«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2005 թվականի N 1975-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 3 հավելվածի Վաղարշապատի քաղաքային համայնքի գույքի ցանկից հանել «զբոսայգիներ» տողը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1109-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման մեջ`
ա) 1-ին կետում «1450.34» և «330.41» թվերը համապատասխանաբար փոխարինել «1448.2» և «328.27» թվերով,
բ) 2-րդ կետի «ա» ենթակետում «1450.34» և «404.53» թվերը համապատասխանաբար փոխարինել «1448.2» և «402.39» թվերով,
գ) N 2 հավելվածի «Բնակավայրերի» և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
դ) N 4 հավելվածից հանել «562-004» տողը և «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
ե) N 6 հավելվածի 2.4-րդ, 2-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31 -րդ կետով.
«31. Պետական սեփականություն հանդիսացող 2.14 հեկտար բնակավայրերի նշանակության զբոսայգին և նրա զբաղեցրած հողամասը նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (առանց կառուցապատման և հետագա օտարման իրավունքի)` բարեկարգման, հասարակական հանգստի և հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով»:
3. Սահմանել, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն տրամադրված հողամասի նկատմամբ գույքային իրավունքները սույն որոշման հիման վրա ենթակա են պետական գրանցման` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 21 |