ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2002 թվականի թիվ 3
քաղ. Երևան
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Շենգավիթ համայնքի ավագանու 2000թ. մայիսի 23-ի «Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության կողմից սպասարկվող Շենգավիթ համայնքի բարձրահարկ բնակելի շենքերի վերելակների անխափան շահագործման նպատակով վերելակների սպասարկման սակագին սահմանելու, համայնքի 2000թ. բյուջեից գումար հատկացնելու մասին» թիվ 96 որոշմամբ սահմանվել է համայնքի տարածքում վերելակ ունեցող շենքերի վերելակների գործունեությունն ապահովելու նպատակով վերելակների սպասարկման ամսական սակագինը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությամբ առաջարկվել է նշված որոշման 1-ին կետում կատարել համապատասխան փոփոխություններ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով,
Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է`
1. Շենգավիթ համայնքի ավագանու 2000թ. մայիսի 23-ի «Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության կողմից սպասարկվող Շենգավիթ համայնքի բարձրահարկ բնակելի շենքերի վերելակների անխափան շահագործման նպատակով վերելակների սպասարկման սակագին սահմանելու, համայնքի 2000թ. բյուջեից գումար հատկացնելու մասին» թիվ 96 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը հանել ամբողջությամբ,
բ) որոշման մնացած կետերը թողնել անփոփոխ:
2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետի տեղակալ Ի. Նազարեթյանի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ` Մ. Սարգսյանի և ավագանու վրա:
Թաղապետ |
Մ. Սարգսյան |