«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2005 թվականի N 2128-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի
N 766-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «ա» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասերը վարձակալությամբ տրամադրելու առանձնահատկությունների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 12-ի N 927-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 766-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.3. զուգարանները, որոնք տեղադրվում են լողափի գոտուց առնվազն 50 մետր հեռավորության վրա (1000 կնոջ համար` 3 զուգարանակոնք, 1000 տղամարդու համար` 2 զուգարանակոնք և 3 պիսուար հաշվարկով), ընդ որում, անհրաժեշտ է ապահովել կեղտաջրերի մաքրումը` մաքրման կայանների միջոցով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
2005 թ. դեկտեմբերի 10 |