համար ՊԱՏ-ի կողմից սահմանված նորմերին համապատասխան տեխնիկական և կահավորվածության աստիճանը,
- շարժակազմերում առկա լինեն ուղևորներին բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պիտույքներ և հակահրդեհային միջոցներ:
3.3. Մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափն է 2000 դրամ.
- վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել հաշվարկային հաշիվ կամ դրամարկղ` որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ,
- վճարի դիմաց տրվում է համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացվում է մրցութային հանձնաժողովին,
մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը ետ չի վերադարձվում:
3.4. Մրցույթով հատկացվող երթուղիներին նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը:
3.5. Հայտի ներկայացման վերջին ժամկետը:
3.6. Մրցույթի օրը, ժամը և տեղը:
3.7. Հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:
4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի հավելված 3.2. կետի բոլոր պահանջները:
4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի լավագույն շարժակազմ (որոշվում է համապատասխանորեն հավաքված բալերով), փոխադրավարձի նվազագույն գին, հավասար բալերի դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:
Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, 3 օրինակով, որի մեկ օրինակը ուղարկվում է ՀՀ Ավտոկայարան ՊՓԲԸ Գյումրու մասնաճյուղ, մյուս օրինակը մնում է հանձնաժողովի մոտ: Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:
4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:
5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ
6.1. Մրցույթը համարվում է չկայացած եթե`
- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել,
- մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգի պահանջները:
7. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում ՀՀ Ավտոկայարան ՊՓԲԸ Գյումրու մասնաճյուղի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր:
Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:
Մրցույթում հաղթած տնտեսվարող սուբյեկտի հետ կնքված պայմանագրում հաստատված սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
Հ Ա Յ Տ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
Հայտատու _________________________________________________________ տնտեսվարող սուբյեկտների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) անվանումը, գտնվելու վայրը, հասցեն և հեռախոսի համարը ________________________________________________________________
Խնդրում եմ ընդգրկել _______________________________________ երթուղում ավտոբուսային կամ միկրոավտոբուսային մրցույթին մասնակցելու հայտը: Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները` 1. Պետռեգիստրի վկայականի թիվը _________________________________ 2. Լիցենզիայի թիվը ______________ և տրման օրը ______________ 200 թ. 3. Վճարային փաստաթուղթ _________________________________________ 4. Վարորդների անուն, ազգանունը, մեքենաների տեխնիկական տվյալները
Երթուղու սպասարկման նախատեսվելիք գինը _______________________________
Լրացուցիչ տեղեկություններ __________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ ____________________________________________________________
Կ.Տ. ______________ 200 թ.
Գործերը ընդունեց ________________________________________________ |
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Կ Ա Ր Գ
Սույն կարգով հաստատվում են մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը, մրցույթի ամփոփման ձևը, մրցութային թերթիկի ձևը:
1. Մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը
1.1. Մրցույթային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսների (միկրոավտոբուսների) վերաբերյալ իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (ձևը կցվում է), որի 5-11-րդ սյունակներում ներկայացված են տվյալներ ավտոբուսի (միկրոավտոբուսի) վերաբերյալ:
1.2. Մրցութային թերթիկի 7-րդ սյունակում գրանցվում են տվյալ ավտոբուսների (միկրոավտոբուսների) երթևեկության անվտանգությանը սպառնացող ակնհայտ անսարքությունների (ղեկային կառավարման, արգելակային համակարգի, լուսաազդանշանային միջոցների անսարքությունների և անվադողերի սահմանային մաշ.) առկայության գնահատականը (0-10): Նշված անսարքությունների բացակայության դեպքում նշանակվում է 10 միավոր:
1.3. Մրցութային թերթիկի 8-րդ, 9-րդ 10-րդ, 11-րդ սյունակներում համապատասխանորեն 0-10 միավորով գրանցվում են ավտոբուսի գնահատականները ըստ`
- անվադողերի մաշվածության աստիճանի
- արտաքին տեսքի և ուղևորասրահի վիճակի
- ապակիների վիճակի (ճաքեր, փոխարինում այլ չափի ապակիով, թիթեղով, օրգանական ապակիով):
- կոնստրուկտիվ փոփոխությունների:
1.4. Մրցութային թերթիկի 11-րդ սյունակում գրանցվում է 7-րդ, 8-րդ 9-րդ, 10-րդ 11-րդ սյունակների գնահատականների գումարայինը:
1.5. Մրցութային թերթիկի 13-րդ սյունակում գրանցվում է մրցույթի մասնակցի կողմից տվյալ երթուղու սպասարկման համար մեկ ուղևորի փոխադրավարձի առաջարկվող գինը (այս գինը մրցույթի մասնակիցները փակ ծրարով հանձնում են մրցույթի հայտի հետ միասին): Ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ: Մասնակցի կողմից փոխադրավարձի գին չներկայացնելը հանդիսանում է մասնակցի համաձայնությունը գործող գնին:
1.6. Մրցութային թերթիկի 14-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում գործող մեկ ուղևորի փոխադրավարձի գինը:
1.7. Մրցութային թերթիկի 15-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում առաջարկվող փոխադրավարձի և գործող փոխադրավարձի գների տարբերությունից գոյացած բալերը ըստ հետևյալ հաշվարկի.
1. ուղևորի փոխադրավարձի գործող գնից ցածր առաջարկած յուրաքանչյուր 10 %-ի համար մասնակիցը լրացուցիչ ստանում է 3 միավոր:
2. Մրցույթի ամփոփման ձևը.
2.1. Մրցութային թերթիկի 16-րդ սյունակում գրանցվում է 12-րդ և 15-րդ սյունակների միավորների գումարը, որը և համարվում է ընդհանուր միավորների քանակը:
2.2. Ընդհանուր առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող:
2.3. Հավաքած հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ
Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն Թ Ե Ր Թ Ի Կ
մրցույթի հանձնաժողովի անդամ .................... ...... ..........թ.
N |
Երթուղին |
մասնակցի |
ավտոբուսի |
պետ |
թողարկ- |
Ակնհայտ |
Արտաքին |
Ապակիների |
Անվադողերի |
Կոնս- |
Միավոր- |
փոխադ- |
Երթուղում |
Գների |
Ընդհա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
ՓՈԽԱԴՐՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | |||||||||||||||
1 |
|||||||||||||||
2 |
|||||||||||||||
3 |
|||||||||||||||
4 |
|||||||||||||||
________________ /_______________________ / |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
13 դեկտեմբերի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50701157