ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 1994 թվականի թիվ 45
ՀՀ տարածքում գործող բանկերի հաշվետվությունների հրապարակման մասին
Ի կատարումն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, բանկերի գործունեության հրապարակայնությունն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`
1. Սահմանել, որ բանկերը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մամուլում հրապարակում են կիսամյակային և տարեկան հաշվետվությունները, որոնք ներառում են.
ա) բանկի ամփոփ հաշվեկշիռը.
բ) բանկի եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունը.
գ) հաշվետվությունը բանկի շահույթի օգտագործման մասին.
դ) հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տնտեսական նորմատիվների կատարման մասին: Բացի նշված հաշվետվություններից, բանկերը կարող են հրապարակել նաև իրենց գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:
2. Սահմանել, որ բանկերի հաշվետվությունների հրապարակման ենթակա տիպային ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը 1994 թվականի առաջին կիսամյակի իրենց գործունեության հաշվետվությունները հրապարակում են մամուլում` սույն որոշմամբ նախատեսված տիպային ձևերով:
քաղ. Երևան |