ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2014 թվականի N 1253-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում.
2) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններում, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետում նշված մարմիններում (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեթոդական աջակցությամբ 2015 թվականին շարունակվելու է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել 2015 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`
1) ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով.
2) ապահովել 2015 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 16-ի N 1253-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN ը/կ |
Կատարողները |
Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները |
Փաստաթղթերն ստացող պետական մարմինները |
Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները | |
1 |
2 |
3 | 4 |
5 | |
Մաս I. Հայաստանի Հանրապետության 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | |||||
1. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2016-2018 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) և ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում |
ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններ |
մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ը | |
2. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում |
հայտատու մարմիններ |
մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ը | |
3. |
Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու գործադիր իշխանության հանրապետական մարմիններ (սույն ժամանակացույցի I մասում՝ այսուհետ` գլխադասային մարմիններ) |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ` |
տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմիններ |
մինչև 2015 թվականի փետրվարի 3-ը մինչև 2015 թվականի ապրիլի 22-ը | |
4. |
Հայտատու մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումները ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի փետրվարի 9-ը | |
5. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումները կազմելը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համաձայնեցված ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի փետրվարի 9-ը | |
6. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2016-2018թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումները մշակելը և մանրամասն հիմնավորումներով ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի փետրվարի 9-ը | |
7. |
ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների մասնակցությամբ մակրոտնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2015 թվականի փետրվարի 27-ը | |
8. |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում նշված պարբերականության (ժամկետների) | |
9. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
պետական ոչ առևտրային կազմակերպությունների բյուջետային հայտով ներկայացվող ծախսերի հաշվարկի ձևաչափի, այն լրացնելու, տվյալների բազա մուտքագրելու կարգի սահմանում |
մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը | ||
10. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող հայտատու մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2017 թթ. ճշգրտված և 2018 թ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2015 թվականի ապրիլի 25-ը | |
11. |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների և յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող հայտատու մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2017թթ. ճշգրտված և 2018թ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների քննարկելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
մինչև 2015 թվականի ապրիլի 28-ը ներառյալ | |
12. |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ և ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող հայտատու մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2016-2017թթ. ճշգրտված և 2018 թ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում |
մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը ներառյալ | ||
13. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմիններ |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն |
մինչև 2015 թվականի մայիսի 12-ը (ըստ գլխադասային մարմինների սահմանած ժամանակացույցի) | ||
14. |
Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող հայտատու մարմիններ |
հիմք ընդունելով ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից հաստատված ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2017թթ. ճշգրտված և 2018թ. կողմնորոշիչ չափաքանակները՝ իրենց ոլորտի 2016-2018թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերը (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2016-2018թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի մայիսի 20-ը | |
15. |
Գլխադասային մարմիններ |
հիմք ընդունելով ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից հաստատված ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2017 թթ. ճշգրտված և 2018 թ. կողմնորոշիչ չափաքանակները՝ իրենց ոլորտի 2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերը (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2016-2018 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները, ընդ որում, ինչպես ամփոփ, այնպես էլ՝ ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի մայիսի 27-ը | |
16. |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
մեթոդական ցուցումներում նշված ծրագրերի գծով բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) մշակում և տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտային 2016-2018 թթ. ՄԺԾԾ-ի հայտի հետ միասին | |
17. |
հայտատու մարմինների հետ իրենց ՄԺԾԾ հայտերի շուրջ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության) |
մինչև 2015 թվականի հունիսի 9-ը | |||
18. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ սույն ժամանակացույցի 17-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի իրենց ոլորտային մասերի նախագծերը մշակելը և ներկայացնելը |
տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ |
մինչև 2015 թվականի | |
19. |
Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող հայտատու մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ սույն ժամանակացույցի 17-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի իրենց ոլորտային մասերի նախագծերի (ծախսային ռազմավարության) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի հունիսի 19-ը | |
20. |
Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ սույն ժամանակացույցի 17-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի իրենց ոլորտային մասերի նախագծերի (ծախսային ռազմավարության)` ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2016-2018 թթ. ֆինանսավորման չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի | |
21. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի վերջնական տարբերակը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2015 թվականի | |
22. |
ՀՀ կառավարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի քննարկում և հաստատում |
մինչև 2015 թվականի հուլիսի 8-ը | ||
23. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ-ն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը` |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2015 թվականի. | |
Մաս II. Հայաստանի Հանրապետության 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | |||||
24. |
ՀՀ բնապահպանության |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի | |
25. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2012-2014 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված, այդ օրենքով նախատեսված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվություն ներկայացնելը` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
մինչև 2015 թվականի | |
26. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
համայնքների՝ 2016 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններ |
մինչև 2015 թվականի | |
27. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն և |
ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի | |
28. |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների 2014 թվականի ելակետային տվյալների ՀՀ մարզպետարաններում ստացման, ինչպես նաև այդ տվյալները ՀՀ մարզպետարանների կողմից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնելու համար ժամկետների սահմանում |
ՀՀ մարզպետարաններ |
մինչև 2015 թվականի | |
29. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքներից 2016 թվականի ծրագրային հայտեր ստանալը, քննարկելը, ամփոփելը և ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
մինչև 2015 թվականի հուլիսի 2-ը (ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության սահմանած ժամանակացույցի) | |
30. |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված և համայնքի ավագանու կողմից հաստատված բնապահպանական ծրագրերը և դրանց գծով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
մինչև 2015 թվականի | |
31. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)` համաձայնեցված ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ |
ՀՀ գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմինների հետ համագործակցել վերջիններիս համակարգին վերաբերող` ՀՀ մարզպետների` |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմիններ |
մինչև 2015 թվականի հուլիսի 17 -ը | |
32. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, բնակչության պետական ռեգիստրի հիման վրա հանրապետության հաշվառված բնակչության թվի` ըստ համայնքների ելակետային տվյալների տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի հուլիսի 17 -ը | |
33. |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի հուլիսի 18-ը | |
34. |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններ |
ՄԺԾԾ-ով նախատեսված ոլորտային ծրագրերի գծով սահմանված ծախսերի չափաքանակների շրջանակներում ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքների 2016 թվականի ծրագրային հայտերի քննարկում |
մինչև 2015 թվականի հուլիսի 25-ը (ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության սահմանած ժամանակացույցի) | ||
35. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2016 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով, ինչպես նաև տարածքային կտրվածքով` առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) կազմելը՝ հաշվի առնելով նաև 34-րդ կետով նախատեսված քննարկումների արդյունքները, և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի օգոստոսի 5-ը | |
36. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների մասին հայտերը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի օգոստոսի 5-ը | |
37. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների մասին հայտերը կազմելը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համաձայնեցված ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի օգոստոսի 5-ը | |
38. |
Հայտատու մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2016 թվականին օգտագործման մասին կանխատեսումները կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի օգոստոսի 5-ը | |
39. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2016 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառական ծախսերի նախահաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին ներկայացնելը (նաև 2016 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2015 թվականի համար հաստատված, սպասողական և 2014 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի օգոստոսի 5-ը | |
40. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (ՀՀ մարզպետարանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում | |
41. |
Հայտատու մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կառավարության 2016 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թվականի օգոստոսի 21-ը | |
42. |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ մարզպետարաններ ՀՀ համայնքների ղեկավարներ (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով) |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման 2016 թվականի գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված դեպքում) | |
43. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերը մշակելը (ըստ անհրաժեշտության) և ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2015 թվականի սեպտեմբերի 4-ը | |
44. |
ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2016 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում ՀՀ վարչապետի մոտ |
մինչև 2015 թվականի սեպտեմբերի 16-ը | |||
45. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 44-րդ կետում նշված քննարկումների արդյունքները հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագրի նախագիծը մշակելը և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2015 թվականի սեպտեմբերի 22-ը | |
46. |
ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի` ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 44-րդ կետում նշված քննարկումների արդյունքներով նախագծերը մշակելը և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնելը` հավանություն ստանալու համար, այդ թվում` |
ՀՀ կառավարություն |
մինչև 2015 թվականի սեպտեմբերի 22-ը | |
47. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2016-2018 թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկված և 2016 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծերը մշակելը և անհրաժեշտության դեպքում դրանք ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2015 թվականի սեպտեմբերի 22-ը | |
48. |
Հայտատու մարմիններ |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ կառավարությունում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2015 թվականի սեպտեմբերի 24-ը | |
49. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2015 թվականի սեպտեմբերի 24-ը | |
50. |
ՀՀ կառավարություն |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում |
x |
մինչև 2015 թվականի սեպտեմբերի 25-ը | |
51. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը | |
52. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութեր ներկայացնելը |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2015 թվականի հոկտեմբերի 2-ը | |
53. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում |
x |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում | |
54. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների հրավերի հրապարակում |
x |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում | |
55. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում |
x |
ՀՀ կառավարության կողմից 2016 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելուն հաջորդող օրը | |
56. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (ՀՀ մարզպետարանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում | |
57. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսային ծրագրերի գծով հատկացումները տարածքային բաշխման ներկայացնելը (առանձնացված՝ ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2015 թվականի հոկտեմբերի 16-ը | |
58. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանի կազմման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում |
(հավելվածը փոփ. 23.03.15 N 216-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |