ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 փետրվարի 2002 թվականի |
թիվ 42 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆՈՒՆԻՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ԵՎ IPC GMBH ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 01.08.2001 Թ. ԿՆՔՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով IPC GmbH խորհրդատվական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված տեղական կադրերի վերապատրաստման ուսուցողական միջոցառումների անցկացման ցանկը և ժամանակացույցը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ «Գերմանահայկական հիմնադրամ» վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անունից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) և IPC GmbH խորհրդատվական ընկերության միջև 01.08.2001 թ. կնքված խորհրդատվական պայմանագրին և դրա մասը կազմող խորհրդատվական աշխատանքների իրականացմանը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 299 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: