ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 1998 թվականի N 41
քաղ. Երևան
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ), ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ձևը և լիցենզիայով սահմանվող` գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 1):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի ձևը և լիցենզիայով սահմանվող` գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 2):
3. Սահմանել, որ լիցենզավորման ընթացքում, տնտեսավարող սուբյեկտների կողմից հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա, հանձնաժողովը կարող է տվյալ լիցենզիայի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
(ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
N __________ ____ԷՋԻՑ
ԵՐԵՎԱՆ _____ թ.
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն լիցենզիայում օգտագործված որոշ հասկացություններ սահմանվում են հետևյալ կերպ.
Հանձնաժողով - ՀՀ էներգետիկայի հանձնաժողով` էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին, որը գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա:
Լիցենզիա - Հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սահմանված պայմաններով որոշակի գործունեություն իրականացնելու իրավունք:
Լիցենզավորված անձ - Էներգետիկայի բնագավառում սույն Լիցենզիայով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրական գործունեություն իրականացնելու իրավունք ստացած իրավաբանական անձ:
Ազգային էլեկտրական ցանց - սահմանված է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Կենտրոնական կարգավարական ծառայություն (ԿԿԾ) - Ազգային էլեկտրական ցանցի կարգավարման և օպերատիվ կառավարման կազմակերպական և տեխնիկական համակարգ:
Ներկրող - իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիա (հզորություն) ներկրելու Լիցենզիա:
Սպառող - Լիցենզավորված անձի կամ հաղորդողի, կամ բաշխողի հետ էլեկտրաէներգիայի (հզորության) մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի միացում համապատասխան էլեկտրական ցանցին և էլեկտրասպառման տեղակայանքներ:
Հաղորդող - էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:
Բաշխող - Էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:
Արտահանող - Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիայի (հզորության) արտահանման Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ - Հանձնաժողովի կողմից Լիցենզիայի գրանցման ամսաթիվ:
Ֆորս-մաժոր - Արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգապաշարների (վառելիք, ջուր) մատակարարման համակարգերի, Ազգային էլեկտրական ցանցի վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում Լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքներ, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:
2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
2.1. Սույն Լիցենզիան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
2.2. Սույն Լիցենզիան գործում է ___ տարի ժամկետով:
3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ
3.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին իրավունք է տրվում լիցենզավորված գործունեություն իրականացնել սահմանված կարգով իրեն արտոնված հողատարածքում*:
4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ
4.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը իրականացնում է N 1-1 հավելվածում նշված էներգատեղակայանքներով:
5. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից իրավունք է տրվում իրականացնել էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն, փոխակերպում (տրանսֆորմացիա) և առաքում (վաճառք) և դրանց իրականացման համար անհրաժեշտ էներգատեղակայանքների շահագործում` սույն Լիցենզիայի պայմաններին համապատասխան:
5.2. Լիցենզավորված անձը իրավունք չունի լիցենզավորված գործունեության էությունը կազմող 5.1 կետում նշված որևէ գործառույթ պայմանագրով կամ այլ կարգով փոխանցել (օտարել) այլ անձի:
6. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6.1. Լիցենզավորված անձի գործունեությունը պետք է համապատասխանի սույն Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից սահմանված իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
6.2. Լիցենզավորված անձը Լիցենզավորված գործունեությունը պետք է իրականացնի տնտեսական արդյունավետության սկզբունքներին, Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին, անվտանգության տեխնիկայի նորմերին և հուսալիության ցուցանիշներին համապատասխան, ապահովելով էլեկտրական էներգիայի (հզորության) առաքման (արտադրության) քվոտաներով սահմանված ցուցանիշները:
6.3. Լիցենզավորված անձը չպետք է խոչընդոտի կամ փորձի խոչընդոտել այլ լիցենզավորված անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու կամ Հայաստանի Հանրապետություն(ից) էլեկտրական էներգիա (հզորություն) ներկրելու (արտահանելու) գործունեությունը և (կամ) մրցակցությունն այդ բնագավառում:
6.4. Լիցենզավորված անձն իր գործունեությունն իրականացնելիս` պարտավոր է ապահովել մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև գույքի պահպանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6.5. Լիցենզավորված անձն առանց Հանձնաժողովի թույլտվության չի կարող դառնալ էներգետիկայի բնագավառի գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետեր, փայատեր կամ միավորվել գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:
6.6. Լիցենզավորված անձի կանոնադրական հիմնադրամում 35 տոկոսից ավելի մասնակցություն ունեցող բաժնետեր կամ փայատեր իրավունք չունի առանց Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել էներգետիկայի բնագավառի գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն:
6.7. Լիցենզավորված անձի և էներգետիկայի բնագավառում գործունեության Լիցենզիա ունեցող այլ անձանց, ինչպես նաև Սպառողների հետ կնքվող էներգամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերը պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերին:
6.8. Լիցենզավորված անձի և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող այլ անձանց միջև կնքվող էներգամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերը ենթակա են գրանցման Հանձնաժողովում:
6.9. Լիցենզավորված անձը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, Հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություններ և հաշվետվություններ`
- բանկերում ունեցած հաշիվների մասին,
- տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարված ստուգումների մասին և ստուգումների արդյունքները,
- անցած ժամանակաշրջանի գործունեության մասին,
- հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսումների մասին,
- երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ծրագրերի մասին,
- տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացման ֆինանսական ներդրումների մասին:
Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման Հանձնաժողովի հետ:
6.10. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման պահանջներին:
6.11. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է առանձնացված լինեն Լիցենզավորված անձի կողմից իրականացվող այլ գործունեության հաշվապահական հաշվառումից և հաշվետվությունից:
6.12. Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 30-ը, հանրապետական մամուլում հրապարակել նախորդ տարվա իր գործունեության ֆինանսատնտեսական հաշվետվությունը` համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված ձևերի: Հրապարակված հաշվետվությունները չպետք է պարունակեն պետական և ծառայողական գաղտնիքներ:
6.13. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի պահանջով իրականացնել իր ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ:
6.14. Լիցենզավորված անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած լիցենզավորված գործունեության հաշվետվության և այլ տեղեկատվության հավաստիության համար:
6.15. Էլեկտրաէներգիայի (հզորության) առավելագույն սակագները սահմանում է Հանձնաժողովը: Լիցենզավորված անձը կարող է կիրառել Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներից ցածր սակագներ, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներից ցածր սակագներ կիրառելու հետևանքով Լիցենզավորված անձի հնարավոր վնասները հաշվի չեն առնվում սակագների վերանայման դեպքում:
6.16. Լիցենզիայի գործողության ընթացքում Լիցենզավորված անձն իր նախաձեռնությամբ, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, կարող է հայտ ներկայացնել գործող սակագների վերանայման վերաբերյալ:
6.17. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ և իր կողմից սահմանված ընթացակարգով կարող է վերանայել գործող սակագները:
6.18. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության հետ կապված ծախսերն իրականացնում է ըստ սակագնի մեջ ընդգրկված ծախսերի համապատասխան հոդվածների (ուղղությունների), ապահովելով շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը: Ծախսերի կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը համապատասխան հիմնավորումներով նախապես դիմում է Հանձնաժողով` համաձայնեցման համար:
6.19. Հանձնաժողովը սակագների մեջ հաշվի է առնում միայն այն ծախսերը, որոնք հիմնավորված և անհրաժեշտ են լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար:
6.20. Լիցենզիայի և հաստատված քվոտաների սահմանված կարգով վերանայման (ուժի մեջ թողնելու) համար Լիցենզավորված անձը պարտավոր է համապատասխան հիմնավորմամբ Հանձնաժողովին և Կենտրոնական կարգավարական ծառայությանը (ԿԿԾ) գրավոր հայտնել`
- տվյալ տարում էլեկտրական էներգիայի (հզորության) քվոտավորված չափաքանակների արտադրության կրճատման իր մտադրությունների մասին, ոչ պակաս, քան 6 ամիս առաջ,
- հաջորդ տարում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ծավալների կրճատման իր մտադրությունների մասին, ոչ պակաս, քան օրացուցային տարին սկսվելուց 9 ամիս առաջ,
- իր կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սահմանափակման հանգեցրած (հանգեցնող) չկանխատեսված հանգամանքների մասին` անհապաղ:
6.21. Լիցենզավորված անձը պարտավոր է կատարել Ազգային էլեկտրական ցանցի Կենտրոնական կարգավարական ծառայության օպերատիվ հրահանգները և կարգադրությունները` ըստ գործող կարգի և նրա հետ կնքված պայմանագրի դրույթների:
6.22. Լիցենզավորված անձը պարտավոր է անմիջապես հայտնել Հանձնաժողովին այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել սույն Լիցենզիայի պայմանների խախտումների:
7. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
7.1. Սույն Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը Հանձնաժողովն իրականացնում է իր կողմից սահմանված կարգով:
7.2. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը և նրա կողմից լիազորված ներկայացուցիչները ունեն ազատ մուտքի իրավունք Լիցենզավորված անձի տարածք:
Լիցենզավորված անձի վերահսկման իրականացման ընթացքում պետք է լիովին համագործակցի և աջակցի Հանձնաժողովին կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչին:
7.3. Հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչները Լիցենզավորված անձի տարածքում պահպանում են ընկերության ներքին կանոնակարգը, անվտանգության և հակահրդեհային կանոնները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը:
8. ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԿԱՍԵՑՈՒՄ ԵՎ ԶՐԿՈՒՄ
8.1. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը` համագործակցելով պետական այլ իրավասու մարմինների հետ:
8.2. Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածով, Հանձնաժողովը իրավասու է կիրառել հետևյալ տույժերը.
