ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2001 թվականի |
թիվ 161 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրին (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` համաձայնագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի ստորագրմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Համաձայնագիր N #
ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ
Ք. Երևան |
... . _ _ 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի (այսուհետև` «Բանկ»)` մի կողմից, և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ի դեմս նախագահ Ս. Մնացականյանի (այսուհետև` «Վիճակագրական ծառայություն»)` մյուս կողմի(հետագայում` «Կողմեր»), կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Սույն համաձայնագրով սահմանված կարգով «Վիճակագրական ծառայությունը», բացի պաշտոնապես հրապարակվող և «Բանկին» տրամադրվող տեղեկատվությունից, «Բանկին» է տրամադրում սույն համաձայնագրին կից հավելված 1-ով ներկայացվող տեղեկատվությունը` հավելվածով նախատեսված ժամկետներում և կարգով:
2. Սույն համաձայնագրով սահմանված կարգով «Բանկը» «Վիճակագրական ծառայությանը» տրամադրում է սույն համաձայնագրին կից հավելված 2-ով նախատեսված տեղեկատվությունը` հավելվածով նախատեսված ժամկետներում և կարգով:
3. «Կողմերի» համաձայնությամբ սույն համաձայնագրի շրջանակներում միմյանց տրամադրվող տեղեկատվության ցանկը կարող է փոփոխվել լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով:
4. Համաձայնագրի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունները տրամադրվում են անվճար:
5. Եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ կամ «Կողմերի» համաձայնությամբ, արգելվում է սույն համաձայնագրով նախատեսված պաշտոնապես չհրապարակվող տեղեկատվության հրապարակումը կամ տարածումը, երրորդ անձանց նման տեղեկատվություն հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկատվության պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը: Չհրապարակման ենթակա տեղեկատվության տրամադրման դեպքում տեղեկատվությունը տրամադրող կողմը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ստացող կողմին:
6. Սույն համաձայնագրին կից ներկայացվում են «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկատվություն» հավելված 1-ը և «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրվող տեղեկատվություն» հավելված 2-ը, որոնք համարվում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը կազմող փաստաթղթեր:
7. Սույն համաձայնագրով նախատեսված որևէ տեղեկատվություն սահմանված ժամկետներում և ձևերով համաձայնագրի մի կողմի մեղքով երեք անգամից ավելի չտրամադրման դեպքում համաձայնագրի «Կողմերը» քննարկում են տեղեկատվության չտրամադրման պատճառները: Համաձայնության չգալու դեպքում համաձայնագրի մյուս կողմը իրավունք ունի միակողմանի լուծարել սույն համաձայնագիրը` այդ մասին գրավոր տեղյակ պահելով խախտող կողմին:
8. Սույն համաձայնագիրը կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրամադրվում է համաձայնագրի մեկական օրինակ:
9. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է երկկողմանի ստորագրման պահից:
«Բանկ» ՀՀ կենտրոնական բանկ ք. Երևան, Վ. Սարգսյան 6 նախագահ` Տ. Սարգսյան ------------------------------- Կ.Տ «Վիճակագրական ծառայություն» ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 նախագահ` Ս. Մնացականյան ----------------------------- Կ.Տ