ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 171
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի սեպտեմբերի 15-ի «Բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագիրքը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 147 որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության կողմից նախկինում ընդունված մի շարք որոշումներ ԵՎ որոշումների առանձին կետեր ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել.
ա. 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կարգի 20-րդ կետը.
բ. 1994 թվականի սեպտեմբերի 5-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից ներքին արժութային շուկայում սեփական միջոցների հաշվին արտարժույթի առուծախի իրականացման» կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» թիվ 74 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը.
գ. 1994 թվականի սեպտեմբերի 6-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման» կարգի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» թիվ 60 որոշման 3-րդ կետը:
դ. 1995 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրենց հիմնադիրներին, փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին, անդամներին և ստորաբաժանումների ղեկավարներին վարկեր տրամադրելու գծով սահմանափակումներ մտցնելու մասին» թիվ 2 որոշման 6-րդ կետը.
ե. 1995 թվականի փետրվարի 17-ի թիվ 28 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային սակարկությունների անցկացման» կարգի 1.9 կետի 3-րդ պարբերությունը.
զ. 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների մուտքագրումը կարգավորելու մասին» թիվ 98 որոշման 3-րդ կետը.
է. 1995 թվականի հուլիսի 21-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների մուտքագրումը կարգավորելու մասին» թիվ 98 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» թիվ 123 որոշումը.
ը. 1995 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բանկերի, որպես հարկ վճարողների, հաշվառման մասին» թիվ 106 որոշման 2-րդ կետը.
թ. 1995 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, նրանց բաժանմունքներում և ստորաբաժանումներում, այդ թվում նաև արտարժույթի փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի մասին» թիվ 111 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը.
ժ. 1995 թվականի հուլիսի 29-ի «Բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագրքի հաստատման մասին» թիվ 129 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|