«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 սեպտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005361
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2005 |
N 417-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով, ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման դեմ պայքարի կանոնակարգման նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 7-ի «Ավտոմատ գանձման սարքավորումների շահագործման նվազագույն պայմանները հաստատելու մասին» թիվ 321-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ գանձման սարքավորումների շահագործման նվազագույն պայմանների» 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Սույն պայմանները կրում են ոչ պարտադիր բնույթ այն ավտոմատ գանձման սարքավորումների համար, որոնք կազմակերպությունների կողմից շահագործվում են օտարերկրյա պետությունների դեսպանատների, հյուպատոսությունների և/կամ ներկայացուցչությունների ներսում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|