ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 1998 թվականի, |
N 29 |
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի բնական գազի բաշխման լիցենզիայի ձևը և լիցենզիայով սահմանվող` գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 1):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի բնական գազի փոխադրման (տեղափոխման) լիցենզիայի ձևը և լիցենզիայով սահմանվող` գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 2):
3. Սահմանել, որ լիցենզավորման ընթացքում, տնտեսավարող սուբյեկտների կողմից հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա, հանձնաժողովը կարող է տվյալ լիցենզիայի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է | ||
_________________ |
________________ | |
|
Կ.Տ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
N _______________ ԷՋԻՑ
ԵՐԵՎԱՆ __________ Թ.
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Բաշխող - իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է բնական գազի բաշխման գործունեություն իրականացնելու Լիցենզիա:
Բաշխում - կազմակերպաիրավական, տնտեսական և տեխնիկական գործառույթների համակարգ, որի միջոցով կատարվում է Սպառողների գազամատակարարումը:
Բնական գազի բաշխման ցանց կամ Բաշխման ցանց - բաշխիչ գազամուղների, գազակարգավորիչ կետերի և տեղակայանքների, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական համակարգ, որի միջոցով իրականացվում է բնական գազի առաքումը (գազամատակարարումը) որոշակի տարածքում տեղաբաշխված Սպառողներին:
Բնական գազի փոխադրման (տեղափոխման) ցանց կամ Փոխադրման (Տեղափոխման) ցանց - բնական գազի մայրուղային գազամուղների, գազաբաշխիչ կայանների, գազի պահեստարանների, կոմպրեսորային կայանների, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ու օպերատիվ կառավարման համալիրների (ներառյալ` կենտրոնական կարգավարական ծառայությունը) կազմակերպական, տեխնիկական և կամ տնտեսական կապերով ու աշխատանքային ռեժիմներով միավորված համակարգ, որի միջոցով իրականացվում է բնական գազի փոխադրումը (տեղափոխումը) ներկրման, արտադրության (արդյունահանման) Լիցենզիա ունեցող անձանցից բնական գազի արտահանման, բաշխման Լիցենզիա ունեցող անձանց, իսկ առանձին դեպքերում` անմիջապես բնական գազ Սպառողներին, և որի սահմանազատման կետերն են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն կետերը, որտեղ Փոխադրողի գազատարները միանում են հարևան երկրի գազատարներին,
բ) Փոխադրողի և Բաշխողի գազատարների միացման հանգույցները:
Լիցենզավորված անձ - Էներգետիկայի բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ստացած իրավաբանական անձ:
Լիցենզիա - էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները և Լիցենզավորված անձի իրավունքները վավերացնող փաստաթուղթ` տրված Հանձնաժողովի կողմից Լիցենզավորված անձին:
Հանձնաժողով - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով, որը կարգավորող մարմին է էներգետիկայի բնագավառում և գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա:
Ներկրող - իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է Հայաստանի Հանրապետության բնական գազ ներկրելու Լիցենզիա:
Սպառող - Լիցենզավորված անձի, կամ Ներկրողի, կամ Փոխադրողի հետ բնական գազի մատակարարման պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան միացում Բնական գազի փոխադրման (տեղափոխման) կամ բաշխման ցանցին:
Փոխադրող (տեղափոխող) - Լիցենզավորված անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է բնական գազի փոխադրման գործունեություն իրականացնելու Լիցենզիա:
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ - Հանձնաժողովի կողմից Լիցենզիայի գրանցման ամսաթիվ:
Ֆորս մաժոր - Պատահական, չկանխատեսված դեպքերի (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, գազամատակարարման համակարգում խոշոր վթարներ, այդ թվում վթարներ, որոնց հետևանքով հնարավոր է գազի որակական հատկանիշների փոփոխություն, գազի ներկրման դադարեցում կամ սահմանափակում, օրենսդրական դաշտի էական փոփոխություն) հետևանքով Լիցենզավորված անձի կամքից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի պայմաններ, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:
2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
2.1. Սույն Լիցենզիան ուժի մեջ է մտնում գրանցման պահից:
2.2. Սույն Լիցենզիան տրվում է անժամկետ:
3. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔ
3.1. |
Լիցենզավորված անձի սպասարկման տարածք է համարվում սույն Լիցենզիայի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում նշված աշխարհագրական տարածքը, որտեղ նրան իրավունք է տրվում իրականացնել լիցենզավորված գործունեություն: |
4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
4.1. |
Լիցենզավորված անձին սույն Լիցենզիայով սահմանված սպասարկման տարածքում Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից իրավունք է տրվում և պարտավորեցվում է իրականացնել բնական գազի բաշխման գործունեության բովանդակությունը կազմող հետևյալ գործառույթները` ա) գազի Բաշխման ցանցի սպասարկում և շահագործում, բ) գազի ընդունում Փոխադրողից և գազի բաշխում Սպառողներին, գ) գազի Բաշխման ցանցի ընդլայնում և զարգացում, դ) Ներկրողից և (կամ) Փոխադրողից գազի մեծածախ գնում, ե) իր սեփականությունը հանդիսացող բնական գազի վաճառքը Սպառողներին, զ) Ներկրողի և (կամ) Փոխադրողի հետ համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում` նրանց սեփականությունը հանդիսացող գազի վաճառքը Սպառողներին, է) կենցաղային Սպառողների մոտ գազահաշվիչների տեղադրում և սպասարկում, ը) կենցաղային Սպառողների գազի սարքավորումների սպասարկում, թ) գազի բաշխման տեխնոլոգիական ընթացքի օպերատիվ կառավարում: |
4.2. |
Սույն Լիցենզիայի 3.1 կետով սահմանված տարածքում Լիցենզավորված անձին ------ տարի ժամկետով տրվում է բացառիկ իրավունք` իրականացնելու 4.1 կետի ա), բ), գ), ե), է), թ) ենթակետերով ամրագրված գործառույթները: |
4.3. |
Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին վերապահված բոլոր իրավունքները պաշտպանելու նպատակով Հանձնաժողովը պարտավորվում է իր իրավասության շրջանակներում չթույլատրել 3.1 կետով սահմանված սպասարկման տարածքում, 4.2 կետով սահմանված ժամանակահատվածում բացառիկ իրավունքի առարկա հանդիսացող գործառույթների իրականացումը որևէ այլ անձի կողմից: |
4.4. |
Լիցենզավորված անձը Լիցենզիայով սահմանված որևէ իրավունք և (կամ) պարտականություն կարող է պայմանագրային հիմունքներով ամբողջովին կամ մասնակի օտարել, զիջել կամ փոխանցել մեկ այլ իրավաբանական անձի` միայն Հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց և Լիցենզիայում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելուց հետո: |
5. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5.1. |
Լիցենզավորված անձը պարտավորվում է լիցենզավորված գործունեությունը իրականացնել տնտեսական արդյունավետության սկզբունքներին համապատասխան, ապահովելով գազի բաշխման հուսալիությունն ու անվտանգությունը: |
5.2. |
Լիցենզավորված գործունեությունը պետք է համապատասխանի սույն Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից սահմանված նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: |
5.3. |
Լիցենզավորված անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությանը համապատասխան: |
5.4. |
Լիցենզավորված անձն իր գործունեությունն իրականացնելիս` պարտավոր է ապահովել մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև գույքի պահպանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: |
5.5. |
Լիցենզավորված անձի այլ ձեռնարկատիրական գործունեությունը չպետք է վտանգի լիցենզավորված գործունեությունը և սպառնա բնական գազի բաշխման անվտանգությանն ու հուսալիությանը: |
5.6. |
Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության համար նախատեսված միջոցներից իրավունք չունի ֆինանսավորել կամ սուբսիդիաներ տրամադրել իր կողմից կամ իր մասնակցությամբ հիմնադրվող նոր ընկերություններին և (կամ) իր դուստր ընկերություններին: |
5.7. |
Լիցենզավորված անձը առանց Հանձնաժողովի թույլտվության չի կարող դառնալ էներգետիկայի բնագավառի գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետեր, փայատեր կամ այդ անձի հետ ստեղծել տնտեսական միավորում: |
5.8. |
Լիցենզավորված անձի կանոնադրական հիմնադրամում 35 տոկոսից ավելի մասնակցություն ունեցող բաժնետեր կամ փայատեր իրավունք չունի առանց Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել էներգետիկայի բնագավառի գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետոմս կամ բաժնեմաս: |
5.9. |
Լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ հիմնական միջոցների դուրսգրումը և (կամ) վարձակալության տալը և (կամ) վաճառքը կարող են կատարվել միայն Հանձնաժողովի թույլտվությամբ: |
5.10. |
Լիցենզավորված անձի և էներգետիկայի բնագավառում գործունեության Լիցենզիա ունեցող այլ անձանց, ինչպես նաև Սպառողների հետ կնքվող մատակարարման պայմանագրերը պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերին: |
5.11. |
Լիցենզավորված անձի և գազի ներկրման, արտահանման, փոխադրման, վաճառքի նպատակով էներգետիկայի բնագավառում բնական գազից էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության գործունեության Լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված պայմանագրերը պետք է գրանցվեն Հանձնաժողովում: |
5.12. |
Լիցենզավորված անձը պարտավոր է անմիջապես հայտնել Հանձնաժողովին այն հանգամանքների մասին, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել սույն Լիցենզիայի պայմանների խախտման: |
5.13. |
Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, պարտավոր է լիցենզավորված գործունեության մասին հաշվետվություն ներկայացնել Հանձնաժողով: |
5.14. |
Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման պահանջներին և հանձնաժողովի կողմից սահմանված հաշվետվությունների ձևերին: |
5.15. |
Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է առանձնացված լինեն Լիցենզավորված անձի կողմից իրականացվող գործունեության այլ տեսակների հաշվապահական հաշվառումից և հաշվետվությունից: |
5.16. |
Բնական գազի սակագնում ներառված ծախսերի վերահսկման և հաջորդ տարվա սակագնի կանխատեսման համար, Լիցենզավորված անձը, յուրաքանչյուր տարի` մինչև օգոստոսի 1-ը, պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել հաջորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության ծրագիրը և տեղեկատվություն` բնական գազի բաշխման ծավալների, կորուստների, անհրաժեշտ նվազագույն ծախսերի և համախառն եկամտի կանխատեսվող մեծությունների վերաբերյալ: |
5.17. |
Լիցենզավորված անձը պարտավոր է ներկայացնել լիցենզավորված գործունեության հետ առնչվող ցանկացած այլ տեղեկություն, որը կպահանջի Հանձնաժողովն իր կողմից սահմանված ժամկետներում և ձևերին համապատասխան: |
5.18. |
Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 30-ը, հանրապետական մամուլում հրապարակել նախորդ տարվա իր գործունեության ֆինանսատնտեսական հաշվետվությունը` համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված ձևերի: |
5.19. |
Հանձնաժողովի պահանջով Լիցենզավորված անձը պարտավոր է իրականացնել իր ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ և աուդիտի եզրակացությունը ներկայացնել Հանձնաժողով: |
5.20. |
Լիցենզավորված անձը Լիցենզիան ստանալուց հետո, 3 ամսվա ընթացքում, իսկ հետագայում` ըստ Հանձնաժողովի պահանջի, պարտավոր է Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել` |
5.20.1. |
Բաշխման ցանցի տեխնիկական բնութագրերը ստանդարտների, նորմատիվ ակտերի և նախագծերի պահանջներին համապատասխանեցնելու աշխատանքների ծրագիրը և ժամանակացույցը. |
5.20.2. |
Հաշվառքի բարձր ճշտության սարքերի և համակարգերի ներդրման աշխատանքների ծրագիրը և ժամանակացույցը. |
5.20.3. |
Բնական գազի բաշխման ցանցի պահպանման ու շահագործման ծախսերի և աշխատակազմի թվաքանակի նորմավորման մեթոդիկաները. |
5.20.4. |
Տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար գազի ծախսի պլանավորման ու հաշվարկման մեթոդիկան և հաջորդ տարվա (ըստ եռամսյակների) այդ ցուցանիշների կանխատեսվող մեծությունները: |
5.21. |
Լիցենզավորված անձը պարտավոր է կատարել Փոխադրողի կենտրոնական կարգավարական ծառայության բոլոր հրահանգները, ըստ Փոխադրողի հետ համաձայնեցված կարգի: |
5.22. |
Հանձնաժողովի կողմից սահմանված ֆինանսատնտեսական հաշվետվությունների համակարգում փոփոխություններ կատարելու դեպքում Հանձնաժողովն այդ մասին ծանուցում է Լիցենզավորված անձին: |
5.23. |
Լիցենզավորված անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած լիցենզավորված գործունեության հաշվետվության և այլ տեղեկատվության հավաստիության համար: |
5.24. |
Բնական գազի բաշխման ծառայության, ինչպես նաև Լիցենզավորված անձի կողմից Սպառողներին վաճառվող գազի սակագները սահմանում է Հանձնաժողովը: |
5.25. |
Լիցենզավորված անձը կարող է կիրառել Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներից ցածր սակագներ, պայմանով, որ նույն խմբի Սպառողներին բնական գազը մատակարարվի միևնույն սակագնով: |
5.26. |
Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնից ցածր սակագնով գազի վաճառքի հետևանքով Լիցենզավորված անձի հնարավոր վնասները հաշվի չեն առնվում Հանձնաժողովի կողմից սահմանվող նոր սակագնում: |
5.27. |
Սակագներն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի կողմից սակագների սահմանման մասին որոշումը հրապարակվելուց 30 օր հետո: |
5.28. |
Լիցենզիայի գործողության ընթացքում Լիցենզավորված անձը, ցանկացած ժամանակ, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և օրինակելի ձևերին համապատասխան, կարող է հայտ ներկայացնել բնական գազի բաշխման ծառայության և վաճառվող գազի սակագների վերանայման վերաբերյալ: |
5.29. |
Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ և իր կողմից սահմանված ընթացակարգով կարող է փոփոխել սակագները, հիմնվելով Լիցենզավորված անձի ֆինանսատնտեսական և այլ հաշվետվությունների, ինչպես նաև Բաշխման ցանցի զարգացման ծրագրերի վերլուծության արդյունքների վրա: |
5.30. |
Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության հետ կապված ծախսերն իրականացնում է համաձայն սակագնի մեջ ընդգրկված ծախսերի համապատասխան հոդվածների, ապահովելով շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը: |
5.31. |
Հանձնաժողովին իրավունք է վերապահվում սակագների մեջ հաշվառել միայն այն ծախսերը, որոնք հիմնավորված և անհրաժեշտ են լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար: |
5.32. |
Լիցենզավորված անձի կողմից վճարված տույժերը և տուգանքները չեն ներառվում սակագներում: |
5.33. |
Լիցենզավորված անձը տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով Բաշխման ցանցով փոխադրել ներկրման և (կամ) փոխադրման և (կամ) արտահանման Լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և (կամ) Սպառողի սեփականությունը հանդիսացող բնական գազը: |
5.34. |
Բնական գազի բաշխման ցանցի վերանորոգման, վերականգնման, վերակառուցման և զարգացման բոլոր ծրագրերը և նախագծերը, ինչպես նաև կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել բնական գազի բաշխման սակագնի բարձրացմանը, պետք է համաձայնեցվեն Հանձնաժողովի հետ, իսկ այդ ծրագրերի կամ նախագծերի նախահաշիվները և դրանց իրականացման համար հնարավոր մրցույթի պայմանները պետք է հաստատի Հանձնաժողովը: |
5.35. |
Լիցենզավորված գործունեության հետ առնչվող Լիցենզավորված անձի վարկային ծրագրերը և պայմանները, որոնց իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել բնական գազի բաշխման սակագնի բարձրացմանը, պետք է համաձայնեցվեն Հանձնաժողովի հետ: |
6. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
6.1. |
Հանձնաժողովը իրականացնում է Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկում: |
6.2. |
Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը և նրա կողմից լիազորված ներկայացուցիչները ունեն ազատ մուտքի իրավունք Լիցենզավորված անձի տարածք: |
6.3. |
Լիցենզավորված անձը նման ստուգումների ընթացքում պետք է լիովին համագործակցի և աջակցի Հանձնաժողովին կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչին: |
6.4. |
Եթե Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկման ընթացքում Հանձնաժողովը եզրակացնում է, որ Լիցենզավորված անձի գործունեությունը չի համապատասխանում Լիցենզիայի մեկ կամ մի քանի պայմաններին, նա կարող է կիրառել անհրաժեշտ միջոցներ իր իրավասության շրջանակներում` սույն Լիցենզիայի դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: |
6.5. |
Լիցենզավորված անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Հանձնաժողովին` սույն Լիցենզիայի որևէ պայմանի խախտման մասին: |
7. ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԿԱՍԵՑՈՒՄ ԵՎ ԶՐԿՈՒՄ
7.1. |
Լիցենզավորված անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բնական գազից օգտվելու կանոնների», Հանձնաժողովի ակտերի, այլ նորմատիվ-իրավական ակտերի պահանջները և սույն Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում Հանձնաժողովը իրավասու է` |
7.2. |
Հանձնաժողովը իրավասու է կասեցնել Լիցենզիան կամ զրկել Լիցենզիայից նաև` - Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ, այդ մասին Հանձնաժողով գրավոր դիմելու դեպքում, - եթե Լիցենզավորված անձը ճանաչվել է անվճարունակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, - Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: |
7.3. |
Հանձնաժողովի կողմից Լիցենզավորված անձի Լիցենզիայից զրկելու դեպքում բնական գազի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով, Հանձնաժողովը Լիցենզիայից զրկված անձին կարող է ժամանակավորապես թույլատրել շարունակել իր գործունեությունը Հանձնաժողովի սահմանած լրացուցիչ պայմաններին և դրույթներին համապատասխան` մինչև գործունեության նոր Լիցենզիա տալը: Լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել Հանձնաժողով` նոր Լիցենզիա ստանալու համար: |
7.4. |
Եթե Լիցենզիայից զրկված անձը չի կարողանում բավարարել նոր Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները, ապա նա պարտավոր է օտարել լիցենզավորված գործունեությունն ապահովող, իր սեփականությունը կազմող գույքային համալիրը: Նշված գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, այն օտարվում է հասարակության և պետության կարիքների համար` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Նշված հանգամանքներում, Սպառողների շահերի պաշտպանության նպատակով, գույքի օտարման ընթացքում Հանձնաժողովը սահմանված կարգով նշանակում է Լիցենզավորված անձի գույքի ժամանակավոր կառավարիչ: |
7.5. |
Սույն Լիցենզիայի 7.1. կետում նշված դրույթները չեն տարածվում Լիցենզավորված անձի վրա, եթե սույն Լիցենզիայի պայմանները չկատարելու պատճառ են հանդիսացել Ֆորս մաժորային հանգամանքները: |
7.6. |
Ֆորս մաժորային հանգամանքների ի հայտ գալուց հետո, 48 ժամվա ընթացքում, նրանց առկայությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից, և Լիցենզավորված անձը այդ հանգամանքների, նրանց տևողության և ավարտի կանխատեսվող ժամկետի մասին տեղյակ է պահում Հանձնաժողովին: |
7.7. |
Եթե լիցենզավորված գործունեության մասնակի կամ լրիվ դադարեցումը, կապված Ֆորս մաժորային հանգամանքների հետ, տևում է 4 ամսից ավելի, ապա Լիցենզավորված անձը իրավասու է դիմել Հանձնաժողով` սույն Լիցենզիայի պայմանների փոփոխման կամ Լիցենզիայի կասեցման կամ Լիցենզիայից զրկման վերաբերյալ հայտով: |
7.8. |
Լիցենզավորված անձն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել Հանձնաժողովի որոշումները, բացառությամբ սակագնի վերաբերյալ որոշումների: |
8. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
8.1. |
Լիցենզավորված անձի իրավական-կազմակերպական ցանկացած փոփոխության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի վերագրանցման կամ նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր Լիցենզիա ստանալու հայտով դիմել Հանձնաժողով: |
8.2. |
Սույն Լիցենզիայում, ինչպես նաև Լիցենզավորված անձի կողմից ներկայացված ծրագրերում, ժամանակացույցերում և այլ փաստաթղթերում կարող են փոփոխություններ կատարվել և Հանձնաժողովի, և Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: |
8.3. |
Լիցենզավորված անձը 5-օրյա ժամկետում ծանուցագրով (սույն Լիցենզիայի 11 կետ) տեղեկացնում է Հանձնաժողովին` իր իրավաբանական հասցեում, հիմնադիր փաստաթղթերում և բանկային տվյալներում տեղի ունեցած փոփոխությունների մասին: |
9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
________________________________________________________________

10. ԾԱՆՈՒՑՈՒՄ
10.1. |
Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրությունները պետք է լինեն գրավոր և ուղարկվեն սուրհանդակի միջոցով կամ պատվիրված նամակով: Նամակի վրա պետք է նշված լինեն կողմերի հասցեները: Ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից, իսկ եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` ներկայացման պահից: |
Լիցենզավորված անձի փոստային կարգաթիվը __________________________ | |
Հասցեն __________________________________________________ | |
Անվանումը _________________________________________________ | |
Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը ___________________________ |
Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը սույն
Լիցենզիան ___ ___________ թ. տրամադրել է
________________________________________________________
(ընկերության անվանումը)
________________________________________________________
(իրավաբանական հասցեն)
Գրանցման ամսաթիվը
___ ___________ թ.
Գրանցման համարը
N ___________
____________________ |
____________________ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
12 ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.
N 29 ՈՐՈՇՄԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է | ||
_________________ |
________________ | |
|
Կ.Տ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
N ______________ ԷՋԻՑ
ԵՐԵՎԱՆ __________ Թ.
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Արտահանող - իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է Հայաստանի Հանրապետությունից բնական գազ արտահանելու Լիցենզիա:
Բաշխող - իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է բնական գազի բաշխման գործունեություն իրականացնելու Լիցենզիա:
Բաշխում - կազմակերպաիրավական, տնտեսական և տեխնիկական գործառույթների համակարգ, որի միջոցով ապահովում է Սպառողների գազամատակարարումը:
Բնական գազի բաշխման ցանց կամ Բաշխման ցանց - բաշխիչ գազամուղների, գազակարգավորիչ կետերի և տեղակայանքների, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական համակարգ, որի միջոցով իրականացվում է բնական գազի առաքումը (գազամատակարարումը) որոշակի տարածքում տեղաբաշխված Սպառողներին:
Բնական գազի փոխադրման (տեղափոխման) ցանց կամ Փոխադրման (Տեղափոխման) ցանց - բնական գազի մայրուղային գազամուղների, գազաբաշխիչ կայանների, գազի պահեստարանների, կոմպրեսորային կայանների, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ու օպերատիվ կառավարման համալիրների (ներառյալ` կենտրոնական կարգավարական ծառայությունը) կազմակերպական, տեխնիկական և (կամ) տնտեսական կապերով ու աշխատանքային ռեժիմներով միավորված համակարգ, որի միջոցով իրականացվում է բնական գազի փոխադրումը (տեղափոխումը) ներկրման, արտադրության (արդյունահանման) Լիցենզիա ունեցող անձանցից բնական գազի արտահանման, բաշխման Լիցենզիա ունեցող անձանց, իսկ առանձին դեպքերում` անմիջապես բնական գազ Սպառողներին, և որի սահմանազատման կետերն են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն կետերը, որտեղ Փոխադրողի գազատարները միանում են հարևան երկրի գազատարներին,
բ) Փոխադրողի և Բաշխողի գազատարների միացման հանգույցները:
Լիցենզավորված անձ - էներգետիկայի բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ստացած իրավաբանական անձ:
Լիցենզիա - էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները և Լիցենզավորված անձի իրավունքները վավերացնող փաստաթուղթ` տրված Հանձնաժողովի կողմից` Լիցենզավորված անձին:
Հանձնաժողով - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով, որը կարգավորող մարմին է էներգետիկայի բնագավառում և գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա:
Ներկրող - իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է Հայաստանի Հանրապետության բնական գազ ներկրելու Լիցենզիա:
Սպառող - Լիցենզավորված անձի, կամ Ներկրողի, կամ Բաշխողի հետ բնական գազի մատակարարման պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան միացում Բնական գազի փոխադրման (տեղափոխման) կամ բաշխման ցանցին:
Փոխադրող (տեղափոխող) - իրավաբանական Լիցենզավորված անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է բնական գազի փոխադրման գործունեություն իրականացնելու Լիցենզիա:
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ - Հանձնաժողովի կողմից Լիցենզիայի գրանցման ամսաթիվ:
Ֆորս մաժոր - Պատահական, չկանխատեսված դեպքերի (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, գազամատակարարման համակարգում խոշոր վթարներ, այդ թվում` վթարներ, որոնց հետևանքով հնարավոր է գազի որակական հատկանիշների փոփոխություն, գազի ներկրման դադարեցում կամ սահմանափակում, օրենսդրական դաշտի էական փոփոխություն) հետևանքով, Լիցենզավորված անձի կամքից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի պայմաններ, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:
2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
2.1. Սույն Լիցենզիան ուժի մեջ է մտնում գրանցման պահից:
2.2. Սույն Լիցենզիան տրվում է անժամկետ:
3. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔ
3.1. |
Լիցենզավորված անձի սպասարկման տարածք է համարվում սույն Լիցենզիայի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում նշված աշխարհագրական տարածքը, որտեղ նրան իրավունք է տրվում իրականացնել լիցենզավորված գործունեություն: |
4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
4.1. |
Լիցենզավորված անձին սույն Լիցենզիայով սահմանված սպասարկման տարածքում Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից իրավունք է տրվում և պարտավորեցվում է իրականացնել բնական գազի փոխադրման գործունեության բովանդակությունը կազմող հետևյալ գործառույթները` ա) գազի Փոխադրման ցանցի սպասարկում և շահագործում, բ) Ներկրողից գազի մեծածախ գնում և վաճառք Բաշխողին և (կամ) Սպառողներին և (կամ) Արտահանողին, գ) գազի Փոխադրման ցանցով իր և (կամ) Ներկրողի և (կամ) Բաշխողի և (կամ) Սպառողների և (կամ) Արտահանողի սեփականությունը հանդիսացող գազի փոխադրում, դ) իր և (կամ) Ներկրողի և (կամ) Բաշխողի և (կամ) Սպառողների և (կամ) Արտահանողի սեփականությունը հանդիսացող գազի պահեստավորում գազի ստորգետնյա պահեստ-կայանում, ե) բնական գազի տարանցում երրորդ երկրներ, զ) գազի Փոխադրման ցանցի ընդլայնում և զարգացում, է) գազի փոխադրման կենտրոնական կարգավորական ծառայություն: |
4.2. |
Լիցենզավորված անձը պետք է ունենա բնական գազի Փոխադրման գործունեության միայն մեկ Լիցենզիա: Սույն պայմանը չի սահմանափակում Լիցենզավորված անձի` այլ գործունեություն իրականացնելու իրավունքը: |
4.3. |
Լիցենզավորված անձը Լիցենզիայով սահմանված որևէ իրավունք ու (կամ) պարտականություն կարող է պայմանագրային հիմունքներով ամբողջովին կամ մասնակի օտարել, զիջել կամ փոխանցել մեկ այլ իրավաբանական անձի` միայն Հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց և Լիցենզիայում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելուց հետո: |
5. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5.1. |
Լիցենզավորված անձը պարտավորվում է լիցենզավորված գործունեությունն իրականացնել տնտեսական արդյունավետության սկզբունքներին համապատասխան, ապահովելով գազի փոխադրման հուսալիությունն ու անվտանգությունը: |
5.2. |
Լիցենզավորված գործունեությունը պետք է համապատասխանի սույն Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից սահմանված նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: |
5.3. |
Լիցենզավորված անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությանը համապատասխան: |
5.4. |
Լիցենզավորված անձն իր գործունեությունն իրականացնելիս` պարտավոր է ապահովել մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև գույքի պահպանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: |
5.5. |
Լիցենզավորված անձի այլ ձեռնարկատիրական գործունեությունը չպետք է վտանգի լիցենզավորված գործունեությունը և սպառնա բնական գազի փոխադրման անվտանգությանն ու հուսալիությանը: |
5.6. |
Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության համար նախատեսված միջոցներից իրավունք չունի ֆինանսավորել կամ սուբսիդիաներ տրամադրել իր կողմից կամ իր մասնակցությամբ հիմնադրվող նոր ընկերություններին և (կամ) իր դուստր ընկերություններին: |
5.7. |
Լիցենզավորված անձը առանց Հանձնաժողովի թույլտվության չի կարող դառնալ էներգետիկայի բնագավառի գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետեր, փայատեր կամ այդ անձի հետ ստեղծել տնտեսական միավորում: |
5.8. |
Լիցենզավորված անձի կանոնադրական հիմնադրամում 35 տոկոսից ավելի մասնակցություն ունեցող բաժնետեր կամ փայատեր իրավունք չունի առանց Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել էներգետիկայի բնագավառի գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետոմս կամ բաժնեմաս: |
5.9. |
Լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ հիմնական միջոցների դուրսգրումը և (կամ) վարձակալության տալը և (կամ) վաճառքը կարող են կատարվել միայն Հանձնաժողովի թույլտվությամբ: |
5.10. |
Լիցենզավորված անձի և էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այլ անձանց, ինչպես նաև Սպառողների հետ կնքվող մատակարարման պայմանագրերը պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերին: |
5.11. |
Լիցենզավորված անձի և գազի ներկրման, արտահանման, բաշխման, վաճառքի նպատակով էներգետիկայի բնագավառում բնական գազից էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության գործունեության Լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված պայմանագրերը պետք է գրանցվեն Հանձնաժողովում: |
5.12. |
Լիցենզավորված անձը պարտավոր է անմիջապես հայտնել Հանձնաժողովին այն հանգամանքների մասին, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել սույն Լիցենզիայի պայմանների խախտման: |
5.13. |
Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, պարտավոր է լիցենզավորված գործունեության մասին հաշվետվություն ներկայացնել Հանձնաժողով: |
5.14. |
Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման պահանջներին և Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվետվությունների ձևերին: |
5.15. |
Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է սահմանազատված լինեն Լիցենզավորված անձի կողմից իրականացվող գործունեության այլ տեսակների հաշվապահական հաշվառումից և հաշվետվությունից: |
5.16. |
Բնական գազի սակագնում ներառված ծախսերի վերահսկման և հաջորդ տարվա սակագնի կանխատեսման համար, Լիցենզավորված անձը, յուրաքանչյուր տարի` մինչև օգոստոսի 1-ը, պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել հաջորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության ծրագիրը և տեղեկատվություն` բնական գազի փոխադրման և պահեստավորման ծավալների, կորուստների, անհրաժեշտ նվազագույն ծախսերի և համախառն եկամտի կանխատեսվող մեծությունների վերաբերյալ: |
5.17. |
Լիցենզավորված անձը պարտավոր է ներկայացնել լիցենզավորված գործունեության հետ առնչվող ցանկացած այլ տեղեկություն, որը կպահանջի Հանձնաժողովը` իր կողմից սահմանված ժամկետներում և ձևերին համապատասխան: |
5.18. |
Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 30-ը, հանրապետական մամուլում հրապարակել նախորդ տարվա իր գործունեության ֆինանսատնտեսական հաշվետվությունը` համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված ձևերի: |
5.19. |
Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի պահանջով իրականացնել իր ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ և աուդիտի եզրակացությունը ներկայացնել Հանձնաժողով: |
5.20. |
Լիցենզավորված անձը Լիցենզիան ստանալուց հետո, 3 ամսվա ընթացքում, իսկ հետագայում` ըստ Հանձնաժողովի պահանջի, պարտավոր է Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել` |
5.20.1. |
Փոխադրման ցանցի տեխնիկական բնութագրերը ստանդարտների, նորմատիվ ակտերի և նախագծերի պահանջներին համապատասխանեցնելու աշխատանքների ծրագիրը և ժամանակացույցը. |
5.20.2. |
Հաշվառքի բարձր ճշտության սարքերի և համակարգերի ներդրման աշխատանքների ծրագիրը և ժամանակացույցը. |
5.20.3. |
Բնական գազի փոխադրման ցանցի պահպանման ու շահագործման ծախսերի և աշխատակազմի թվաքանակի նորմավորման մեթոդիկան. |
5.20.4. |
Տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար գազի ծախսի պլանավորման ու հաշվարկման մեթոդիկան և հաջորդ տարվա (ըստ եռամսյակների) այդ ցուցանիշների կանխատեսվող մեծությունները: |
5.21. |
Հանձնաժողովի կողմից սահմանված ֆինանսատնտեսական հաշվետվությունների համակարգում փոփոխություններ կատարելու դեպքում Հանձնաժողովն այդ մասին ծանուցում է Լիցենզավորված անձին: |
5.22. |
Լիցենզավորված անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած լիցենզավորված գործունեության հաշվետվության և այլ տեղեկատվության հավաստիության համար: |
5.23. |
Բնական գազի փոխադրման ծառայության, սակագինը, ինչպես նաև Լիցենզավորված անձի կողմից Բաշխողին և (կամ) Սպառողներին վաճառվող գազի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: |
5.24. |
Լիցենզավորված անձը կարող է կիրառել Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներից ցածր սակագներ, պայմանով, որ նույն խմբի Սպառողներին բնական գազը մատակարարվի միևնույն սակագնով: |
5.25. |
Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնից ցածր սակագնով գազի վաճառքի հետևանքով Լիցենզավորված անձի հնարավոր վնասները հաշվի չեն առնվում Հանձնաժողովի կողմից սահմանվող նոր սակագնում: |
5.26. |
Սակագներն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի կողմից սակագների սահմանման մասին որոշումը հրապարակվելուց 30 օր հետո: |
5.27. |
Լիցենզիայի գործողության ընթացքում Լիցենզավորված անձը, ցանկացած ժամանակ, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և օրինակելի ձևերին համապատասխան, կարող է հայտ ներկայացնել բնական գազի փոխադրման ծառայության և վաճառվող գազի սակագների վերանայման վերաբերյալ: |
5.28. |
Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ և իր կողմից սահմանված ընթացակարգով կարող է փոփոխել սակագները, հիմնվելով Լիցենզավորված անձի ֆինանսատնտեսական և այլ հաշվետվությունների, ինչպես նաև Փոխադրման ցանցի զարգացման ծրագրերի վերլուծության արդյունքների վրա: |
5.29. |
Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության հետ կապված ծախսերն իրականացնում է համաձայն սակագնի մեջ ընդգրկված ծախսերի համապատասխան հոդվածների, ապահովելով շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը: |
5.30. |
Հանձնաժողովին իրավունք է վերապահվում սակագների մեջ հաշվառել միայն այն ծախսերը, որոնք հիմնավորված և անհրաժեշտ են լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար: |
5.31. |
Լիցենզավորված անձի կողմից վճարված տույժերը և տուգանքները չեն ներառվում սակագներում: |
5.32. |
Սպառողների գազամատակարարման հուսալիության ապահովման նպատակով Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի գազի ստորգետնյա պահեստարանում պահեստավորել որոշակի քանակությամբ բնական գազ: Պահեստավորվող բնական գազի քանակությունը սահմանվում է ՀՀ պետական մարմնի կողմից, իսկ այդ նպատակով կատարվելիք ծախսերը Հանձնաժողովը հաշվի է առնում գազի փոխադրման ծառայության սակագնում: |
5.32.1. | Եթե պահեստավորված գազի փաստացի քանակությունը փոքր է այն քանակությունից, որի արժեքի հիման վրա սահմանվել է բնական գազի փոխադրման ծառայության սակագինը, ապա Հանձնաժողովը իրավասու է վերանայել այդ սակագինը: |
5.32.2. | Եթե պահեստավորված գազի փաստացի քանակությունը գերազանցում է այն քանակությունը, որի արժեքի հիման վրա սահմանվել է բնական գազի փոխադրման ծառայության սակագինը, ապա Փոխադրողը իրավասու չէ պահանջել իր ծառայությունների սակագնի վերանայում: |
5.33. |
Լիցենզավորված անձը տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով Փոխադրման ցանցով փոխադրել ներկրման և (կամ) արտահանման և (կամ) բաշխման Լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և (կամ) Սպառողի սեփականությունը հանդիսացող բնական գազը: |
5.34. |
Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով գազի ստորգետնյա պահեստարաններում պահեստավորել ներկրման և (կամ) արտահանման և (կամ) բաշխման Լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և (կամ) Սպառողի սեփականությունը հանդիսացող բնական գազը, պայմանով, որ նման պահեստավորումը չի խոչընդոտում սույն Լիցենզիայի 5.32. կետի պահանջների կատարմանը |
5.35. |
Բնական գազի փոխադրման ցանցի վերանորոգման, վերականգնման, վերակառուցման և զարգացման բոլոր ծրագրերը և նախագծերը, ինչպես նաև կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել բնական գազի փոխադրման սակագնի բարձրացմանը, պետք է համաձայնեցվեն Հանձնաժողովի հետ, իսկ այդ ծրագրերի կամ նախագծերի նախահաշիվները և դրանց իրականացման համար հնարավոր մրցույթի պայմանները պետք է հաստատի Հանձնաժողովը: |
5.36. |
Լիցենզավորված գործունեության հետ առնչվող Լիցենզավորված անձի վարկային ծրագրերը և պայմանները, որոնց իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել բնական գազի բաշխման սակագնի բարձրացմանը, պետք է համաձայնեցվեն Հանձնաժողովի հետ: |
6. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
6.1. |
Հանձնաժողովը իրականացնում է Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկում: |
6.2. |
Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը և նրա կողմից լիազորված ներկայացուցիչները ունեն ազատ մուտքի իրավունք Լիցենզավորված անձի տարածք: |
6.3. |
Լիցենզավորված անձը նման ստուգումների ընթացքում պետք է լիովին համագործակցի և աջակցի Հանձնաժողովին կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչին: |
6.4. |
Եթե Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկման ընթացքում Հանձնաժողովը եզրակացնում է, որ Լիցենզավորված անձի գործունեությունը չի համապատասխանում Լիցենզիայի մեկ կամ մի քանի պայմաններին, նա կարող է կիրառել անհրաժեշտ միջոցներ իր իրավասության շրջանակներում և սույն Լիցենզիայի դրույթներին ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: |
6.5. |
Լիցենզավորված անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Հանձնաժողովին` սույն Լիցենզիայի որևէ պայմանի խախտման մասին: |
7. ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԿԱՍԵՑՈՒՄ ԵՎ ԶՐԿՈՒՄ
7.1. |
Լիցենզավորված անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բնական գազից օգտվելու կանոնների», Հանձնաժողովի ակտերի, այլ նորմատիվ-իրավական ակտերի պահանջները և սույն Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում Հանձնաժողովը իրավասու է` - Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տուգանել Լիցենզավորված անձին, - իր կողմից սահմանված կարգով` ա) նախազգուշացնել Լիցենզավորված անձին և տալ խախտումները վերացնելու հանձնարարական, բ) կասեցնել Լիցենզիան, գ) զրկել Լիցենզիայից: |
7.2. |
Հանձնաժողովը իրավասու է կասեցնել Լիցենզիան կամ զրկել Լիցենզիայից նաև` - Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ, այդ մասին Հանձնաժողով գրավոր դիմելու դեպքում, - եթե Լիցենզավորված անձը ճանաչվել է անվճարունակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, - Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: |
7.3. |
Հանձնաժողովի կողմից Լիցենզավորված անձի Լիցենզիայից զրկելու դեպքում բնական գազի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով, Հանձնաժողովը Լիցենզիայից զրկված անձին կարող է ժամանակավորապես թույլատրել շարունակել իր գործունեությունը Հանձնաժողովի սահմանած լրացուցիչ պայմաններին և դրույթներին համապատասխան` մինչև գործունեության նոր Լիցենզիա տալը: Լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել Հանձնաժողով` նոր Լիցենզիա ստանալու համար: |
7.4. |
Եթե Լիցենզիայից զրկված անձը չի կարողանում բավարարել նոր Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները, ապա նա պարտավոր է օտարել լիցենզավորված գործունեությունն ապահովող, իր սեփականությունը կազմող գույքային համալիրը: Նշված գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, այն օտարվում է հասարակության և պետության կարիքների համար` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Նշված հանգամանքներում, Սպառողների շահերի պաշտպանության նպատակով, գույքի օտարման ընթացքում Հանձնաժողովը սահմանված կարգով նշանակում է Լիցենզավորված անձի գույքի ժամանակավոր կառավարիչ: |
7.5. |
Սույն Լիցենզիայի 7.1. կետում նշված դրույթները չեն տարածվում Լիցենզավորված անձի վրա, եթե սույն Լիցենզիայի պայմանները չկատարելու պատճառ են հանդիսացել Ֆորս մաժորային հանգամանքները: |
7.6. |
Ֆորս մաժորային հանգամանքների ի հայտ գալուց հետո, 48 ժամվա ընթացքում, նրանց առկայությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից, և Լիցենզավորված անձը այդ հանգամանքների, նրանց տևողության և ավարտի կանխատեսվող ժամկետի մասին տեղյակ է պահում Հանձնաժողովին: |
7.7. |
Եթե լիցենզավորված գործունեության մասնակի կամ լրիվ դադարեցումը, կապված Ֆորս մաժորային հանգամանքների հետ, տևում է 4 ամսից ավելի, ապա Լիցենզավորված անձը իրավասու է դիմել Հանձնաժողով` սույն Լիցենզիայի պայմանների փոփոխման կամ Լիցենզիայի կասեցման կամ Լիցենզիայից զրկման վերաբերյալ հայտով: |
7.8. |
Լիցենզավորված անձն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել Հանձնաժողովի որոշումները, բացառությամբ սակագնի վերաբերյալ որոշումների: |
8. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
8.1. |
Լիցենզավորված անձի իրավական-կազմակերպական ցանկացած փոփոխության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի վերագրանցման կամ նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր Լիցենզիա ստանալու հայտով դիմել Հանձնաժողով: |
8.2. |
Սույն Լիցենզիայում, ինչպես նաև Լիցենզավորված անձի կողմից ներկայացված ծրագրերում, ժամանակացույցերում և այլ փաստաթղթերում կարող են փոփոխություններ կատարվել և Հանձնաժողովի, և Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: |
8.3. |
Լիցենզավորված անձը 5-օրյա ժամկետում ծանուցագրով (սույն Լիցենզիայի 11 կետ) տեղեկացնում է Հանձնաժողովին իր իրավաբանական հասցեում, հիմնադիր փաստաթղթերում և բանկային տվյալներում տեղի ունեցած փոփոխությունների մասին: |
9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
______________________________________________________________
_______________________________________________________________

Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրությունները պետք է լինեն գրավոր և ուղարկվեն սուրհանդակի միջոցով կամ պատվիրված նամակով: Նամակի վրա պետք է նշված լինեն կողմերի հասցեները: Ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից, կամ եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` ներկայացման պահից: |
Լիցենզավորված անձի փոստային կարգաթիվը __________________________ | |
Հասցեն __________________________________________________ | |
Անվանումը ________________________________________________ | |
Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը ___________________________ |
Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
հանձնաժողովը սույն Լիցենզիան ____ _____________ թ. տրամադրել է