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ,
բ) Լիցենզիայի կասեցում,
գ) Լիցենզիայից զրկում:
Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը: Օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովը կարող է տուգանել Լիցենզիա ունեցող անձանց:
8.3. Լիցենզավորված անձին Լիցենզիայից զրկելու դեպքում Հանձնաժողովը և Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 37 հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ:
8.4. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա: Մինչև Լիցենզիայի կասեցման կամ զրկման մասին Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելը, Լիցենզավորված անձը պարտավոր է շարունակել իրականացնել գործունեությունը` համաձայն Լիցենզիայի պայմանների:
8.5. Լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության` սույն Կարգի 8.2 կետով սահմանված կարգով, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները ֆորս մաժորային հանգամանքների հետևանք են:
9. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
9.1. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով, Լիցենզավորված անձի կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
9.2. Լիցենզավորված անձի իրավական-կազմակերպական ցանկացած փոփոխության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի վերագրանցման կամ նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր Լիցենզիա ստանալու հայտով անհապաղ դիմել Հանձնաժողով:
9.3. Լիցենզավորված անձը 5-օրյա ժամկետում ծանուցագրով տեղեկացնում է Հանձնաժողովին` իր իրավաբանական հասցեում, հիմնադիր փաստաթղթերում և բանկային հաշվեհամարներում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
10. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
_______________________________________________________

_______________________________________________________ |
11. ԾԱՆՈՒՑՈՒՄ
11.1. Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրությունները պետք է լինեն գրավոր և ուղարկվեն սուրհանդակի միջոցով կամ պատվիրված նամակով: Ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից կամ, եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` ներկայացման պահից:
Լիցենզավորված անձի փոստային կարգաթիվը ________________________
Հասցեն ________________________________________________
Անվանումը ______________________________________________
Բանկային հաշվեհամարները ____________________________________
Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը __________________________
______________________________________________________
Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
հանձնաժողովը սույն Լիցենզիան ___ ____________ թ. տրամադրել է
______________________________________________________ (ընկերության անվանումը)
______________________________________________________ (իրավաբանական հասցեն)
ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
___ ____________ թ.
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ
N _______________
______________________________________________________ (պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը) |
* Հողատարածքի հատկացման արտոնագիրը (թույլտվությունը) և գլխավոր հատակագիծը կցվում են լիցենզիային` որպես հավելվածներ:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1-1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
____________ |
__________ |
ԼԻՑԵՆԶԻԱՆ տրվել է _________________________________________ (լիցենզավորված ընկերության լրիվ անվանումը) |
Կայան(ներ)ի գեներատոր(ներ)ի (բլոկների) ցուցակը
Կայանի |
Գեներատորի |
Նոմինալ |
Շահագործման |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
(ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
N __________ ____ԷՋԻՑ
ԵՐԵՎԱՆ _____ թ.
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն լիցենզիայում օգտագործված որոշ հասկացություններ սահմանվում են հետևյալ կերպ.
Հանձնաժողով - ՀՀ էներգետիկայի հանձնաժողով` էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին, որը գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա:
Լիցենզիա - Հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սահմանված պայմաններով որոշակի գործունեություն իրականացնելու իրավունք:
Լիցենզավորված անձ - Էներգետիկայի բնագավառում սույն Լիցենզիայով էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեություն իրականացնելու իրավունք ստացած իրավաբանական անձ:
Ազգային էլեկտրական ցանց - սահմանված է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Կենտրոնական կարգավարական ծառայություն (ԿԿԾ) - Ազգային էլեկտրական ցանցի կարգավարման և օպերատիվ կառավարման կազմակերպական և տեխնիկական համակարգ:
Ներկրող - իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիա (հզորություն) ներկրելու Լիցենզիա:
Սպառող - Լիցենզավորված անձի կամ հաղորդողի, կամ բաշխողի հետ էլեկտրաէներգիայի (հզորության) մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի միացում համապատասխան էլեկտրական ցանցին և էլեկտրասպառման տեղակայանքներ:
Հաղորդող - էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:
Բաշխող - Էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:
Արտադրող - Էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:
Արտահանող - Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիայի (հզորության) արտահանման Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ - Հանձնաժողովի կողմից Լիցենզիայի գրանցման ամսաթիվ:
Ֆորս-մաժոր - Արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգապաշարների (վառելիք, ջուր) մատակարարման համակարգերի, Ազգային էլեկտրական ցանցի վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում Լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքներ, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:
2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
2.1. Սույն Լիցենզիան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
2.2. Սույն Լիցենզիան տրվում է անժամկետ:
3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՔԸ
3.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին իրավունք է տրվում լիցենզավորված գործունեություն իրականացնել N 2-1 հավելվածում սահմանված տարածքում:
4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ
4.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը իրականացնում է N 2-2 հավելվածում նշված էներգատեղակայանքներով:
5. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից` 3.1 կետով սահմանված տարածքում տրվում է`
ա) Սպառողներին էլեկտրական էներգիա (հզորություն) բաշխելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք.
բ) Էլեկտրական էներգիա (հզորությունը) Հաղորդողից, Արտադրողից և Ներկրողից գնելու և վաճառելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք:
5.2. Լիցենզավորված անձը իրավունք չունի լիցենզավորված գործունեության էությունը կազմող կարգավարման, օպերատիվ ղեկավարման և շահագործման գործառույթները պայմանագրով կամ այլ կարգով փոխանցել (օտարել) այլ անձի:
6. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6.1. Լիցենզավորված անձին 3.1 կետով սահմանված տարածքում ոչ պակաս, քան տասնհինգ տարի ժամկետով բացառիկ իրավունք է տրվում իրականացնելու 5.1 կետի ա) ենթակետում նշված գործունեությունը:
6.2. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին վերապահված իրավունքները պաշտպանելու նպատակով Հանձնաժողովը պարտավորվում է 6.1 կետով սահմանված ժամանակահատվածում չթույլատրել Լիցենզավորված անձի գործունեության տարածքում բացառիկ իրավունքի առարկա հանդիսացող գործունեության իրականացում մեկ այլ անձի կողմից:
6.3. Լիցենզավորված անձի գործունեությունը պետք է համապատասխանի սույն Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից սահմանված նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
6.4. Լիցենզավորված անձը Լիցենզավորված գործունեությունը պետք է իրականացնի տնտեսական արդյունավետության սկզբունքներին, Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին, անվտանգության տեխնիկայի նորմերին և հուսալիության ցուցանիշներին համապատասխան:
6.5. Լիցենզավորված անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել իր տարածքում նոր Սպառողների էլեկտրամատակարարումը:
6.6. Լիցենզավորված անձը տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով Բաշխման ցանցով առաքել Հաղորդողի, Արտադրողի, Ներկրողի կամ Սպառողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական էներգիա:
6.7. Լիցենզավորված անձն իր գործունեությունն իրականացնելիս` պարտավոր է ապահովել մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև գույքի պահպանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6.8. Լիցենզավորված անձն առանց Հանձնաժողովի թույլտվության չի կարող դառնալ էներգետիկայի բնագավառի գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետեր, փայատեր կամ միավորվել գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:
6.9. Լիցենզավորված անձի կանոնադրական հիմնադրամում 35 տոկոսից ավելի մասնակցություն ունեցող բաժնետեր կամ փայատեր իրավունք չունի առանց Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել էներգետիկայի բնագավառի գործունեության Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն:
6.10. Լիցենզավորված անձը պարտավոր է ապահովել առևտրային հաշվառքի բոլոր սարքերի պետական ստուգաչափումը:
6.11. Լիցենզավորված անձի և այլ անձանց միջև կնքվող էլեկտրամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերը պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերին:
6.12. Լիցենզավորված անձի և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող այլ անձանց միջև կնքվող էլեկտրամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերը ենթակա են գրանցման Հանձնաժողովում:
6.13. Լիցենզավորված անձը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, Հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն և հաշվետվություններ`
- բանկերում ունեցած հաշիվների մասին,
- տեխնիկական հսկողության և վերահսկողության մարմինների կողմից կատարված ստուգումների մասին և ստուգումների արդյունքները,
- անցած ժամանակաշրջանի գործունեության մասին,
- հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկա-տնտեսական ցուցանիշների կանխատեսումների մասին,
- երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ծրագրերի մասին,
- տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացման ֆինանսական ներդրումների մասին: Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման Հանձնաժողովի հետ:
6.14. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման պահանջներին:
6.15. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է առանձնացված լինեն Լիցենզավորված անձի կողմից իրականացվող գործունեության այլ տեսակների հաշվապահական հաշվառումից և հաշվետվությունից:
6.16. Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 30-ը, հանրապետական մամուլում հրապարակել նախորդ տարվա իր գործունեության ֆինանսատնտեսական հաշվետվությունը` համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված ձևերի: Հրապարակված հաշվետվությունները չպետք է պարունակեն պետական և ծառայողական գաղտնիքներ:
6.17. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի պահանջով իրականացնել իր ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ:
6.18. Լիցենզավորված անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած լիցենզավորված գործունեության հաշվետվության և այլ տեղեկատվության հավաստիության համար:
6.19. Էլեկտրաէներգիայի (հզորության) առավելագույն սակագները սահմանում է Հանձնաժողովը: Լիցենզավորված անձը կարող է կիրառել Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներից ցածր սակագներ, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներից ցածր սակագներ կիրառելու հետևանքով Լիցենզավորված անձի հնարավոր վնասները հաշվի չեն առնվում սակագների վերանայման դեպքում:
6.20. Հանձնաժողովի հետ ենթակա են համաձայնեցման Սպառողներին մատուցվող այն ծառայությունների սակագները, որոնք սահմանված կարգով կարող են մատուցվել միայն Լիցենզավորված անձի կողմից:
6.21. Լիցենզիայի գործողության ընթացքում Լիցենզավորված անձն իր նախաձեռնությամբ, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, կարող է հայտ ներկայացնել գործող սակագների վերանայման վերաբերյալ:
6.22. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ և իր կողմից սահմանված ընթացակարգով կարող է վերանայել գործող սակագները:
6.23. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության հետ կապված ծախսերն իրականացնում է ըստ սակագնի մեջ ընդգրկված ծախսերի համապատասխան հոդվածների (ուղղությունների), ապահովելով շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը: Ծախսերի կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը համապատասխան հիմնավորումներով նախապես դիմում է Հանձնաժողով` համաձայնեցման համար:
6.24. Հանձնաժողովը սակագների մեջ հաշվի է առնում միայն այն ծախսերը, որոնք հիմնավորված և անհրաժեշտ են լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար:
6.25. Լիցենզավորված անձը պարտավոր է կատարել Ազգային էլեկտրական ցանցի կենտրոնական կարգավարական ծառայության օպերատիվ հրահանգները և կարգադրությունները` ըստ գործող կարգի և նրա հետ կնքված պայմանագրի դրույթների:
6.26. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովին և Ազգային էլեկտրական ցանցի կենտրոնական կարգավարական ծառայությանը անհապաղ հայտնել իր կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) ընդունման/բաշխման սահմանափակման հանգեցրած (հանգեցնող) չկանխատեսված հանգամանքների մասին:
6.27. Լիցենզավորված անձը պարտավոր է անմիջապես հայտնել Հանձնաժողովին այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել սույն Լիցենզիայի պայմանների խախտումների:
6.28. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, էլեկտրամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան, էլեկտրամատակարարման դադարեցման կամ սահմանափակման դեպքում համապատասխան ծառայությունների միջոցով տեղեկացնել Սպառողներին:
7. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
7.1. Սույն Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը Հանձնաժողովն իրականացնում է իր կողմից սահմանված կարգով:
7.2. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը և նրա կողմից լիազորված ներկայացուցիչները ունեն ազատ մուտքի իրավունք Լիցենզավորված անձի տարածք:
Լիցենզավորված անձը վերահսկման իրականացման ընթացքում պետք է լիովին համագործակցի և աջակցի Հանձնաժողովին կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչին:
7.3. Հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչները Լիցենզավորված անձի տարածքում պահպանում են ընկերության ներքին կանոնակարգը, անվտանգության և հակահրդեհային կանոնները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը:
8. ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԿԱՍԵՑՈՒՄ ԵՎ ԶՐԿՈՒՄ
8.1. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը` համագործակցելով պետական այլ իրավասու մարմինների հետ:
8.2. Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածով, Հանձնաժողովը իրավասու է կիրառել հետևյալ տույժերը.
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ,
բ) Լիցենզիայի կասեցում,
գ) Լիցենզիայից զրկում:
Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը: Օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովը կարող է տուգանել Լիցենզիա ունեցող անձանց:
8.3. Լիցենզավորված անձին Լիցենզիայից զրկելու դեպքում Հանձնաժողովը և Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ:
8.4. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա: Մինչև Լիցենզիայի կասեցման կամ զրկման մասին Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելը, Լիցենզավորված անձը պարտավոր է շարունակել իրականացնել գործունեությունը` համաձայն Լիցենզիայի պայմանների:
8.5. Լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության` սույն Կարգի 8.2 կետով սահմանված կարգով, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները ֆորս մաժորային հանգամանքների հետևանք են:
9. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
9.1. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով, Լիցենզավորված անձի կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
9.2. Լիցենզավորված անձի իրավական-կազմակերպական ցանկացած փոփոխության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի վերագրանցման կամ նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր Լիցենզիա ստանալու հայտով անհապաղ դիմել Հանձնաժողով:
9.3. Լիցենզավորված անձը 5-օրյա ժամկետում ծանուցագրով տեղեկացնում է Հանձնաժողովին` իր իրավաբանական հասցեում, հիմնադիր փաստաթղթերում և բանկային հաշվեհամարներում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
10. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________ |
11. ԾԱՆՈՒՑՈՒՄ
11.1. Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրությունները պետք է լինեն գրավոր և ուղարկվեն սուրհանդակի միջոցով կամ պատվիրված նամակով: Ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից կամ, եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` ներկայացման պահից:
Լիցենզավորված անձի փոստային կարգաթիվը ________________________
Հասցեն ________________________________________________
Անվանումը ______________________________________________
Բանկային հաշվեհամարները ____________________________________
Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը __________________________
______________________________________________________
Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
հանձնաժողովը սույն Լիցենզիան __ ____________ թ. տրամադրել է
______________________________________________________ (ընկերության անվանումը)
______________________________________________________ (իրավաբանական հասցեն)
ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
___ ____________ թ.
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ
N _______________
______________________________________________________ (պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը) |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2-1 |
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ»
ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
_____________________________________________________ |
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ
1. Լիցենզավորվող գործունեության տարածքի (սպասարկման տարածքի) անվանումը և համառոտ նկարագրությունը:
2. Լիցենզավորվող գործունեության տարածքը (սպասարկման տարածքը ՀՀ մարզային բաժանման կամ կոնկրետ մարզի քարտեզի (քարտեզի պատճենի) վրա (չափացույցը ցանկացած` 1:20000-ից մինչև 1:5000 տիրույթում):
3. Լիցենզավորվող գործունեության տարածքի (սպասարկման տարածքի) առանձնահատկությունները, այդ թվում տարածքի որոշ գոտիներում բաշխում իրականացնող այլ տնտեսավարող սուբյեկտների առկայությունը և նրանց հետ պայմանական սահմանի ու սահմանազատման կետերի նկարագրությունը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 2-2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
____________ |
__________ |
ԼԻՑԵՆԶԻԱՆ տրվել է _________________________________________ (լիցենզավորված ընկերության լրիվ անվանումը)ԲԱՇԽՄԱՆ _________________ կՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ |
NN |
Ցանցի |
Տեխնիկական |
Ծավալը |
Հաշվեկշռային | |
Չափի |
Քանակը | ||||
|
|
|
|
|
|