ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 720-Ա
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
1. Հաստատել՝
1) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» (23.03.2018 թ., ՀՕ-253-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» (23.03.2018 թ., ՀՕ-260-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-262-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-267-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
5) «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-268-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
6) «Պետական վերահսկողական ծառայության մասին» (23.03.2018 թ., ՀՕ-279-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 6 հավելվածի.
7) «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-282-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.
8) «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (23.06.2018 թ., ՀՕ-275-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 8 հավելվածի.
9) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-311-Ն) և «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-312-Ն) օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 9 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Վարչապետի աշխատակազմ |
2018 թ. մայիսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաս |
2. |
«Վարչապետի աշխատակազմի կանոնադությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Վարչապետի |
2018 թ. մայիսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մաս |
3. |
«Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամի դիմումի հիման վրա անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Վարչապետի |
2018 թ. հուլիսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Վարչապետի աշխատակազմ Արդարադատության նախարարություն |
2018 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս |
2. |
Պետական կառավարման համակարգի մարմինների (բացառությամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, նախարարությանը ենթակա մարմինների (բացառությամբ զինված ուժերի գլխավոր շտաբի) կանոնադրությունները հաստատելու մասին կառավարության/վարչապետի որոշումների նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններ՝ բացառությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի |
2018 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս |
3. |
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս |
4. |
«Նախարարության, կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմինների աշխատողների քանակը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Վարչապետի աշխատակազմ |
2018 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մաս |
5. |
«Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ կամ այդ որոշման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ գրություն ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Արտաքին գործերի նախարարություն |
2018 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 3 |
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
«Հարկային ծառայության գործառույթները հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Պետական եկամուտների կոմիտե |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի վեցերորդ պարբերություն |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N 1358-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Վարչապետի |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մաս |
2. |
«Տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքման, դրանց վերլուծության, ամփոփման, ինչպես նաև վերհանված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Վարչապետի |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետ |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 311-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Վարչապետի |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 5 |
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
«Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Ազգային անվտանգության ծառայություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 6 |
Ց Ա Ն Կ
«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Պետական վերահսկողական ծառայության կողմից իրավասու պետական մարմնին այդ մարմնի լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնել |
Պետական վերահսկողական ծառայություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն |
2. |
«Պետական վերահսկողական ծառայության կողմից տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիությունն ու տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ստացման կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Պետական վերահսկողական ծառայություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս |
3. |
«Վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և Պետական վերահսկողական ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին անհատույց և ազատ հասանելիություն ստանալու կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Պետական վերահսկողական ծառայություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մաս, 1-ին կետ |
4. |
«Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններից` սահմանված ձևին և կարգին համապատասխան ստացվող օպերատիվ տեղեկատվությունը հավաքելու և ամփոփելու կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծ ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Պետական վերահսկողական ծառայություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մաս, 12-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 7 |
Ց Ա Ն Կ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Քրեակատարողական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Արդարադատության նախարարություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս |
2. |
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Արդարադատության նախարարություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 8 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց պետական պահպանություն տրամադրելու կարգը և պահպանություն իրականացնող իրավասու պետական մարմինը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Ազգային անվտանգության ծառայություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս |
2. |
«Օտարերկրյա պետական այլ պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրելու կարգը և պահպանություն իրականացնող իրավասու պետական մարմինը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Ազգային անվտանգության ծառայություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս |
3. |
«Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Ազգային անվտանգության ծառայություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 9 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
Արդարադատության նախարարություն |
2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մաս, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարԷ. Աղաջանյան