ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 մարտի 2001 թվականի |
թիվ 84 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի ԹԻՎ 58 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 22-ի թիվ 58 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» կատարել հետևյալ փոփոխությունները`
- 13 «Ներդրումներ վերավաճառքի և վաճառքի համար» բաժնում բացել 137 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր ՀՀ դրամով» ենթաբաժինը և 1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» հաշիվները և 1373 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ ՀՀ դրամով» հակակշռային հաշիվը.
- 13 «Ներդրումներ վերավաճառքի և վաճառքի համար» բաժնում բացել 138 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր արտարժույթով» ենթաբաժինը և 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով» հաշիվները և 1383 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ արտարժույթով» հակակշռային հաշիվը.
- 25 «Այլ ակտիվներ» բաժնում բացել 255 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր ՀՀ դրամով» ենթաբաժինը և 2551 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով» և 2552 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» հաշիվները.
- 25 «Այլ ակտիվներ» բաժնում բացել 256 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր արտարժույթով» ենթաբաժինը և 2561 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով» և 2562 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված տոկոսային արժեթղթեր արտարժույթով» հաշիվները.
- 34 «Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ» բաժնում բացել 348 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» ենթաբաժինը և 3481 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» հաշիվը.
- 34 «Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ» բաժնում բացել 349 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով» ենթաբաժինը և 3491 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով» հաշիվը.
- 634 «Պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» ենթաբաժնում բացել 6344 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ» հաշիվը.
- 635 «Ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» ենթաբաժնում բացել 6354 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ» հաշիվը.
- 735 «Պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» ենթաբաժնում բացել 7354 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից» հաշիվը.
- 736 «Ոչ պետական արժեթղթերից առաջացած ծախսեր» ենթաբաժնում բացել 7364 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից» հաշիվը:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռեպո և հակադարձ ռեպո գործառնությունների հաշվապահական հաշվառման կարգը» (կցվում է) և սահմանել, որ այն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 9-ից:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` կատարել համապատասխան փոփոխություններ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկներում:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռեպո և հակադարձ ռեպո գործառնությունների հաշվապահական հաշվառման կարգը»` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 15-ը կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Գործառնական օր» համակարգում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2001 թ. մարտի 21-ի թիվ 84 որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԿԱՐԳ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգը սահմանվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածների և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի:
1.2. Սույն կարգը կանոնակարգում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կնքված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների հաշվապահական հաշվառումը միջազգային չափանիշներին համապատասխան:
2. Սահմանումներ
Սույն կարգի իմաստով`
2.1. Արժեթուղթ` ՀՀ կենտրոնական բանկի կամ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից թողարկված արժեթղթերը, իսկ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` նաև այլ արժեթղթեր.
2.2. Գնորդ` սեփականության իրավունքով արժեթղթեր ձեռք բերող բանկ.
2.3. Վաճառող` արժեթղթեր օտարող բանկ.
2.4. Հայտ` ռեպո կամ հակադարձ ռեպո գործարք կնքելու առաջարկ.
2.5. Գործարքի կնքման օր` հայտի հաստատման օրը.
2.6. Մարման ժամկետ` այն օրը, երբ գնորդը պետք է վաճառողից ձեռք բերված արժեթղթերը վերավաճառի վաճառողին.
2.7. Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
2.8. Բանկ` 2.7 կետում չնշված բանկերը, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպությունները, որոնց հետ կնքվում են ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքներ.
2.9. «Դեպո» հաշիվ` արժեթղթերի հաշվառման հատուկ հաշիվ:
3. Ռեպո գործարքի հաշվապահական ձևակերպումները
3.1. Ռեպո գործարքի կնքման դեպքում բանկը հանդես է գալիս որպես արժեթղթեր վաճառող` դրանք համաձայնագրում նշված ժամկետում վաճառքի գնով հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ Կենտրոնական բանկը` գնորդ` համաձայնագրում նշված ժամկետում պարտավորվելով դրանք վերավաճառել բանկին:
3.2. Ռեպո գործարքի կնքման պահից արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է Կենտրոնական բանկին:
3.3. Գործարքի կնքման օրը ավանդատունը բանկի «դեպո» հաշվից Կենտրոնական բանկի «դեպո» հաշվին է փոխանցում հայտում նշված արժեթղթերը:
3.4. Կենտրոնական բանկը իր «դեպո» հաշվին արժեթղթերն ստանալուց հետո այդ արժեթղթերի գնման գնով կատարում է հետևյալ ձևակերպումները`
ա) Դտ- 1421 «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով», 1423 «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով», 1431 «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով» և 1433 «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ արտարժույթով»
Կտ- Դրամական միջոցներ
բ) Դտ-1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով», 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
Կտ-3481 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» կամ 3491 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով»
Միաժամանակ, ռեպո համաձայնագրերի գումարը հաշվառվում է արտահաշվեկշռային 9611 «Ռեպո համաձայնագրեր ՀՀ դրամով» և 9621 «Ռեպո համաձայնագրեր արտարժույթով» հաշիվներում:
3.5. Կենտրոնական բանկը մինչև մարման ժամկետը յուրաքանչյուր բանկային օր կատարում է տոկոսների հաշվեգրում հետևյալ ձևակերպմամբ`
Դտ-1422 «Ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ», 1424 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ», 1432 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ» և 1434 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»
Կտ-6151 «Ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ», 6152 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ», 6251 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ» և 6252 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ»
3.6. Մինչև ռեպո համաձայնագրի մարման ժամկետը արժեթղթերը շուկայում վերավաճառելու դեպքում ավանդատունը Կենտրոնական բանկի «դեպո» հաշվից գնորդի «դեպո» հաշվին է փոխանցում հայտում նշված քանակությամբ արժեթղթեր: Կենտրոնական բանկի կողմից տրվում են հետևյալ ձևակերպումները`
ա) Ճշգրտվում է ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գինը` հիմք ընդունելով արժեթղթերի ընթացիկ (շուկայական) գինը`
Դտ-1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» կամ 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
Կտ-1373, 1383 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
կամ
Դտ-1373, 1383 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
Կտ-1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով», 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
և
Դտ-1373, 1383 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
Կտ-3481 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» կամ 3491 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով»
կամ
Դտ-3481 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» կամ 3491 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով»
Կտ-1373, 1383 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
բ) Արժեթղթերի վերավաճառքի գինը գերազանցում է ընթացիկ (շուկայական) գինը`
Դտ- Դրամական միջոցներ
Կտ-1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» կամ 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
Կտ- 6344 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ», 6354 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ»
գ) Արժեթղթերի վերավաճառքի գինը ցածր է ընթացիկ (շուկայական) գնից`
Դտ- Դրամական միջոցներ
Դտ- 7354 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից», 7364 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից»
Կտ-1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» կամ 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
3.7. Եթե Կենտրոնական բանկը վերավաճառում է ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերը, ապա մինչև ռեպո համաձայնագրի մարման ժամկետը նա պետք է ձեռք բերի ռեպո գործարքի հայտում նշված թողարկմանը և սերիային համապատասխանող արժեթղթեր` դրանք արտացոլելով 1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» կամ 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով» հաշիվներում: Գործարքի կնքման օրը ավանդատունը կատարում է համապատասխան ձևակերպումներ «դեպո» համակարգում: Նշված արժեթղթերի ձեռքբերման գնի և ընթացիկ (շուկայական) գնի տարբերությունը ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում ճանաչվում է եկամուտ կամ ծախս:
3.7.1. Արժեթղթերի ձեռքբերման դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները`
ա) Ճշգրտվում է ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունների գումարը` հիմք ընդունելով արժեթղթերի ընթացիկ (շուկայական) գինը`
Դտ-1373, 1383 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
Կտ-3481 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» կամ
3491 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով»
կամ
Դտ-3481 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» կամ
3491 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով»
Կտ- 1373, 1383 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
և
բ) Եթե արժեթղթերի գնման գինը գերազանցում է ընթացիկ (շուկայական) գինը`
Դտ - 1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» կամ 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
Դտ-7354 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից», 7364 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից»
Կտ -Դրամական միջոցներ
