ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 687-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և N 1 հավելվածի 26-րդ կետը՝
Հաստատել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հուլիսի 29-ի N 687-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Հայաստանի խաղողագործության եՎ գինեգործության ՀիմնադրամԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ի. Առաքելյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ) |
Վ. Ստեփանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Ն. Խաչատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ |
Ռ. Մակարյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Տ. Խաչատրյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ա. Ռոստոմյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ |
Հ. Եսայան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Գ. Մելյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտության գծով փոխտնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան |
- «Հայ գինեգործների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Մկրտչյան |
- «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ի համասեփականատեր (համաձայնությամբ) |
Ա. Գասպարյան |
- «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Քեուշգուերյան |
- «Սեմինա Քընսալթինգ» ՓԲԸ-ի հիմնադիր, տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Սաղաթելյան |
- «Տրինիտի» ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |