ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2011 թվականի N 1661-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ, 30-րդ հոդվածի 2-րդ և 31-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» N 1011-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Բ բաժնի «Տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակի 2-րդ կետը «տեղամասային ավագ տեսուչ» բառերից առաջ լրացնել «տեղամասային ոստիկանության բաժանմունքի պետ,» բառերով.
2) Գ բաժնի «ՀՀ ոստիկանության, անձնագրային և վիզաների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. համակարգչային վերլուծության խմբի ավագ տեսուչ».
3) Դ բաժնի`
ա. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակի 1-ին կետը «ներքին անվտանգության վարչությունների» բառերից հետո լրացնել «, օպերատիվ-տեխնիկական բաժնի» բառերով,
բ. «Տրանսպորտային վարչության և ենթակա ստորաբաժանումների`» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
|
|
». |
4) Ե բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
5) Զ բաժնի «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակում «իրավական ապահովման» բառերը փոխարինել «իրավաբանական» բառով, իսկ «ուսումնական կենտրոնի,» բառերը հանել:
2. 2011 թվականի ապրիլի 7-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ-տեխնիկական բաժնի ծառայողների արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարները վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի N 1011-Ն որոշման հավելվածի Դ բաժնում նշված չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|