ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 հուլիսի 1999 թվականի |
թիվ 122 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» 3-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 146)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 232 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. Կանոն 1.1-ի աղյուսակի վերջում ավելացնել նոր տող.
23 | Վարկային ներդրումների ամփոփագիր | 23 | անհրաժեշտության դեպքում |
1.2. Կանոն 2.3-ի 31-րդ կետում նշված «Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա» բանկի անվանումը փոխարինել «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» անվանումով:
1.3. Կանոն 2.4-ի վերջին նախադասությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բանկի կողմից ինքնուրույն բացված հաշիվները ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվեկշռում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ»:
1.4. «Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն3, Ն41, Ն42 և ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվների վերաբերյալ» թիվ 3 հաշվետվության ձևի 3-րդ և 4-րդ էջերը փոխարինել նոր տարբերակներով (կցվում են):
1.5. Կանոն 2.8-ի վերջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պակասեցվող գումարներ» սյունակում լրացվում են ԿԲ «Կանոնակարգ 2»-ի կանոն 24.3-ի միայն 3-րդ պարբերությամբ նախատեսված նվազեցումները»:
1.6. «Հաշվետվություն վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի վերաբերյալ» թիվ 6 հաշվետվության ձևը փոխարինել նոր տարբերակով (կցվում է):
1.7. Կանոն 2.10.
ա) 1-ին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Միջբանկային վարկերի հաշվարկում ընդգրկվում են նաև միջբանկային ավանդները»:
բ) 7-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «1-ին («Վարկային ներդրումներ ընդամենը») և 2-րդ («Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր ընդամենը») կետերը (բացառությամբ ենթակետերի (և 3-րդ կետն ամբողջությամբ լրացվում են համաձայն վարկային պայմանագրերում նշված սկզբնական ժամկետների` ներառյալ երկարաձգումները և ժամկետանց օրերը»:
գ) Հանել 8-րդ և 9-րդ պարբերությունները:
1.8. «Ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնության վերաբերյալ» թիվ 9 հաշվետվության ձևը փոխարինել նոր տարբերակով (կցվում է):
1.9. Կանոն 2.13.
ա) 3-րդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ պարբերությունները.
«Եթե ներգրավված միջոցները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են ցպահանջ:
Թիվ 9 հաշվետվության մեջ ներգրավված միջոցների կազմում չեն ընդգրկվում պետական արժեթղթերի գրավադրմամբ և հակադարձ ռեպո պայմանագրի համաձայն ներգրաված միջոցները, բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հավաքագրված միջոցները, նաև պարտավորություններն այն մասով, որոնք հանդիսանում են ապահովվածություն տեղաբաշխված միջոցների համար:
Հաշվային պլանի «Այլ պարտավորություններ» բաժնում հաշվառված այն պարտավորությունները, որոնք հաշվեգրումների արդյունք չեն, լրացվում են ըստ հաճախորդների պատկանելության` համապատասխան տողերում: «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են այն պարտավորությունները, որոնք բանկի ծախսերով կատարված հաշվեգրումների արդյունք են, և այն պարտավորությունները, որոնց` ըստ հաշվետերերի պատկանելությունը հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ դեռևս պարզաբանված չէ` համապատասխան փաստաթղթերի բացակայության հետևանքով:
Եթե տեղաբաշխված միջոցները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են 180 օրից ավելի մարման ժամկետ ունեցող:
Թիվ 9 հաշվետվության մեջ տեղաբաշխված միջոցների կազմում չեն ընդգրկվում բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվները. սառեցված հաշիվները, հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերի գումարները, հիմնական միջոցներն ու ոչ նյութական ակտիվները և նրանց ձեռքբերման նպատակով կատարված կանխավճարները, նաև տեղաբաշխված միջոցներն այն մասով, որոնց համար համապատասխան պարտավորությունները հանդիսանում են ապահովվածություն:
«Կանխիկ դրամական միջոցներ» տողում լրացվում են նաև բանկի կողմից ձեռք բերված ոսկու ստանդարտացված ձուլակտորները: Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորները, ճանապարհին գտնվող դրամական միջոցները, ճանապարհին գտնվող կանխիկին հավասարեցված վճարային քարտերը, ՀՀ ԿԲ խորհրդի կողմից չհամաձայնեցված վճարային քարտերը թիվ 9 հաշվետվության մեջ չեն ընդգրկվում:
«Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ» տողում լրացվում են բանկի կողմից ձեռք բերված պետական գանձապետական արժեթղթերը (բացառությամբ գրավադրված և հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերի), հետգնման պայմանագրի համաձայն տնօրինվող պետական արժեթղթերը (ըստ տնօրինման ժամկետի): Կառավարության նկատմամբ այլ պահանջները (կանխավճարներ հարկերի գծով, հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվներ և այլն) հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն կառավարության նկատմամբ պարտավորությունների (հաշվեգրումներ, հետաձգված հարկային պարտավորություններ և այլն) հետ հաշվանցված (կանխավճարից հանած պարտավորության գումարը): Եթե պարտավորության գումարը գերազանցում է կանխավճարի չափը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողի ցպահանջ սյունակում: Եթե կանխավճարի չափը գերազանցում է պարտավորության գումարը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողի ցպահանջ սյունակում:
Հաշվետվության «Այլ արժեթղթեր» տողում լրացվում են բանկի կողմից այլ անձանց (բանկերի և այլ կազմակերպությունների) կանոնադրական հիմնադրամներում ունեցած բաժնեմասերը և փայամասնակցությունները, ինչպես նաև վաճառքի և վերավաճառքի նպատակով ձեռք բերված արժեթղթերը:
«Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են հաշվային պլանի «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում առկա միջոցները, «Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում հաշվառված միջոցները, բացառությամբ «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» և «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» ենթաբաժինների: «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժինների միջոցները հաշվետվության մեջ լրացվում են առանձին տողում:
«Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում և «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում հաշվառված այն միջոցները, որոնք պահանջ են բանկերի նկատմամբ, պետք է ընդգրկվեն հաշվետվության «Պահանջներ բանկերի նկատմամբ» համապատասխան տողերում»:
բ) Վերջին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
««Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում միջոցները լրացվում են ըստ տոկոսադրույքների վերանայմանը մնացած ժամկետների, այլ ոչ թե ըստ մարմանը մնացած ժամկետների:
Օրինակ 1. եթե բանկը ներգրավել է մինչև 5 տարի մարման ժամկետով դեպոզիտ, որի տոկոսադրույքները վերանայվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ դեպոզիտի գումարը պետք է լրացվի «90-119 օր» սյունակում, իսկ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում նույն դեպոզիտի գումարը կարտացոլվի «60-89 օր» սյունակում:
Օրինակ 2. եթե բանկը ներգրավել է մինչև 3 տարի մարման ժամկետով դեպոզիտ, որի տոկոսադրույքները վերանայվելու են շուկայի ցանկացած փոփոխության դեպքում, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ դեպոզիտի գումարը պետք է լրացվի «ցպահանջ» սյունակում:
«Ֆիքսված տոկոսադրույքներով» տողում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել և տեղաբաշխվել են ֆիքսված տոկոսադրույքներով: Ներգրավված և տեղաբաշխված միջոցներն արտացոլվում են ըստ նրանց մարմանը մնացած ժամկետների»»:
1.10. «Կանոնադրական հիմնադրամի ձևավորման մասին» թիվ 10 հաշվետվության ձևը փոխարինել նոր տարբերակով (կցվում է):
1.11. Կանոն 2.14.
ա) Երկրորդ պարբերության «2-րդ էջում» բառերը հանել:
բ) «Վերջին պարբերության «կանոն 5.7-ում սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «կանոն 4.7-ում սահմանված ժամկետում» բառերով:
1.12. ««Խոշոր» փոխառուների վերաբերյալ» թիվ 14 հաշվետվության ձևը փոխարինել նոր տարբերակով (կցվում է):
1.13. Կանոն 2.18-ի առաջին պարբերության «կապիտալի 10%-ը» բառերը փոխարինել «կապիտալի 5%-ը» բառերով:
1.14. Կանոն 2.24-ից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կանոն.
«Կանոն 2.25.