գ) Եթե արժեթղթերի գնման գինը ցածր է ընթացիկ (շուկայական) գնից`
Դտ-1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» կամ 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
Կտ- 6344 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ», 6354 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ»
Կտ- Դրամական միջոցներ
3.7.2. Ռեպո համաձայնագրի մարման պահին կատարվում են 3.8 կետում նշված ձևակերպումները, և, միևնույն ժամանակ, «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշվի» մնացորդը դուրս է գրվում 7354 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից» և 7364 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից» ծախսերի կամ 6344 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ», 6354 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ» եկամուտների հաշվին:
3.8. Գործարքի մարման օրը Կենտրոնական բանկը արժեթղթերը վաճառողին վերավաճառելիս ու տոկոսները գանձելիս ձևակերպում է`
ա) Արժեթղթերը վաճառողին վերավաճառելիս`
Դտ- Դրամական միջոցներ
Կտ- 1421 «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով», 1423 «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով» 1431 «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով» և 1433 «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ արտարժույթով»
և
Դտ- 3481 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» կամ 3491 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով»
Կտ- 1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» կամ 1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
Միաժամանակ, ռեպո համաձայնագրերի գումարը ելքագրվում է արտահաշվեկշռային 9611 «Ռեպո համաձայնագրեր ՀՀ դրամով» և 9621 «Ռեպո համաձայնագրեր արտարժույթով» հաշիվներից:
բ) Տոկոսները գանձելիս`
Դտ- Դրամական միջոցներ
Կտ- 1422 «Ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ», 1424 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ», 1432 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ» և 1434 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով կնքված ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»
4. Հակադարձ ռեպո գործարքի հաշվապահական ձևակերպումները
4.1. Հակադարձ ռեպո գործարքի կնքման դեպքում Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես վաճառող` դրանք համաձայնագրում նշված ժամկետում վաճառքի գնով հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ բանկը` գնորդ` համաձայնագրում նշված ժամկետում պարտավորվելով դրանք վերավաճառել Կենտրոնական բանկին:
4.2. Կենտրոնական բանկը գործարքի կնքման օրը ռեպո համաձայնագրի գնով կատարում է հետևյալ ձևակերպումները`
ա) Դտ- Դրամական միջոցներ
Կտ- 3441 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով», 3443 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով», 3451 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով» և 3453 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ արտարժույթով»
և
բ) Դտ- 2551 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 2551 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով», 2561 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 2562 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
Կտ- ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի 13 բաժնի արժեթղթեր
Միաժամանակ, հակադարձ ռեպո համաձայնագրերի գումարը հաշվառվում է արտահաշվեկշռային 9612 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ՀՀ դրամով» և 9622 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր արտարժույթով» հաշիվներում:
Արժեթղթերի գծով տոկոսների հաշվեգրումը շարունակում է կատարել հակադարձ ռեպո համաձայնագիր կնքողը:
4.3. Հակադարձ ռեպո գործարքի դիմաց տոկոսներ հաշվեգրելիս Կենտրոնական բանկը ձևակերպում է`
Դտ- 7145 «Ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ ՀՀ դրամով» 7146 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ ՀՀ դրամով», 7241 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ արտարժույթով» և 7242 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ արտարժույթով»
Կտ- 3442 «Ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ ՀՀ դրամով», 3444 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ ՀՀ դրամով», 3452 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ արտարժույթով» և 3454 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ արտարժույթով»
4.4. Գործարքի մարման օրը ավանդատունը գնորդի «դեպո» հաշվից վաճառողի «դեպո» հաշվին է փոխանցում հայտում նշված քանակությամբ արժեթղթեր: Կենտրոնական բանկը արժեթղթերը հետ գնելիս և տոկոսները վճարելիս կատարում է հետևյալ ձևակերպումները`
ա) Արժեթղթերը հետ գնելիս`
Դտ- Արժեթղթեր
Կտ- 2551 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով», 2551 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով», 2561 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 2562 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»
և
Դտ- 3441 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով», 3443 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ ՀՀ դրամով», 3451 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ արտարժույթով» և 3453 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ արտարժույթով»
Կտ- Դրամական միջոցներ
Միաժամանակ, հակադարձ ռեպո համաձայնագրերի գումարը ելքագրվում է արտահաշվեկշռային 9612 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ՀՀ դրամով» և 9622 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր արտարժույթով» հաշիվներից:
բ) Տոկոսները վճարելիս`
Դտ- 3442 «Ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ ՀՀ դրամով» 3444 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ ՀՀ դրամով», 3452 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ արտարժույթով» և 3454 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ արտարժույթով»
Կտ- Դրամական միջոցներ