040.0345.25.04.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2001 թվականի N 345
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`
ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ներածություն
1991 թվականին Հայաստանը հռչակվեց անկախ, որին հաջորդեց նոր քաղաքական- տնտեսական-սոցիալական հարաբերությունների ձևավորումը:
Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված ընդհանուր ճգնաժամը խորապես ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի վրա: Տնտեսության ազատականացման հետևանքով առաջացած գործընթացներն անդրադարձան առողջապահության համակարգի վրա: Առողջապահության համակարգի ազատականացումը պահանջեց հրաժարվել գործող գաղափարական կառուցվածքային համակարգերից: Տվյալ ժամանակաշրջանը կարելի է բնութագրել այսպես` առողջապահության համակարգը չի համապատասխանում պետության տնտեսական համակարգին, արագընթաց աճում էր կառուցվածքային և ֆինանսական անհամաչափությունը:
Հայաստանի առողջապահության ներկայիս համակարգը ժառանգել է խորհրդային առողջապահության համակարգի դրական և բացասական բնութագրերը, որը պետական, ամբողջապես կենտրոնացված կառավարվող համակարգ էր, ուներ կուռ և լավ ձևավորված հիերարխիկ կառուցվածք, բավարար ապահովված էր մասնագետներով, հնարավորություն էր տալիս բնակչությանն ստանալ որոշակի երաշխավորված բուժօգնություն (յուրաքանչյուրի համար որոշակի սահմանված որակով և ծավալով): Սակայն առաջնորդվելով դեկլարատիվ խորհրդային գաղափարախոսությամբ, ֆինանսավորման ոչ արդյունավետ սկզբունքներով` խորհրդային առողջապահության համակարգը կարիք ուներ վերափոխման: Նշենք, որ գաղափարական փոփոխություն կատարելու քայլեր արվել են դեռ 80-ական թվականներին (ինչպես ընտանեկան բժշկության ներդրման գաղափարը), սակայն կոմունիստական կառավարման մոտեցումները, տիրող խորհրդային օրենսդրական-իրավական դաշտը թույլ չտվեցին իրականացնել էական փոփոխություններ:
Նախկին համակարգում կարևոր չափանիշ էր մահճակալների թիվը, դրանց բաշխումն ըստ բաժանմունքների, պլանավորված հիվանդների, մահճակալ/օրերի թիվը և դրա տարեկան շրջապտույտը, պոլիկլինիկաների, սպասարկող անձնակազմի թիվն ու պլանի մի շարք ցուցանիշներ, որոնք այլ գործոնների հետ միասին ձևավորել էին թանկարժեք մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնության գերադասությունը, իսկ առողջության առաջնային օղակը վեր էր ածվել թերի աշխատող ոլորտի: Համակարգի թերությունները` գերկենտրոնացված կառավարումը, բացառապես բյուջետային ֆինանսավորումը, առողջապահական խնդիրների, այդ թվում` բժշկական օգնության շրջանակների սահմանափակվածություն, բուժհիմնարկների ցանցի և բուժանձնակազմի ուռճացված թվաքանակը, դրանց անհավասարաչափ բաշխվածությունը, աղավաղել էին ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) և ստացիոնար (հիվանդանոցային) բուժհաստատությունների փոխհարաբերություններն ու դրանց գործառույթների, գործունեության սահմանազատման չափանիշները:
Վերջին տարիների ընթացքում առողջապահության համակարգում առաջացել են սոցիալ-տնտեսական ճգնաժամով պայմանավորված զգալի հիմնախնդիրներ`
- հաղորդակցության վատացումը` տրանսպորտի, հեռախոսային կապի բացակայությունն իջեցրել է բուժսպասարկման մատչելիությունը, փլուզվել է բուժօգնության կազմակերպման էտապային սկզբունքը, շտապ անհետաձգելի բուժօգնության ապահովումը կապված է մեծ դժվարությունների հետ,
- ստեղծվել է դեղորայքի ներմուծման մեծ դժվարություններ,
- առաջացել են բուժական ախտորոշիչ միջոցների (սարքավորումներ, նյութեր, ռեակտիվներ) ներմուծման դժվարություններ:
Սոցիալ-տնտեսական պայմանները, հաղորդակցության վատթարացումը, առողջապահության համակարգի անբավարար ֆինանսավորումը, բուժօգնության վճարովի սեկտորի ներմուծումը, դեղորայքի շուկայական գների կտրուկ բարձրացումը բուժսպասարկումը դարձրել են դժվարամատչելի` զգալի նվազել է բնակչության դիմելիությունն ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժհաստատություններ: Հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունն իջել է շուրջ 40%-ով: Բուժհաստատությունների զբաղվածության ցուցանիշների անկումը չի բացատրվում մարդկանց առողջական վիճակի բարելավմամբ, քանի որ հիվանդության ցուցանիշների «իջեցմանը» զուգահեռ նկատվում է մահացության ցուցանիշի բարձրացում մի շարք հիվանդություններից (սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ուռուցքներ, տուբերկուլյոզ, շաքարային դիաբետ և այլն):
Հիմնվելով առողջապահության համակարգի մի շարք կարևոր սկզբունքների վրա, ինչպես`
- առողջության պահպանման իրավունքի ապահովում,
- բժշկական օգնության իրականացնողի ընտրության իրավունքի ապահովում,
- բժշկական օգնության իրականացնողների սեփականության բազմաձևություն,
- ֆինանսական աղբյուրների բազմաձևություն,
- բժշկական ծառայությունների որակի ապահովում,
- բժշկական օգնության մատչելիություն:
ՀՀ առողջապահության նախարարությունը 1997 թ. սկսեց իրականացնել առողջապահության բարեփոխումների գործընթաց: «ՀՀ առողջապահության բարեփոխումների և զարգացման ծրագիրը» հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից, ամփոփեց առողջապահության համակարգի բարեփոխումների սկզբունքները և հստակեցրեց կոնկրետ խնդիրներն ու անելիքները: Ծրագրում խնդիր էր դրվում ստեղծել առողջապահության պետական ֆինանսավորման գործող համակարգի կազմակերպչական և կառուցվածքային փոփոխությունների ճանապարհով մի նոր համակարգ, որը թույլ կտար`
● տարանջատել բժշկական օգնության տրամադրման և դրա դիմաց վճարումների իրականացման ֆունկցիաները` դրանով իսկ հստակեցնելով պատվիրատու-կատարող փոխհարաբերությունները պետական պատվերի շրջանակներում,
● հստակեցնել պետության պարտավորությունները բժշկական օգնության տրամադրման հարցում:
Ներկայումս առողջապահության համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բուժօգնության, այդ թվում` պետության կողմից երաշխավորված ծրագրերով ձևավորված պահանջարկը:
Արդյունքում, այդ ծրագրի գծով պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղված են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի ցածր ու անկանոն վճարվող աշխատավարձերի վճարմանը: Ընդ որում, այդ միջոցները հիմնականում ուղղվում են բժշկական օգնություն իրականացնողների ընթացիկ ծախսերը մի կերպ ծածկելուն և բնականաբար չեն բավարարում նորմալ դեղորայքային և տեխնոլոգիական հագեցվածությանը, բժշկական անձնակազմի աշխատավարձի մակարդակի բարձրացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հստակեցնելու ներկա պայմաններում բուժօգնություն և սպասարկում իրականացնողների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները:
Համակարգի հիմնական խնդիրներն են`
գործող առողջապահական ցանցի օպտիմալացում և աշխատանքների արդյունավետության բարձրացում,
ֆինանսավորման սկզբունքների և ձևերի բարեփոխում:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականով հաստատված (25.12.2000 թ. NՆՕ-1814)` ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերի ներկայացման ժամանակացույցը` կից ներկայացվում է Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը:
Ներկա իրավիճակ
Արարատի մարզն զբաղեցնում է 201.000 ք. կմ տարածք` 308800 բնակչությամբ: Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները`
Արարատի վարչատարածք` |
102.800 բնակչությամբ |
Արարատ քաղաք` |
22.300 բնակչությամբ |
Վեդի քաղաք` |
14.500 բնակչությամբ |
Արտաշատի վարչատարածք` |
118.600 բնակչությամբ |
Արտաշատ քաղաք` |
35000 բնակչությամբ |
Մասիսի վարչատարածք` |
87.400 բնակչությամբ |
Մասիս քաղաք` |
27100 բնակչությամբ |
Այսօր մարզի առողջապահության համակարգում գործում է 66 առողջապահական հաստատություն, որից`
● հիվանդանոց` 4 (Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի)
● ծննդատուն` 2 (Արտաշատ, Վեդի)
● մեծահասակների պոլիկլինիկա` 4
● մանկական պոլիկլինիկա` 4
● առողջության կենտրոն` 1
● գյուղական բժշկական ամբուլատորիա` 49
● «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՓԲԸ
● «Շտապ օգնության կայան» ՊՓԲԸ
Ընդհանուր մահճակալային ֆոնդը կազմում է` 1245, որի ծանրաբեռնվածությունը` 30%: Մարզում աշխատում է 419 բժիշկ, որից`
● թերապևտ` 69 (տեղամասային թերապևտ` 49)
● մանկաբույժ` 69 (տեղամասային մանկաբույժ` 57)
բուժքույր` 1411
այլ աշխատող` 781
Ըստ նախկին վարչատարածքների գործում են`
ք. Արտաշատ`
«Արտաշատի հիվանդանոց» ՊՓԲԸ
«Արտաշատի ծննդատուն» ՊՓԲԸ
«Արտաշատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Արտաշատի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Արտաշատի շտապ օգնություն» ՊՓԲԸ
«Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՓԲԸ
ք. Արարատ`
«Արարատի հիվանդանոց-ԲԿ» ՊՓԲԸ
ք. Վեդի`
«Վեդու հիվանդանոց» ՊՓԲԸ
«Վեդու ծննդատուն» ՊՓԲԸ
«Վեդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Վեդու մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ
ք. Մասիս`
«Մասիսի հիվանդանոց» ՊՓԲԸ
«Մասիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Մասիսի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն
Մարզի բնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (2000 թ. տվյալներով)
Բուժհաստատության անվանումը |
Տարածքը (քմ) |
Հաճախում |
Հզորություն |
Բժիշկ |
Բուժքույր |
Այլ |
Սպասարկվող |
1. Արտաշատի պոլիկլինիկա | 2868 | 21158 | 215 | 31 | 34 | 13 | 35000 |
2. Արտաշատի մանկական պոլիկլինիկա | 1500 | 6300 | 75 | 15 | 33 | 9 | 7500 |
3. Վ. Արտաշատի ԳԲԱ | 350 | 5640 | 70 | 4 | 10 | 5505 | |
4. Շահումյանի ԳԲԱ | 144 | 6560 | 20 | 1 | 3 | 3 | 4429 |
5. Վեդու պոլիկլինիկա | 858 | 28000 | 85 | 19 | 25 | 11 | 15770 |
6. Վեդու մանկական պոլիկլինիկա | 324 | 5976 | 50 | 7 | 16 | 4 | 6000 |
7. Այգավանի ԳԲԱ | 150 | 2304 | 15 | 2 | 6 | 2 | 4390 |
8. Լուսառատի ԳԲԱ | 70 | 2349 | 10 | 2 | 6 | 3 | 2590 |
9. Փ. Վեդու ԳԲԱ | 157 | 4180 | 30 | 3 | 5 | 2 | 3570 |
10. Սուրենավանի ԳԲԱ | 144 | 6163 | 20 | 1 | 3 | 3 | 2741 |
11. Զանգակատան ԳԲԱ | 186 | 2980 | 18 | 2 | 7 | 2 | 2535 |
12. Արարատի ԳԲԱ | 300 | 5029 | 50 | 4 | 10 | 3 | 8000 |
13. Արալեզի ԳԲԱ | 84 | 1786 | 20 | 1 | 3 | 2 | 2609 |
14. Ոսկետափի ԳԲԱ | 150 | 4438 | 20 | 2 | 8 | 3 | 5234 |
15. Նոյակերտի ԳԲԱ | 291 | 2349 | 22 | 2 | 6 | 3 | 4336 |
16. Ուրցաձորի ԳԲԱ | 120 | 6245 | 18 | 1 | 8 | 2 | 3000 |
17. Տափերականի ԳԲԱ | 420 | 5587 | 60 | 4 | 13 | 4 | 6015 |
18. Մասիսի պոլիկլինիկա | 1510 | 32800 | 200 | 27 | 36 | 8 | 19800 |
19. Մասիսի մանկական պոլիկլինիկա | 450 | 13840 | 120 | 8 | 14 | 4 | 6895 |
20. Այնթափի ԳԲԱ | 120 | 7260 | 50 | 6 | 10 | 2 | 7955 |
21. Մարմարաշենի ԳԲԱ | 180 | 8355 | 30 | 2 | 9 | 3 | 6053 |
22. Նորաբացի ԳԲԱ | 90 | 2660 | 10 | 1 | 2 | 2 | 2246 |
23. Սիսի ԳԲԱ | 60 | 2010 | 10 | 2 | 3 | 2 | 1486 |
24. Նոր Խարբերդի ԳԲԱ | 90 | 5980 | 40 | 3 | 8 | 2 | 6392 |
25. Նորաշենի ԳԲԱ | 250 | 3096 | 25 | 2 | 7 | 2 | 3584 |
26. Մրգավանի ԳԲԱ | 52 | 2026 | 15 | 2 | 3 | 1 | 1978 |
27. Խաչփառի ԳԲԱ | 85 | 3271 | 15 | 1 | 3 | 2 | 1767 |
28. Սայաթ-Նովայի ԳԲԱ | 125 | 2850 | 15 | 1 | 5 | 2 | 4262 |
29. Հայանիստի ԳԲԱ | 250 | 2900 | 18 | 3 | 4 | 2 | 4276 |
30. Հովտաշատի ԳԲԱ | 92 | 4600 | 12 | 2 | 7 | 2 | 4806 |
31. Նորամարգի ԳԲԱ | 65 | 1970 | 15 | 1 | 3 | 1 | 1958 |
32. Արբաթի ԳԲԱ | 90 | 3050 | 30 | 1 | 3 | 2 | 1839 |
33. Դաշտավանի ԳԲԱ | 100 | 3455 | 35 | 2 | 5 | 2 | 4640 |
34. Գեղանիստի ԳԲԱ | 80 | 2165 | 35 | 2 | 5 | 2 | 3656 |
35. Արգավանդի ԳԲԱ | 48 | 4082 | 10 | 1 | 4 | 2 | 2321 |
36. Ռանչպարի ԳԲԱ | 80 | 3500 | 30 | 1 | 3 | 2 | 1366 |
37. Ազատավանի ԳԲԱ | 85 | 5231 | 16 | 3 | 11 | 2 | 5437 |
38. Այգեստանի ԳԲԱ | 400 | 4760 | 45 | 2 | 5 | 2 | 3971 |
39. Այգեզարդի ԳԲԱ | 110 | 4485 | 15 | 2 | 6 | 2 | 5437 |
40. Արևշատի ԳԲԱ | 130 | 12700 | 25 | 4 | 8 | 3 | 7079 |
41. Բուրաստանի ԳԲԱ | 160 | 4260 | 70 | 3 | 8 | 2 | 4051 |
42. Գետազատի ԳԲԱ | 100 | 5330 | 20 | 1 | 8 | 2 | 3926 |
43. Դալարի ԳԲԱ | 125 | 5325 | 20 | 2 | 8 | 2 | 5073 |
44. Մխչյանի ԳԲԱ | 210 | 9515 | 25 | 5 | 12 | 3 | 8669 |
45. Ն. Դվինի ԳԲԱ | 100 | 4923 | 20 | 2 | 3 | 1 | 2676 |
46. Նշավանի ԳԲԱ | 55 | 4221 | 15 | 1 | 5 | 2 | 3574 |
47. Ջրաշենի ԳԲԱ | 50 | 2630 | 15 | 2 | 5 | 1 | 2633 |
48. Վ. Դվինի ԳԲԱ | 38 | 4923 | 15 | 2 | 3 | 1 | 2676 |
49. Քաղցրաշենի ԳԲԱ | 115 | 4540 | 22 | 1 | 5 | 2 | 4232 |
50. Դիմիտրովի ԳԲԱ | 50 | 2946 | 10 | 1 | 3 | 1 | 2389 |
51. Ավշարի ԳԲԱ | 78 | 4940 | 40 | 2 | 6 | 3 | 5200 |
52. Արմաշի առողջության կենտրոն (ամբուլատոր մաս) | 595 | 4051 | 25 | 4 | 13 | 4 | 4117 |
53. Նոր կյանքի ԳԲԱ | 65 | 2314 | 15 | 3 | 3 | 2 | 2708 |
54. Բանավանի ԳԲԱ | 120 | 4021 | 20 | 6 | 10 | 2 | 5000 |
55. Կանաչուտի ԳԲԱ | 5600 | 2020 | 15 | 1 | 3 | 2 | 2459 |
56. Դարակերտի ԳԲԱ | - | 3504 | 50 | 3 | 6 | 2 | 4794 |
57. Արարատի ԲԿ-պոլիկլինիկա | - | 37700 | - | - | - | - | 16195 |
Ընդամենը | 216 | 455 | 156 | 308800 |
Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն (2000 թ. տվյալներով)
Բուժհաստատության անվանումը |
Մահճ. թիվը (2000 թ.) |
Զբաղված մահճակալների (օր. թիվը) |
Ծանրաբեռն- վածությունը նը % |
Բժիշկներ/ բույժքույր |
Այլ |
Տարածքը (քմ) |
Արտաշատի հիվանդանոց | 340 | 118.1 | 32.4 | 63/214 | 145 | 5500 |
թերապևտիկ բաժանմունք | 80 | 65.1 | 17.8 | |||
սրտաբանական բաժանմունք | 30 | 196.8 | 53.9 | |||
վիրաբուժական բաժանմունք | 60 | 141 | 38.6 | |||
վնասվածքաբանական բաժանմունք | 40 | 118.8 | 32.5 | |||
նյարդաբանական բաժանմունք | 40 | 181 | 49.6 | |||
մանկական բաժանմունք | 50 | 59.4 | 16.3 | |||
Լոր բաժանմունք | 10 | 27.2 | 7.4 | |||
ինֆեկցիոն բաժանմունք | 30 | 57.6 | 15.8 | |||
վերակենդանացման բաժանմունք | 25 | 145.4 | 39.8 | |||
Արտաշատի ծննդատուն | 120 | 65.0 | 17.8 | 23/96 | 52 | 5000 |
ծննդաբերական բաժանմունք | 80 | 84.5 | 23.1 | |||
գինեկոլոգիական բաժանմունք | 40 | 26 | 7.1 | |||
Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր | 10 | 80 | 2/13 | 5 | 280 | |
Մասիսի հիվանդանոց | 325 | 91.4 | 25.0 | 38/109 | 93 | 4800 |
թերապևտիկ բաժանմունք | 95 | 108.2 | 29.6 | |||
վիրաբուժական բաժանմունք | 65 | 66.4 | 18.2 | |||
մանկական բաժանմունք | 45 | 55.5 | 15.2 | |||
ինֆեկցիոն բաժանմունք | 40 | 152.8 | 41.8 | |||
ծննդաբերական բաժանմունք | 50 | 94.7 | 25.9 | |||
գինեկոլոգիական բաժանմունք | 30 | 59.2 | 16.2 | |||
Վեդու ծննդատուն | 100 | 56.6 | 15.5 | 12/20 | 11 | 4570 |
ծննդաբերական բաժանմունք | 60 | 61.9 | 17.0 | |||
գինեկոլոգիական բաժանմունք | 40 | 48.7 | 13.3 | |||
Վեդու հիվանդանոց | 180 | 71 | 19.5 | 16/65 | 65 | 3850 |
վիրաբուժական բաժանմունք | 50 | 72 | 19.7 | |||
թերապևտիկ բաժանմունք | 60 | 60.5 | 16.8 | |||
մանկական բաժանմունք | 30 | 65.5 | 17.9 | |||
նյարդաբանական բաժանմունք | 20 | 61 | 16.7 | |||
ինֆեկցիոն բաժանմունք | 20 | 116.5 | 31.9 | |||
վերակենդանացման բաժանմունք | 6 | 6.6 | 1.8 | |||
Արարատի հիվանդանոց | 150 | 101.4 | 27.8 | 42/124 | 98 | 4000 |
թերապևտիկ բաժանմունք | 40 | 98.4 | 26.9 | |||
վիրաբուժական բաժանմունք | 30 | 120.4 | 36.4 | |||
նևրոլոգիական բաժանմունք | 10 | 133.0 | 32.9 | |||
մանկական բաժանմունք | 25 | 78.0 | 21.4 | |||
ծննդաբերական բաժանմունք | 30 | 88.6 | 24.3 | |||
գինեկոլոգիական բաժանմունք | 15 | 55.7 | 15.3 | |||
վերակենդանացման բաժանմունք | 6 | 146.3 | 40.0 | |||
Արմաշի առողջության կենտրոն (ստացիոնար) | 30 | - | - | 4/13 | - | 595 |
Ընդամենը | 1245 | - | - | 198/641 | 464 | - |
Սպասվելիք իրավիճակ
Ելնելով ՀՀ Արարատի մարզում տեղակայված առողջապահական հիմնարկների ներկա ցանցի ուսումնասիրության արդյունքներից` ակնհայտ է դառնում, որ համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով գերազանցում են բուժօգնության պահանջարկը:
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգային հիմնադրույթները և Արարատի մարզի առողջապահական հիմնարկներում ստեղծված իրավիճակը` առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները`
● Արարատի մարզի քարտեզագրում.
● առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն.
● հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների ուսումնասիրություն, գույքագրում.
● բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն (հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն).
● ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության ուսումնասիրություն.
● դեմոգրաֆիկ ցուցանիշների հավաքագրում` ներառելով հիվանդացությունը.
● բնակչության տեղաբաշխումը, խտությունը.
● կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն
Օպտիմալացման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել հետևյալ ռազմավարական սկզբունքները`
● առողջության առաջնային պահպանման օղակներում ներդնել ընտանեկան բժշկության գաղափարը,
● առողջության առաջնային պահպանման օղակի բուժհաստատություններում նեղ մասնագետների գործունեության ոլորտը տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոցներ` պայմանագիր կնքելով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի հետ,
● ներկայումս ընտանեկան բժիշկների գրասենյակները կարելի է ծավալել ներկա պոլիկլինիկաների շենքերում:
Արարատի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի օպտիմալացման գործընթացը դարձնել անհրաժեշտություն, նպատակ դնելով`
- բարելավել առողջության առաջնային պահպանման որակը,
- բարձրացնել համայնքների դերը և մասնակցությունն առողջապահական կարիքների լուծման գործում,
- ապահովել բուժօգնության մատչելիությունը և հավասարության սկզբունքը,
- թեթևացնել մասնագիտացված ծառայությունների գործունեությունը,
- նպաստել հիվանդանոցային համակարգի օպտիմալացման (ներառյալ արտահիվանդանոցային մասնագիտական ծառայությունները),
- ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական օղակն աստիճանաբար փոխարինել ընտանեկան բժշկության համակարգով:
Այս առումով Արարատի մարզում ծրագրվում է`
հաշվի առնելով, որ մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաները գտնվում են կամ միևնույն շենքում, կամ շատ մոտ հեռավորության վրա, որ մանկական պոլիկլինիկաները ոչ լրիվ են ապահովված անհրաժեշտ բժշկական կադրերով ու մեծ մասամբ օգտվում են մեծահասակների նեղ մասնագետների ծառայությունից (պայմանագրային հիմունքներով), ուստի, առաջարկվում է`
միավորել մանկական պոլիկլինիկաները մեծահասակների պոլիկլինիկաներին
(արդյունքում ավելորդ, միմյանց կրկնող կաբինետներից և ախտորոշիչ ծառայություններից ազատվելով, առկա հզորություններն ու մասնագետների կադրային ներուժն օգտագործելով` կարող ենք ակնկալել ավելի բարձր մակարդակի ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն),
մարզի բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաները ներկայացնել մասնավորեցման, մինչև ընտանեկան բժշկության ինստիտուտի գործելը պոլիկլինիկաները կլինեն նախկին կարգավիճակով` իրականացնելով իրենց հիմնական գործառույթները: Բժիշկները կաշխատեն պայմանագրային սկզբունքով, մատուցվող բժշկական օգնության և ծառայությունների մասին պայմանագիր կնքելով բնակչի հետ: Հետագայում գործող բոլոր պոլիկլինիկաների (յուրաքանչյուրի) բազայի վրա ծավալելու են ընտանեկան բժշկի գրասենյակներ,
● գյուղական բնակչության առողջության առաջնային պահպանման օղակը բարելավելու նպատակով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում են շինվերանորոգման աշխատանքներ,
● գյուղական բժշկական ամբուլատորիաները կշարունակեն իրենց գործունեությունը` ունենալով ֆինանսական, վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին:
Ելնելով շարադրվածից` կունենանք հետևյալ պատկերը`
Բուժհաստատության անվանումը |
Տարածքը (քմ) |
Ազգաբնակչության |
Կառուցվածքային փոփոխությունները |
Սպասվելիք արդյունքը |
1. Արտաշատի պոլիկլինիկա | 2868 | 35000 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 17-20 ընտ. բժշկ. գրասենյակ |
2. Արտաշատի մանկական պոլիկլինիկա | 1500 | 7500 |
միանում է մեծահասակների |
------------ |
3. Վ. Արտաշատի ԳԲԱ | 350 | 5505 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
4. Շահումյանի ԳԲԱ | 144 | 4429 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
5. Վեդու պոլիկլինիկա | 858 | 15770 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 7 ընտ. բժշկի գրասենյակ |
6. Վեդու մանկական պոլիկլինիկա | 324 | 6000 |
միանում է մեծահասակների |
------------ |
7. Այգավանի ԳԲԱ | 150 | 4390 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
8. Լուսառատի ԳԲԱ | 70 | 2590 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
9. Փ. Վեդու ԳԲԱ | 157 | 3570 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
10. Սուրենավանի ԳԲԱ | 144 | 2741 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
11. Զանգակատան ԳԲԱ | 186 | 2535 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
12. Արարատի ԳԲԱ | 300 | 8000 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 4 ընտ. բժշկի գրասենյակ |
13. Արալեզի ԳԲԱ | 84 | 2609 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
14. Ոսկետափի ԳԲԱ | 150 | 5234 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
15. Նոյակերտի ԳԲԱ | 291 | 4336 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
16. Ուրցաձորի ԳԲԱ | 120 | 3000 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
17. Տափերականի ԳԲԱ | 420 | 6015 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
18. Մասիսի պոլիկլինիկա | 1510 | 19800 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 13 ընտ. բժշկի գրասենյակ |
19. Մասիսի մանկական պոլիկլինիկա | 450 | 6895 |
միանում է մեծահասակների |
------------ |
20. Այնթափի ԳԲԱ | 120 | 7955 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 4 ընտ. բժշկի գրասենյակ |
21. Մարմարաշենի ԳԲԱ | 180 | 6053 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
22. Նորաբացի ԳԲԱ | 90 | 2446 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
23. Սիսի ԳԲԱ | 60 | 1486 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
24. Նոր Խարբերդի ԳԲԱ | 90 | 6392 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
25. Նորաշենի ԳԲԱ | 250 | 3584 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
26. Մրգավանի ԳԲԱ | 52 | 1978 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
27. Խաչփառի ԳԲԱ | 85 | 1767 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
28. Սայաթ-Նովայի ԳԲԱ | 125 | 4262 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
29. Հայանիստի ԳԲԱ | 250 | 4276 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
30. Հովտաշատի ԳԲԱ | 92 | 480 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 23 ընտ. բժշկի գրասենյակ |
31. Նորամարգի ԳԲԱ | 65 | 1958 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
32. Արբաթի ԳԲԱ | 90 | 1839 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
33. Դաշտավանի ԳԲԱ | 100 | 4640 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
34. Գեղանիստի ԳԲԱ | 80 | 3656 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
35. Արգավանդի ԳԲԱ | 48 | 2321 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
36. Ռանչպարի ԳԲԱ | 80 | 1366 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
37. Ազատավանի ԳԲԱ | 85 | 5437 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
38. Այգեստանի ԳԲԱ | 400 | 3971 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
39. Այգեզարդի ԳԲԱ | 110 | 5437 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
40. Արևշատի ԳԲԱ | 130 | 7079 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
41. Բուրաստանի ԳԲԱ | 160 | 4051 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
42. Գետազատի ԳԲԱ | 100 | 3926 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
43. Դալարի ԳԲԱ | 125 | 5073 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
44. Մխչյանի ԳԲԱ | 210 | 8669 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 4 ընտ. բժշկի գրասենյակ |
45. Ն. Դվինի ԳԲԱ | 100 | 3230 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
46. Նշավանի ԳԲԱ | 55 | 3574 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
47. Ջրաշենի ԳԲԱ | 50 | 2633 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
48. Վ. Դվինի ԳԲԱ | 38 | 2676 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
49. Քաղցրաշենի ԳԲԱ | 115 | 4232 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
50. Դիմիտրովի ԳԲԱ | 50 | 2389 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
51. Ավշարի ԳԲԱ | 78 | 5200 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
52. Արմաշի առողջության կենտրոն (30 մահճակալ) | 595 | 4117 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
53. Նոր կյանքի ԳԲԱ | 65 | 2708 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
54. Բանավանի ԳԲԱ | - | 5000 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
55. Կանաչուտի ԳԲԱ | 5600 | 2459 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
56. Արարատ ք. պոլիկլինիկա | - | 16195 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 8 ընտ. բժշկի գրասենյակ |
57. Դարակերտի ԳԲԱ | - | 4794 | միանում է տարածքային պոլիկլինիկային | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Ընդամենը | 145-148 ընտ. բժշկի գրասենյակ |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի, Մխչյանի, Տափերականի, Այգավանի, Վերին Արտաշատի, Շահումյանի գյուղական բժշկական ամբուլատորիաները կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ:
Ծրագրի իրականացման արդյունքում Արարատի մարզում կգործեն 4 պոլիկլինիկա`
● ք. Արտաշատ` ● ք. Վեդի` ● ք. Մասիս` ● ք. Արարատ`
1 պոլիկլինիկա
1 պոլիկլինիկա
1 պոլիկլինիկա
1 պոլիկլինիկա
● գյուղական բժշկական ամբուլատորիաները կշարունակեն իրենց գործունեությունը՝ միացվելով տարածքային պոլիկլինիկաներին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:
(բաժինը լրաց. 12.09.01 N 851, լրաց., փոփ. 12.09.02 N 1422-Ն)
Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն
Արտաշատ քաղաքում նախատեսվում է`
1. մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 200 մահճակալ հզորությամբ (ներկայիս 340 մահճակալի փոխարեն), որն իր մեջ կներառի`
● թերապևտիկ, նյարդաբանական, վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն (10 մահճակալ` 40-ի փոխարեն) բաժանմունքները,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● շտապ օգնության ծառայությունը,
● արյան փոխներարկման կայանը:
2. Արտաշատ քաղաքի հակատուբերկուլյոզային դիսպանսերը (ամբուլատոր և ստացիոնար մասերը) տեղափոխվելու է ինֆեկցիոն բաժանմունքի ազատ տարածքը,
3. ծննդատուն` 60 մահճակալ հզորությամբ (ներկայիս 120-ի փոխարեն),
4. մանկական պոլիկլինիկան (200 հաճախում հզորությամբ) միացվելու է մեծահասակների (500 հաճախում հզորությամբ) պոլիկլինիկային:
Վերակազմակերպման արդյունքում Արտաշատ քաղաքում ազատվում է 2 մասնաշենք`
1. մանկական պոլիկլինիկայի մասնաշենքը` 1500 քմ
2. հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 100 քմ
Մասիս քաղաքում նախատեսվում է ունենալ`
մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 170 մահճակալ հզորությամբ (ներկայիս 325 մահճակալի փոխարեն), որն իր մեջ կներառի`
● թերապևտիկ, վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն (30 մահճակալ) և ծննդաբերական բաժանմունքները,
● շտապ օգնության ծառայությունը,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● արյան փոխներարկման կետը:
Վեդի քաղաքում նախատեսվում է`
տեղափոխելով առանձին գործող հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը` 10 մահճակալ հզորությամբ (ներկայիս` 20-ի փոխարեն) հիվանդանոցի հիմնական շենք, արդյունքում ունենալ`
1. մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 80 մահճակալ հզորությամբ (ներկայիս 180-ի փոխարեն),
որն իր մեջ կներառի`
● վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն բաժանմունքները,
● շտապ օգնության ծառայությունը,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● արյան փոխներարկման կետը:
2. ծննդատուն` 50 մահճակալ հզորությամբ (ներկայիս` 100-ի փոխարեն)
3. մանկական պոլիկլինիկան միացվելու է մեծահասակների պոլիկլինիկային:
Ծրագրի իրականացման արդյունքում Վեդի քաղաքում ազատվում է 1 մասնաշենք`
ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը` 200 քմ:
Արարատ քաղաքում նախատեսվում է ունենալ`
1. բժշկական կենտրոն` 80 մահճակալ հզորությամբ (ներկայիս` 150-ի փոխարեն), որն իր կազմում կունենա`
● թերապևտիկ, վիրաբուժական, մանկական և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● շտապ օգնության ծառայությունը,
● արյան փոխներարկման կետը:
Այսպիսով, Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման արդյունքում կկազմավորվի`
Բուժհաստատության անվանումը |
Առ. 01.01.2001 թ. բաժանմունքների մահճ. ֆոնդը |
Ծանրաբեռն- վածություն (%) |
Մեկ մահճակալի ծանրաբեռնվածութ. (օր) |
Օպտիմալացման արդյունքում առաջարկվող մահճակալների թիվը |
Արտաշատի հիվանդանոց |
340 |
32.4 |
118.1 |
200 |
1. թերապևտիկ բաժանմունք | 150 | 100 | ||
2. վիրաբուժական բաժանմունք | 110 | 70 | ||
3. մանկական բաժանմունք | 50 | 20 | ||
4. ինֆեկցիոն բաժանմունք | 30 | 10 | ||
5. նյարդաբանական բաժանմունք | 25 | 30 | ||
վերակենդանացման բաժանմունք | 15 | |||
Արտաշատի ծննդատուն |
120 |
17.8 |
65.0 |
60 |
1. ծննդաբերական բաժանմունք | 80 | 40 | ||
2. գինեկոլոգիական բաժանմունք | 40 | 20 | ||
Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր | 10 | 80 | 10 | |
Մասիսի հիվանդանոց |
325 |
25.0 |
91.4 |
170 |
1. թերապևտիկ բաժանմունք | 95 | 45 | ||
2. վիրաբուժական բաժանմունք | 65 | 30 | ||
3. մանկական բաժանմունք | 45 | 20 | ||
3. մանկական բաժանմունք | 45 | 20 | ||
4. ինֆեկցիոն բաժանմունք | 40 | 30 | ||
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք | 80 | 80 | ||
Վեդու հիվանդանոց |
180 |
19.5 |
71 |
80 |
1. վիրաբուժական բաժանմունք | 50 | 30 | ||
2. թերապևտիկ բաժանմունք | 80 | 30 | ||
3. մանկական բաժանմունք | 30 | 10 | ||
4. ինֆեկցիոն բաժանմունք | 20 | 10 | ||
5. վերակենդանացման բաժանմունք | 6 | 6 | ||
Վեդու ծննդատուն |
100 |
15.5 |
56.6 |
50 |
1. ծննդաբերական բաժանմունք | 60 | 30 | ||
2. գինեկոլոգիական բաժանմունք | 40 | 20 | ||
Արարատի հիվանդանոց-ԲԿ |
150 |
40.0 |
101.4 |
80 |
1. թերապևտիկ բաժանմունք | 50 | 25 | ||
2. վիրաբուժական բաժանմունք | 30 | 25 | ||
3. մանկական բաժանմունք | 25 | 5 | ||
4. ծննդաբերական (գինեկոլոգիական) բաժանմունք | 45 | 25 | ||
Արմաշի առողջության կենտրոն |
30 |
25 | ||
Ընդամենը | 1245 | 665 |
Արարատի մարզում օպտիմալացման արդյունքում ընդհանուր առմամբ մահճակալային ֆոնդը 1245-ից կնվազի մինչև 665 և կազատվի 3 շենքային կառույց (1800 քմ):
Արտաշատ քաղաքում ազատվում է 2 մասնաշենք`
1. մանկական պոլիկլինիկայի մասնաշենքը` 1500 քմ
2. հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 100 քմ
Վեդի քաղաքում ազատվում է`
ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը` 200 քմ:
(ծրագիրը լրաց. 12.09.01 N 851, լրաց., փոփ. 12.09.02 N 1422-Ն)