ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2000 թ. |
N 25 |
քաղ. Երևան |
«ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՆՑՔԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՓՈՔՐ ՀԷԿ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ՔՎՈՏԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) և գ) կետերով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոքր ՀԷԿ-ից առաքվող մեկ կՎտժ էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 19,69 դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի առաքման քվոտան 2000 թվականի համար սահմանել 1,55 մլն կՎտժ ներառյալ կարգաբերման-թողարկման աշխատանքների ընթացքում արտադրված էլեկտրական էներգիայի քանակը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» N 6 որոշմամբ սահմանված առաքման ընդհանուր քվոտայի շրջանակում:
3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 17-ից:
Նախագահի տեղակալ |
Ն. Գրիգորյան |