ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում վանադիում-ալյումինումային համաձուլվածքի նկատմամբ փոփոխություններ կատարելու վերաբերյալ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 43-րդ ու 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի՝ 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.22 ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝
«7.1.22. Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում 8112 92 910 0 ծածկագրով դասակարգվող՝ տիտանային ձուլակտորների, համահալվածքների, մետաղասալերի արտադրության համար նախատեսված և 2015 թվականի հունիսի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող` 2015 թվականին 300 տոննայից ոչ ավելի և 2016 թվականին 600 տոննայից ոչ ավելի ծավալով, վանադիում-ալյումինումային համաձուլվածք` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվեն Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրված ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը նաև տեղեկություններ է պարունակում այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների և ապրանքի քանակի մասին:»:
2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում, Մաքսային միության 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերից ազատման մասին կարգի 15-րդ կետում «7.1.21» թվերը փոխարինել «7.1.22» թվերով:
3. Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ հանձնարարել պետական իշխանության լիազոր մարմիններին կազմակերպել Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության շահագրգիռ տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցություն՝ Ռուսաստանի Դաշնությունում արտադրվող վանադիում-ալյումինումային համաձուլվածքը և Ղազախստանի Հանրապետությունում տիտանային ձուլակտորներ, համահալվածքներ, մետաղասալեր արտադրողների կողմից դրա հետագա օգտագործումը սերտիֆիկացնելու նպատակով:
4. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի՝ 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.22 ենթակետով սահմանված սակագնային արտոնությունների գործողության ժամկետի երկարաձգման հարցը քննարկվում է՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնությունում արտադրվող վանադիում-ալյումինումային համաձուլվածքի սերտիֆիկացման հետ կապված երկկողմանի աշխատանքների արդյունքները:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: