«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2007 թվականի N 599-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման վերնագրում, որոշման մեջ ու որոշման հավելվածներում «Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «որակի տեսչություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի որակի տեսչության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ստեղծել շուկայի մոնիտորինգի, վերլուծության և տեղեկատվության բաժին.
2) հաշվառման ամփոփ բաժինը վերանվանել ծրագրավորման և հաշվառման ամփոփ բաժին.
3) միավորել արտադրանքի, ծառայությունների և չափագիտական վերահսկողության բաժինը և Երևանի քաղաքային վերահսկողության բաժինը` ստեղծելով տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների վերահսկողության բաժին ու չափագիտական նորմերի և կանոնների վերահսկողության բաժին.
4) ստեղծել նավթամթերքի փորձարկումների բաժին:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված | |
|
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՈՐԱԿԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Իրավաբանական բաժին
Ծրագրավորման և հաշվառման ամփոփ բաժին
Շուկայի մոնիտորինգի, վերլուծության և տեղեկատվության բաժին
Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների վերահսկողության բաժին
Չափագիտական նորմերի և կանոնների վերահսկողության բաժին
Նավթամթերքի փորձարկումների բաժին»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |