«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60413464
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
թիվ 299-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները ձեռք բերելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմանը հաջորդող օրը հսկիչ գնում կատարած անձի կողմից լուսանկարահանվում են, իսկ անհրաժեշտության դեպքում` տեսանկարահանվում` արդյունքները կցելով գործին: Անհրաժեշտության դեպքում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները կարող են ուղարկվել փորձաքննության:».
2) 7-րդ կետի՝
ա. «ստորագրությունները» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Գրանցամատյանը վարելու համար պատասխանատու աշխատակիցը հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի վրա փակցնում է հսկիչ գնում կատարելու մասին հրամանի թիվը տվյալ ապրանքը նույնականացնելու նպատակով:».
բ. «Գրանցամատյանում» բառից առաջ լրացնել «Գրանցամատյանը վարելու համար պատասխանատու աշխատակիցը ներկայացնում է զեկուցագիր, և» բառերը.
3) 8-րդ կետի՝
ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը կամ լրացել է սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան այդ ապրանքների պիտանելիության ժամկետը, ապա այդ ապրանքները`».
բ. 1-ին ենթակետի «հատկանիշները» բառից հետո լրացնել «կամ ենթակա են հետագա օգտագործման» բառերը.
գ. 3-րդ ենթակետի «գործին» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Ոչնչացումից հետո գործում պահպանվում են ապրանքի չփչացող բաղադրամասերը (պիտակ, տուփ, տարա և այլն), եթե դրանք վարչական վարույթում կարող են հանդիսանալ որպես ապացույց:».
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովում իրականացվող ուսումնասիրությունների կամ վարչական վարույթների կապակցությամբ Հանձնաժողով ներկայացված ապրանքների հետագա տնօրինումն իրականացվում է սույն կարգի դրույթներին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ա. Շաբոյան |