Վարկային ներդրումների ամփոփագրի տեքստային տեղեկատվությունն անհրաժեշտ է լրացնել մեծատառերով` բառերի միջև թողնելով մեկ ազատ (բաց) տեղ: Եթե ամփոփագրի վանդակներից որևէ մեկը լրացման կարիք չունի, ապա համապատասխան վանդակը պետք է դատարկ մնա (գծիկ կամ այլ խորհրդանիշ (սիմվոլ) պետք չէ դնել):
1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր վարկառուի առանձնահատուկ կոդը (կոդը կարող է որոշել լրացնողը), որը յուրաքանչյուր վարկառուի համար պետք է լինի միակը: Եթե մի վարկառուի վերաբերյալ լրացվում է մի քանի տող, ապա յուրաքանչյուր տողի 1-ին սյունակում տվյալ վարկառուի կոդը կրկնվում է:
2-րդ սյունակում լրացվում է վարկատուի (բանկի) և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրի համարը (օրինակ` 5): Համարից առաջ ոչ մի նշան (օրինակ` «N» կամ «թիվ») չպետք է դրվի:
3-րդ սյունակում լրացվում է վարկառուի վարկային հաշվի համարը (օրինակ` 123006798101):
4-րդ սյունակում լրացվում է վարկառուի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, եթե վարկառուն իրավաբանական անձ է (օրինակ` ԱՐԵՎԻԿ ՍՊԸ (ՓԱՅԼ Փ/Ձ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անվանումն է: Եթե վարկառուն ֆիզիկական անձ է, ապա պետք է լրացվի անձի անունը, ազգանունը (օրինակ` ՀԱՍՄԻԿ ԱՎԱԳՅԱՆ (ՀԱՍՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անուն, ազգանունն է: Նախկինը գրվում է, եթե անվանումը կամ անուն, ազգանունը փոփոխվել են:
5-րդ սյունակում լրացվում է վարկառուի ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համարը), իսկ եթե ՀՎՀՀ չունի` ՀՀ պետական եկամուտների նախարարությունում գրանցված չէ, ապա այդ սյունակում լրացվում են վարկառուի անձնագրի տվյալները` սերիան, համարը` առանց ազատ (բաց) տեղերի և գծիկների (օրինակ` XICL576128):
6-րդ սյունակում լրացվում է վարկառուի իրավաբանական հասցեն, եթե վարկառուն իրավաբանական անձ է, իսկ եթե վարկառուն ֆիզիկական անձ է` բնակության հասցեն (օրինակ` ԵՐԵՎԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ 5/8):
7-րդ սյունակում լրացվում է Կ տառը, եթե վարկառուն բանկի հետ կապված անձ է: Կ տառի կողքին ոչինչ չպետք է գրվի (կետ (.) և այլն):
8-րդ սյունակում լրացվում է վարկի փաստացի տրման ամսաթիվը:
9-րդ սյունակում լրացվում է վարկի մարման ամսաթիվը` ըստ վարկային պայմանագրի: Եթե վարկը նախատեսված է մարել մաս-մաս, ապա լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի մաս-մաս մարման ամսաթվերը (յուրաքանչյուրն` առանձին տողի վրա):
10-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի ամբողջական կամ մաս-մաս մարման ենթակա գումարները (յուրաքանչյուրն` առանձին տողի վրա):
11-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը` համաձայն վարկային պայմանագրի (օրինակ` եթե պայմանագրով նախատեսված է վարկառուին տրամադրել 10000 ԱՄՆ-ի դոլարի վարկ, վանդակում գրվում է` 10000, իսկ եթե նախատեսված է 1100000 դրամի վարկ, գրվում է` 1100000):
12-րդ սյունակում լրացվում է տրված վարկի գումարի արժույթին համապատասխան ISO կոդը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` ԱՄՆ-ի դոլարով վարկի համար` USD, հայկական դրամով վարկի համար` AMD և այլն):
13-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը համարժեք դրամով (օրինակ, եթե տրվել է 10000 ԱՄՆ-ի դոլար, ապա 12-րդ սյունակում լրացվում է այդ գումարը համարժեք դրամով):
Ամփոփագրի հաջորդ սյունակներում արտացոլված բոլոր գումարային տվյալները լրացվում են դրամով:
14-րդ սյունակում լրացվում է վարկի տրամադրման ձևը` կանխիկ կամ անկանխիկ, այսինքն, եթե վարկը տրամադրվել է կանխիկ ձևով, գրվում է կանխիկ բառի առաջին տառը` Կ, իսկ եթե տրամադրվել է անկանխիկ ձևով` Ա:
15-րդ սյունակում լրացվում է տարեկան կտրվածքով տոկոսադրույքը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` 24 (առանց տոկոսի նշանի)):
16-րդ սյունակում լրացվում է տոկոսադրույքի հաշվարկման եղանակը` ՊԱՐԶ կամ ԲԱՐԴ, կամ ՖԻՔՍՎԱԾ և այլն` համաձայն վարկային պայմանագրի:
17-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման պայմանները (օրինակ` կարող է գրվել` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ 1-ԻՆ կամ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ և այլն):
18-րդ սյունակում լրացվում է վարկի օգտագործման կոնկրետ նպատակը (օրինակ` ԱՌԵՎՏՈՒՐ կամ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կամ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և այլն):
19-րդ սյունակում լրացվում է գրավառուի (բանկի) և գրավատուի միջև կնքված գրավի պայմանագրի համարը (լրացման կարգը` ինչպես ամփոփագրի 2-րդ սյունակում է նախատեսված):
20-րդ սյունակում լրացվում է գրավի գնահատված արժեքը` ըստ գրավի պայմանագրի:
21-րդ սյունակում լրացվում է գրավի առարկան (օրինակ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ կամ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ, կամ ՈՍԿԻ, կամ այլ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ, կամ ՏԱՐԲԵՐ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ և այլն):
22-րդ սյունակում լրացվում է գրավի առարկայի գտնվելու վայրը` ԳՐԱՎԱՌՈՒ կամ ԳՐԱՎԱՏՈՒ, կամ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ:
23-րդ սյունակում լրացվում է երաշխավորության գումարը:
24-րդ սյունակում լրացվում է երաշխավորողի անվանումը (լրացման կարգը` ինչպես 4-րդ սյունակի համար է նախատեսված):
25-րդ սյունակում լրացվում է վարկառուի վճարունակության գնահատականը` 1 կամ 2, կամ 3, կամ 4` համապատասխանաբար ամենաբարձր գնահատական ընդունելով 4-ը, իսկ ամենացածրը` 1-ը (օգտվելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թ. մայիսի 6-ի թիվ 26 արձանագրային որոշմամբ հաստատված «Վարկային ռիսկի և վարկերի դասակարգման նպատակով վարկառուի ֆինանսական վիճակի գնահատման չափանիշների վերաբերյալ» մեթոդական ցուցումներում ամրագրված չափանիշներից և ցուցաբերելով սուբյեկտիվ մոտեցում):
26-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
27-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
28-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
29-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
30-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարման ամսաթիվը:
31-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարված գումարը:
32-րդ սյունակում լրացվում է մարված տոկոսների ընդհանուր գումարը:
33-րդ սյունակում լրացվում է դուրս գրված տոկոսների ընդհանուր գումարը:
34-րդ և 35-րդ սյունակներում լրացվում է հաշվեկշռում առկա ժամկետային և ժամկետանց տոկոսագումարների մնացորդը:
36-րդ սյունակում լրացվում է ժամկետային վարկի փաստացի մնացորդը:
37-րդ սյունակում լրացվում է ժամկետանց վարկի փաստացի մնացորդը:
38-րդ սյունակում լրացվում է երկարաձգված վարկի գումարը` համաձայն վարկատուի և վարկառուի միջև կնքված վարկի երկարաձգման պայմանագրի:
39-րդ սյունակում լրացվում է երկարաձգման օրվա ամսաթիվը:
40-րդ սյունակում լրացվում է երկարաձգման ժամկետը (օրինակ` 30 ՕՐ կամ 60 ՕՐ):
41-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում ամրագրված տոկոսադրույքի վերանայման օրվա ամսաթիվը, եթե տեղի է ունեցել տոկոսադրույքի վերանայում:
42-րդ սյունակում լրացվում է վերանայված տոկոսադրույքը` տարեկան կտրվածքով (օրինակ` 36 (առանց տոկոսի նշանի)):
43-րդ սյունակում լրացվում է վարկային ռիսկի դասը (օրինակ` ՎՏԱՆԳԱՎՈՐ)` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման ու հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»:
44-րդ սյունակում լրացվում է ռիսկի գործակիցը` առանց տոկոսի նշանի:
45-րդ սյունակում լրացվում է պահուստին ուղղված մասհանման գումարը:
Ամփոփագիրն անհրաժեշտ է թարմացնել յուրաքանչյուր տվյալի փոփոխության դեպքում: Ամփոփագրում ընդգրկված յուրաքանչյուր վարկառուի ստանձնած պարտավորությունների մարումից հետո բանկը պետք է առնվազն 5 տարի պահպանի (արխիվացնի) լրացված տվյալները»:
1.15. Հանել կանոն 3.1-ի վերջին պարբերության վերջին նախադասությունը:
1.16. Կանոն 3.2-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 3.2.
«Հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե`
մագնիսական կրիչը (մագնիսական սկավառակը կամ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդված տեղեկատվությունը) չունի ծրագրային կամ մեխանիկական թերություն. մագնիսական կրիչի ու ձևաթղթի տեղեկատվությունը համընկնում է. հաշվետվությունը ներկայացվել է մագնիսական կրիչով (էլեկտրոնային փոստով) և ձևաթղթով (բացառությամբ թիվ 02, թիվ 15, թիվ 17 և թիվ 19 ձևերի). հաշվետվությունը լրացվել է առանց թերությունների և սխալների (միտումնավոր կամ ոչ միտումնավոր) ու նմանատիպ այլ դեպքերում»:
1.17. Կանոն 3.3-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 3.3.
«Հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժնի` տվյալ բանկի համապատասխան վերահսկողը, հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով բանկերից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:
Բանկը պարտավոր է ծանուցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ), միջոցներ ձեռնարկել` ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկություններն ապահովելու համար:
Հաշվի առնելով բանկի գտնվելու վայրը` բանկին ծանուցումը կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցներով:
Այդ փաստաթղթով բանկի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժին` հաշվետվությունների ճշտված փաթեթը ներկայացնելու կամ հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:
Ծանուցումը ստորագրվում է փաստաթղթային վերահսկողության վարչության պետի ու հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժնի պետի կողմից»:
1.18. Հանել կանոն 3.4-ը ամբողջությամբ:
1.19. Կանոն 4.8-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 4.8.
«Հաշվետվություն արտարժութային գործառնությունների վերաբերյալ» թիվ 19 (օրական) հաշվետվությունը, անկախ իրականացված գործարքի ծավալի մեծությունից, ներկայացվում է ՀՀ ԿԲ ֆինանսական գործառնությունների դեպարտամենտ: Մինչև ժամը 1600 կայացած գործարքները ներկայացվում են յուրաքանչյուր օր, մինչև ժամը 1700 (հաշվետվությունում արտացոլված տվյալները կարող են հաղորդվել նաև կապի միջոցներով` ֆաքս, հեռախոս, էլեկտրոնային փոստ և այլն): Ժամը 1600-ից հետո իրականացված գործարքները պետք է ներկայացվեն հաջորդ օրը ներկայացվող հաշվետվությունում` որպես առանձին հաշվետվություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ձև թիվ 3
էջ 3
Նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող միջին ցուցանիշների հաշվարկը
(շարունակություն)
Ամսաթիվը ___ _____________ թ-ից մինչև ___ _____________ թ.
Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն ըստ օրերի
(հազար դրամ) |
Ամսվա օրերը |
Հաշվեկշռային հոդվածներ |
Պակա-սեցվող գումար |
Ընդհանուր ակտիվներ (1+2+3+ |
Հետհաշվե-կշռային հոդվածներ ռիսկի 100 % կշիռ |
Ռիսկով կշռված ակտիվներ (2*10%+3*20%+4*50%+5+6+8) |
Բարձր իրացվելի ակտիվներ |
Ն2 (1) նոր-մատիվի հաշվարկի համար պակա-սեցվող գումար |
Ն2 (1) նոր-մատիվի հաշվարկի համար ընդհանուր ակտիվներ |
Ցպահանջ պարտա-վորու-թյուններ | ||||
Ռիսկի 0 % կշիռ |
Ռիսկի 10 % կշիռ |
Ռիսկի 20 % կշիռ |
Ռիսկի 50 % կշիռ |
Ռիսկի 100 % կշիռ | |||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | 9 | 10 | 11 | 12 |
13 |
1 |
|
|
|
|
|
|
|
| |||||
2 |
|
|
|
|
|
|
|
| |||||
... |
|
|
|
|
|
|
|
| |||||
31 |
|
|
|
|
|
|
|
| |||||
Միջին |
|
|
|
|
|
|
|
|
Ձև թիվ 3
էջ 4
Նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող միջին ցուցանիշների հաշվարկը
(շարունակություն)
Ամսաթիվը ___ _____________ թ-ից մինչև ___ _____________ թ.
Բանկի հետ կապված անձանց տրված վարկերը
(հազար դրամ) |
N |
Կազմա-կերպության (վարկառուի անվանումը) |
Ժամկետային վարկի մնացորդը |
Ժամկետանց |
Այլ փոխառու-թյուններ |
Հետհաշվեկշռային երաշխավորություններ |
Ընդամենը (2+3+4+5) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ընդամենը |
|
|
|
|
| |
1 |
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
34 |
|
|
|
|
|
|
35 |
|
|
|
|
|
|
Ձև թիվ 6
(ամսական)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԵՎ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բանկի անվանումը ________________________________
Ամսաթիվը _______________ թ.
I. Վարկային ներդրումներն ըստ ժամկետների |
(հազար դրամ) |
|
Ժամկետները |
Ընդամենը
| ||||||||||||
մինչև 29 օր |
30-ից 59 օր |
60-ից 89 օր |
90-ից 179 օր |
180-ից 359 օր |
360 օր և ավելի | |||||||||
դրամով |
արտարժ. |
դրամով |
արտարժ. |
դրամով |
արտարժ. |
դրամով |
արտարժ. |
դրամով |
արտարժ. |
դրամով |
արտարժ. |
դրամով |
արտարժ. | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
1. Վարկային ներդրումներ ընդամենը (2+3) | ||||||||||||||
այդ թվում` 1.1. ժամկետային վարկեր 1.2. Երկարաձգված վարկեր 1.3. Ժամկետանց վարկեր |
||||||||||||||
2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր ընդամենը |
||||||||||||||
այդ թվում` 2.1. ժամկետային վարկեր 2.2. Երկարաձգված վարկեր 2.3. Ժամկետանց վարկեր |
||||||||||||||
3. ռեզիդենտներին տրված վարկերն ըստ ճյուղերի այդ թվում` 3.1 արդյունաբերություն, այդ թվում` լեռնահանքային էներգետիկա սննդի թեթև քիմիական շինանյութերի թանկարժեք իրեր մետալուրգիա մեքենաշին. և էլեկտրատեխնիկ. այլ 3.2. գյուղատնտեսություն 3.3. շինարարություն 3.4. տրանսպորտ և կապ 3.5. առևտուր 3.6. ֆինանսական հատված այդ թվում` ռեզիդենտ վարկեր 3.7. այլ ճյուղեր |
(12 և 13 սյունակները տրվում են «360 օր և ավելի» ժամկետի համար)
II. Վարկային ռիսկի դիմաց հաշվարկվող պահուստի չափը |
(հազար դրամ) |
Վարկային ռիսկի խմբերը |
Տրված վարկերի չմարված գումարը |
Ընդամենը |
Տրված վարկերի գծով պահուստ | ||
առաջնակարգ ապահով. |
այլ ապահ. և ապահ. չունեցող |
մնացորդը |
% | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Ստանդարտ | |||||
2. Ոչ ստանդարտ | |||||
3. Կասկածելի | |||||
4. Անհուսալի | |||||
Ընդամենը |
III. Դեբիտորական պարտքերի դիմաց հաշվարկվող պահուստի չափը |
(հազար դրամ) |
Դեբիտորական պարտքերի դասերը |
Դեբիտորական պարտքերի մնացորդը |
Ընդամենը |
Դեբիտորական պարտքերի գծով պահուստ | ||
առաջնակարգ ապահով. |
այլ ապահ. և ապահ. չունեցող |
մնացորդը |
% | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Ստանդարտ | |||||
2. Ոչ ստանդարտ | |||||
3. Կասկածելի | |||||
4. Անհուսալի | |||||
Ընդամենը |
IV. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի չափը |
(հազար դրամ) |
Արժեթղթերի դասերը |
Ընդամենը |
Արժեթղթերի գծով պահուստ | |
մնացորդը |
% | ||
1 |
4 |
5 |
6 |
1. Ոչ ռիսկային | |||
2. Ռիսկային | |||
3. Միջին ռիսկային | |||
4. Բարձր ռիսկային | |||
5. Անհուսալի | |||
Ընդամենը |
Բանկի վարչության նախագահ` ______________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ` ______________________
Ձև թիվ 9
(ամսական)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բանկի անվանումը ______________________________
Ամսաթիվը ___________________
1. Ներգրավված միջոցների ժամկետայնության վերաբերյալ |
(հազար դրամ) |
կշիռ | ժամկետանց | Մարմանը մնացել է | Ընդամենը | ||||||||||
ցպահանջ | մինչև 29 օր | 30-ից 59 օր | 60-ից 89 օր | 90-ից 119 օր | 120-ից 149 օր | 150-ից 179 օր | 180 օրից ավելի | ||||||
1 | 1 | 2 | 3 | 3' ռ. կ. | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
1.1 | Բանկերի թղթակցային հաշիվներ | 100 % | x | x | x | x | x | x | x | ||||
1.2 | Պարտավորություններ բանկերի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ | 85 % | |||||||||||
1.3 | Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ | 70 % | |||||||||||
1.4 | Պարտավորություններ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ | 80 % | |||||||||||
1.5 | Բանկերի կողմից թողարկված արժեթղթեր | 100 % | |||||||||||
1.6 | Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ | 100 % | |||||||||||
1.7 | Հաշվարկված վճարվելիք տոկոսներ | 100 % | |||||||||||
Ընդամենը | X | ||||||||||||
Այդ թվում` | |||||||||||||
I խմբի արտարժույթով II խմբի արտարժույթով «Խոշոր» պարտավորություններ Փոփոխվող տոկոսադրույքներով Ֆիքսված տոկոսադրույքներով |
X X 20% X X |
X X
X X |
2. Տեղաբաշխված միջոցների ժամկետայնության վերաբերյալ
2.1 | Կանխիկ դրամական միջոցներ | 100 % | x | x | x | x | x | x | x | x | ||
2.2 | Պահանջներ ՀՀ ԿԲ-ի նկատմամբ | 100 % | ||||||||||
2.3 | Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ | 90 % | ||||||||||
2.4 | Պահանջներ Եվրահամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի բանկերի, նրանց դուստր բանկերի և մասնաճյուղերի նկատմամբ | 100 % | ||||||||||
2.5 | Պահանջներ այլ երկրների բանկերի նկատմամբ | 80 % | ||||||||||
2.6 | Պարտավորություններ այլ | 90 % | ||||||||||
2.7 | Պահանջներ Եվրահամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի կառավարությունների նկատմամբ | 100 % | ||||||||||
2.8 | Այլ երկրների կառավարությունների նկատմամբ | 80 % | ||||||||||
2.9 | Վարկային ներդրումներ | 70 % | ||||||||||
2.10 | Հաշվարկված ստացվելիք տոկոսներ | 50 % | ||||||||||
2.11 | Այլ արժեթղթեր | 50 % | ||||||||||
2.12 | Ֆինանսական լիզինգ, ֆակտորինգ | 70 % | ||||||||||
2.13 | Պահանջներ այլ անձանց նկատմամբ | 70 % | ||||||||||
Ընդամենը | ||||||||||||
Այդ թվում` | ||||||||||||
I խմբի արտարժույթով II խմբի արտարժույթով Փոփոխվող տոկոսադրույքներով Ֆիքսված տոկոսադրույքներով |
X X X X |
X X X X |
ՃԵՂՔՎԱԾՔ |
x |
x |
||||||
Այդ թվում` I խմբի արտարժույթ |
x |
x | ||||||
II խմբի արտարժույթ |
x |
x | ||||||
ՃԵՂՔՎԱԾՔ ՓՈՓՈԽՎՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
x |
|
x x |
|||||
ՃԵՂՔՎԱԾՔ ՖԻՔՍՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
x |
|
x x |
կուտակ. գեպ |
եթե (11)<0 ապա 0.6*(11) |
գեպ (3'+12) |
11 | 12 | 13 |
* «Խոշոր» պարտավորություններ են համարվում բանկի ներգրաված միջոցների 20 %-ը գերազանցող պարտավորությունները:
Բանկի վարչության նախագահ` _________________________________
Կ. Տ. Գլխավոր հաշվապահ` _________________________________
Ձև թիվ 10
(կիսամյակային, յուրաքանչյուր փոփոխության դեպքում)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Կանոնադրական հիմնադրամի ձևավորման մասին
Բանկի անվանումը __________
Ամսաթիվը ______ թ.
Կանոնադրական հիմնադրամի հայտարարման ամսաթիվը _________ թ. |
Կանոնադրական հիմնադրամի համալրման ամսաթիվը _________ թ. |
I. Կանոնադրական հիմնադրամի ձևավորումը
NN |
Բաժնե-տերերի (փայա-տերերի) լրիվ անվանումը |
բաժնե-տիրոջ (փայա-տիրոջ) ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը |
սեփակա-նության ձևը |
բաժնե-տեր դառնալու ամսա-թիվը |
ռեզի-դենտ (ոչ ռեզի-դենտ) |
Հայտարարված մասնաբաժինը |
Փաստացի վճարված մասնաբաժինը |
Փոստային ինդեքսը, հասցեն նշել շրջանը, հեռախոսը, ֆաքսը |
Սպա-սարկող բանկը և հաշվի համարը | ||||||||
ընդամենը (հազ. դրամ) |
այդ թվում |
տես. կշիռը կանոն |
ընդամենը (հազ. դրամ) |
այդ թվում |
տես. կշիռը կանոն | ||||||||||||
|
դրամով (հազ. դրամ) |
արտ-արժույ-թով (հազ. միավոր) |
արտ-ար-ժույթի կոդը |
դրամով (հազ. դրամ) |
արտար-ժույթով |
արտար-ժույթի կոդը | |||||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
1 | |||||||||||||||||
.. | |||||||||||||||||
18 | |||||||||||||||||
19 | |||||||||||||||||
Ընդամենը |
|||||||||||||||||
այդ թվում ոչ ռեզիդենտ բաժնետերեր (փայատերեր) |
Բաժնետերերի (փայատերերի) ընդհանուր թիվը | |
այդ թվում` ոչ ռեզիդենտների |
III. Փոխկապակցված բաժնետերեր (փայատերեր)
1 | |
2 | |
3 | |
4 | |
5 |
Բանկի խորհրդի նախագահ __________________
Կ.Տ.
Ձև 14
(ամսական)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«Խոշոր» փոխառուների վերաբերյալ
Բանկի անվանումը ________________
Ամսաթիվը __________ թ-ից մինչև __________ թ.
(հազար դրամ) |
N |
Փոխառուի անվանումը |
Ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը |
Սեփակա-նության ձևը |
Ժամկետային վարկերի գծով ընդհ. պարտավորութ. գումարը |
Երկա-րաձգված պարտա-վորութ-յունների գումարը |
Ժամկետանց պարտա-վորությունների գումարը |
Հետհաշ-վեկշռում հաշվառված երաշխա-վորու-թյուններ |
Տվյալ փոխառուի հետ փոխկա-պակցված անձանց ընդհ. պարտավ. գումար |
Ֆակտո-րինգային գործառ-նություն-ների գծով պարտավ. գումար |
Այլ փոխա-ռություն-ներ |
Ընդամենը` | |
5+6+7+ |
գումարը համա-պատաս-խան ռիսկի կշռով | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
Ընդամենը |
x |
x |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
0 |
|
1 2 ** 24 25 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
0 0 0 0 0 |
|
Բանկի վարչության նախագահ` __________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ` __________
Ձև N 23
(անհրաժեշտության դեպքում)
Վարկային ներդրումների ամփոփագիր
Բանկի անվանումը ________________
Ամսաթիվը __________ թ-ից մինչև __________ թ.
Վարկա-ռուի կոդը |
Վար-կային պայմա-նագրի համարը |
Վարկա-ռուի վար-կային հաշվի համարը |
Վարկա-ռուի անվա-նումը |
Վարկա-ռուի ՀՎՀՀ կամ անձ-նագրի տվյալ-ները |
Վարկա-ռուի հասցեն |
Բանկի հետ կապվա-ծությունը |
Վարկի տրման ամսաթիվը |
Վարկի մարման պայմանները |
Վարկի գումարը |
Ի՞նչ արժույթով է տրա-մադրված |
Վարկի գումարը համարժեք դրամով |
Վարկի տրամա-դրման ձևը |
Տոկոսա-դրույքը |
Տոկոսա-դրույքի հաշ-վարկման եղանակը |
Տոկոսների մարման պայման-ները | |
Ամսաթիվը |
Գումարը | |||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Վարկի նպա-տակը |
Գրավի պայմա-նագրի համարը |
Գրավի գնա-հատված արժեքը |
Գրավի առարկան |
Գրավի առար-կայի գտնվելու վայրը |
Երաշխա-վորության գումաը |
Երաշխա-վորողի անվանումը |
Վարկա-ռուի վճարու-նակության գնահա-տականը |
Վարկառուի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ստանձնած պարտավությունների գումարային մնացորդը |
Վարկառուի կողմից ստանձնած նախկին պարտավորություն |
Հաշվեգրված տոկոսներ | |||||
Վարկառուի կողմից |
Փոխկապ. անձանց կողմից |
Մարման ամսաթիվ |
Գումարը |
Մարված |
Դուրս գրված | ||||||||||
Հաշվեկշռ. |
Արտահաշվ. |
Հաշվեկշռ. |
Արտահաշվ. | ||||||||||||
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հաշվեկշռային |
Վարկի փաստացի մնացորդը |
Երկարաձգում |
Տոկոսադրույքի վերանայում |
Տոկոսա-դրույքը |
Վարկային ռիսկի դասը |
Ռիսկի գոր-ծակիցը |
Պահուստային ուղղված մասհանման գոումարը | ||||
Ժամկե-տային |
Ժամկե-տանց |
Ժամկե-տային |
Ժամկե-տանց |
Գումարը |
Ամսաթիվը |
Ժամկետը |
Ամսաթիվը | ||||
34 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
41 |
42 |
43 |
44 |
45 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բանկի վարչության նախագահ` __________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ` __________