ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2001 թվականի |
թիվ 158 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ԹԻՎ 77 ԵՎ 79 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 01.01.03 թվականից` թիվ 77 որոշման մասով 06.08.02 թիվ 258-Ն)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 21-ի թիվ 77 որոշմամբ հաստատված ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումների փոփոխություններում» կատարել հետևյալ փոփոխությունները`
- 1972 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցություն» հաշիվը վերանվանել «Համատեղ վերահսկվող միավորներում մասնակցություն».
- 211 ենթաբաժնի մեկնաբանության վերջին նախադասությունից հանել «... կամ 2) օրենսդրությամբ սահմանված կարգով, կախված նրանից, թե որ ժամանակաշրջանն է ավելի կարճ» նախադասությունը.
- 168 ենթաբաժնի մեկնաբանություններում «համատեղ ձեռնարկություններում» արտահայտությունը փոխարինել «համատեղ ձեռնարկումներում» արտահայտությամբ.
- հաշիվների մեկնաբանություններում «արժեզրկման կորուստ» արտահայտությունը փոխարինել «արժեզրկումից կորուստ» արտահայտությամբ:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 21-ի թիվ 79 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ակտիվների և պարտավորությունների գույքագրման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները`
- 1.2 կետում ավելացնել «... ` ակտիվների և պարտավորությունների փաստացի առկայության և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված տվյալների համեմատման միջոցով».
- 2.3 կետում ավելացնել հետևյալ պարբերությունը. «Գույքագրման ցուցակները կազմվում են առնվազն երկու օրինակից: Գույքագրումն ավարտելուց հետո գույքագրման ցուցակների մեկական օրինակ տրվում է հաշվապահությանը և նյութական պատասխանատու անձին (անձանց)».
- 2.4 կետում ավելացնել հետևյալ նախադասությունը. «Գույքագրման արդյունքում առկա ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ տվյալները գրանցվում են գույքագրման ցուցակներում` գույքագրման հանձնաժողովի կողմից».
- 2.7 կետի վերջում ավելացնել հետևյալ արտահայտությունը. «... բացառությամբ այն դեպքերի, երբ նրա մասնակցության ապահովումն անհնարին է».
- 2.11 կետի 1-ին նախադասությունից հետո ավելացնել «Գույքագրման ցուցակի վերջում նյութական պատասխանատու անձինք գրառում են կատարում` ակտիվների ստուգումը հանձնաժողովի կողմից իրենց ներկայությամբ իրականացնելու, հանձնաժողովի անդամների նկատմամբ որևիցե բողոք չունենալու և ցուցակում նշված ակտիվներն ի պահ ընդունելու վերաբերյալ» նախադասությունը.
- 2.13, 3.1.5, 3.12.2 և 3.12.3 կետերում նշված «գույքագրման համարը» արտահայտությունը փոխարինել «գույքային համարը» արտահայտությամբ.
- կարգում ավելացնել 2.17 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«Գույքագրման ցուցակների օրինակելի ձևերը ներկայացվում են կարգին կից հավելվածներում: Եթե սույն կարգի հավելվածներում տվյալ ակտիվի կամ պարտավորության համար չկա գույքագրման ցուցակի օրինակելի ձև, ապա բանկը ինքնուրույն է կազմում գույքագրման ցուցակ` ելնելով սույն կարգի հավելվածներում ներկայացված ձևերից».
- կարգի հավելված 1-ում «գույքագրման աշխատանքային հանձնաժողով» արտահայտությունը փոխարինել «գույքագրման հանձնաժողով» արտահայտությամբ.
- 3.7.1 կետից հանել «Անավարտ շինարարության ստուգումը կատարվում է փաստացի հաշվման, կշռման և չափման միջոցով» արտահայտությունը.
- 3.9.1 կետում «... և այլն» բառերից հետո ավելացնել «... բացառությամբ 3.3 կետում նկարագրված ֆինանսական ներդրումների» արտահայտությունը.
- 3.12.2 կետի «Բանկի աշխատակիցներին առհաշիվ տրված գրքերի գույքագրում չի կատարվում» նախադասությունը վերախմբագրել հետևյալ կերպ. «Բանկի աշխատակիցներին ի տնօրինություն հանձնված գրքերի գույքագրում չի կատարվում»:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված փոփոխությունների հիման վրա լրամշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 21-ի թիվ 77 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումների փոփոխություններն ու թիվ 79 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ակտիվների և պարտավորությունների գույքագրման կարգը» և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է սույն որոշման 3-րդ կետում նշված կարգը և մեթոդական ցուցումների փոփոխությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման պահից 7 օր հետո: