600.0013.22.03.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 մարտի 2001 թ. |
N 13 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2001 թվականի մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը և 59-րդ հոդվածի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը ուժի մեջ մտնելուն նախորդող պահին «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության նախորդ օրենքի հիման վրա գործող Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերը պահպանում են իրենց ուժը` մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից դրանց վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունումը:
ՀՀ էներգետիկայի կարգավորող |
Վ. Մովսեսյան |