«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005143
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 մարտի 2005 թ. |
N 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 1-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 109-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը, 22-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի» N 8 հավելվածի՝ «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորությունների սահմանման սկզբունքների» 5-րդ և 6-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Համակարգի օպերատորի կարգավարման ենթակա առավելագույն՝ տնօրինելի հզորությունը, կազմում է պայմանագրային հզորության մի մասը և հաշվի է առնում հզորությունները սահմանափակող բնակլիմայական գործոնները ջերմային և ատոմային կայաններում (արտաքին օդի ջերմաստիճանը, խոնավությունը, տեղակայման վայրի բարձրությունը), ջրի ելքն ու էջքը հիդրոկայաններում, ինչպես նաև հզորությունների խզումները, որոնք պայմանավորված են հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ և մնացորդային ռեսուրսներով:
2006 թվականի հունվարի 1-ից հզորությունների՝ բնակլիմայական գործոններով պայմանավորված սահմանափակումների, մաշվածությամբ և մնացորդային ռեսուրսներով պայմանավորված խզումների, ինչպես նաև տեխնիկական նվազագույն հզորությունների մակարդակները հավաստում է անկախ փորձագիտական կազմակերպությունը:
6. Սարքավորումների կամ շինությունների այլ բնույթի անսարքությունների կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են պայմանագրային հզորության խախտում»։
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի` «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիր (10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող)» N 2 հավելվածի աղյուսակում «Այդ թվում «սառը» պահուստային» բառերը փոխարինել «Այդ թվում տնօրինելի» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |