ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2012 թվականի N 1429-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 446-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 446-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. նոյեմբերի 19 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 1429-Ա որոշման  | 
| 
 «Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 446-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ
| 
 Գ. Բադալյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)  | 
| 
 Ա. Բադալյան  | 
 - ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (դեսպան)  | 
| 
 Կ. Մուրադյան  | 
 - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)  | 
| 
 Ս. Աբրահամյան  | 
 - ՀՀ պաշտպանության նախարարության ՆՏԱԴ-ի տեխնիկական միջոցներով ապահովման վարչության պետ, գնդապետ  | 
| 
 Մ. Իսախանյան  | 
 - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ, ՔՀԾ-ի 2-րդ դասի պետական խորհրդական  | 
| 
 Լ. Այվազյան  | 
 - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ, ՔՀԾ-ի 2-րդ դասի խորհրդական  | 
| 
 Գ. Մարտիրոսյան  | 
 - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ  | 
| 
 Է. Նանյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող  | 
| 
 Ա. Ղևոնդյան  | 
 - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար  | 
| 
 Դ. Վիրաբյան  | 
 - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչի պաշտոնակատար  | 
| 
 Կ. Կրիտյան  | 
 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ  | 
| 
 Ա. Սանոյան  | 
 - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ  | 
| 
 Ա. Վարդանյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ  | 
| 
 Մ. Թոռչյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |