ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2012 թվականի N 1058-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «զ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն) վերապահել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244.3-րդ հոդվածով, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 9-15-րդ կետերով, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները:».
2) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի` կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 9 հաստիքային միավոր, իսկ բաժինը` առնվազն 2 հաստիքային միավոր.».
3) որոշման N 1 հավելվածում՝
ա. 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման և վարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացված միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման ապահովումը.
2) կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և ծառայության միջոցով վճարվող սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակման և վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը.»,
բ. 7-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորումն ու վարումը.
2) հարկային մարմնի, պետական կառավարման և այլ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման (համալրման) և անհրաժեշտ տվյալների տրամադրման համար տեղեկատվության փոխանակումը.»,
«4) ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակումը և վճարումը, այդ թվում՝ ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.»,
գ. 7-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «պարտադիր» բառը,
դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 13-րդ ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի՝
1) իրավական ապահովման վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել իրավաբանական վարչության.
2) ֆինանսաբյուջետային վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսագիտական վարչության.
3) կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել կենսաթոշակային ապահովության և նպաստների վարչության.
4) տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչությունը, անհատական (անձնավորված) հաշվառման բաժինը, մոնիթորինգի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման վարչության և մոնիթորինգի և վերլուծության վարչության.
5) միջազգային համագործակցության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի:
3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Իրավաբանական վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Կենսաթոշակային ապահովության և նպաստների վարչություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման վարչություն
Մոնիթորինգի և վերլուծության վարչություն
2. Բաժիններ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ընդհանուր բաժին
Տնտեսական բաժին
Ներքին աուդիտի բաժին»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 24 Երևան |