ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 1997 թվականի N 212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՆՈՐ ՊԼԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին անցումը նախապատրաստելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության կարգավորման և վերլուծությունների ու հաշվապահական հաշվառման վարչությունների կողմից ներկայացված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ուղղությամբ 1997 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
2. Հավանություն տալ «Հաշվապահական հաշվառման հաշիվների պլանին և մեկնաբանություններին» (կցվում են):
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարգավորման և վերլուծությունների վարչությանը` երեք օրվա ընթացքում բանկերին տրամադրել «Հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» և մեկ շաբաթվա ընթացքում բանկերի ներկայացուցիչների և Հայաստանի բանկերի ասոցիացիայի մասնակցությամբ անցկացնել սեմինար-խորհրդակցություն նոր հաշվային պլանի ներդրման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը սույն թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում գործող հաշվային պլանով հաշվապահական հաշվառումը իրականացնելուն զուգահեռ` հաշվառումը վարում են նաև նոր հաշվային պլանի համաձայն: Դրանցով կազմված հաշվեկշիռները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի են ներկայացվում ամսական կտրվածքով սկսած սույն թվականի սեպտեմբեր ամսից` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 18-ը:
5. Առաջարկել բանկերին մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնել բանկերում նոր հաշվային պլանի ներդրման կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը և ժամկետները:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման գլխավոր և իրավաբանական վարչություններին` աջակցել սույն որոշմանը կից միջոցառումների իրականացմանը:
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ԱՆՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ |
ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂԸ ԿԱՄ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ | |
1. |
Բանկերին տրամադրել «Հաշվապահական |
մինչև ս/թ հուլիսի 28-ը |
կարգավորման և վերլուծությունների վարչություն |
2. | Բանկերի ներկայացուցիչների և ՀՀ բանկերի ասոցիացիայի մասնակցությամբ կազմակերպել սեմինար-խորհրդակցություններ` նոր հաշվային պլանի ներդրման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ |
մինչև ս/թ օգոստոսի 1-ը |
կարգավորման և վերլուծությունների վարչություն |
3. | Բանկերին` հատկացնել և ՀՀ ԿԲ ներկայացնել այն աշխատակիցների ցանկը, որոնք անմիջականորեն պետք է ներգրավված լինեն միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրմանը նպատակաուղղված ուսուցողական ծրագրի գործընթացին |
10 օր | բանկի վարչության նախագահ |
4. | Բանկերի ներկայացուցիչների և ՀՀ բանկերի ասոցիացիայի մասնակցությամբ կազմակերպել սեմինար-խորհրդակցություններ` նոր հաշվային պլանի ներդրման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ |
պարբերաբար, ամիսը մեկ անգամ |
կարգավորման և վերլուծությունների վարչություն |
5. | Բանկերին` ՀՀ կենտրոնական բանկի հետ համաձայնեցնել բանկերում նոր հաշվային պլանի ներդրման կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը (ներառելով նաև իրենց մասնաճյուղերը) և ժամկետները: |
մինչև ս/թ օգոստոսի 15-ը |
բանկի վարչության նախագահ (գործադիր տնօրեն) |
6. | Հաշվի առնելով բանկերի կողմից արված գործնական առաջարկությունները` հստակեցնել ու վերջնական տեսքի բերել հաշվային պլանը և առանձին հաշիվների մեկնաբանությունները |
մինչև նոյեմբերի 1-ը |
կարգավորման և |
7. | Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքների ամբողջ ընթացքը կոորդինացնել կառավարության լիազոր մարմնի` ՀՀ ֆինանսների նախարարության հետ |
պարբերաբար |
կարգավորման և |
8. | Սերտ համագործակցել ՀՀ բանկերի ասոցիացիայի հետ և համատեղ կոորդինացնել հաշվապահական միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքները |
պարբերաբար |
կարգավորման և |
8.1 | Բանկերի մասնակցությամբ ընդլայնված սեմինար- խորհրդակցությունների հրավիրում |
ամիսը մեկ անգամ |
կարգավորման և |
8.2 |
Նոր հաշվային պլանի ներդրման ընթացքում |
նոյեմբեր ամսվա II կես |
կարգավորման և վերլուծությունների վարչություն |
8.2.1 |
Կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների վերահսկողության, հաշվապահական հաշվառման վարչության պետ, կարգավորման և վերլուծությունների վարչության պետ բանկային մեթոդոլոգիայի մշակման բաժնի պետ, անձնակազմի կառավարման և արտաքին կապերի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների |
մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը |
|
8.2.2 | Կոնֆերանսի նախապատրաստման միջոցառումների պլանի և ծախսերի նախահաշվի ներկայացում |
15 օրվա ընթացքում |
աշխատանքային խումբ |
8.3 | Կոնֆերանսի կազմակերպման պատշաճ պատրաստվածության աստիճանի դեպքում աշխատանքների իրականացում արտերկրից փորձագետներ ու մասնակիցներ հրավիրելու ուղղությամբ |
սկսած ս/թ հոկտեմբերի 15-ից |
կարգավորման և վերլուծությունների վարչություն |
9. | Հաշվային նոր պլանի ներդրման` ծրագրային ապահովման այլընտրանքային հիմնական ուղիների ու մոտեցումների մշակում և ներկայացում բանկերին |
մեկ ամիս | հաշվարկների գլխավոր վարչություն |
10. | Համապատասխան իրավական աջակցություն ցուցաբերել բանկերի կողմից միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրման աշխատանքներին` ուղեցույց ընդունելով օրենսդրության զարգացման առաջիկա բարեփոխումների հիմնական հայեցակարգն ու մոտեցումները, որոնք որոշակի հակասություններ են առաջացնում գործող օրենսդրության հետ |
պարբերաբար |
իրավաբանական |
11. |
Միջազգային հաշվապահական հաշվառման |
պարբերաբար |
կարգավորման և |
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մ Ա Ս 1
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ
ԱԿՏԻՎՆԵՐ |
||||||||||||||||
ԿԱՐԳ |
10 |
Դրամարկղ և թղթակցային հաշիվներ դրամով | ||||||||||||||
101 |
Կանխիկ դրամական միջոցներ և վճարային փաստաթղթեր | |||||||||||||||
1011 Դրամ դրամարկղում | ||||||||||||||||
102 |
Թղթակցային հաշիվներ դրամով | |||||||||||||||
1021 Թղթակցային հաշիվ ՀՀ կենտրոնական բանկում 1022 Դրամական թղթակցային հաշիվներ բանկերում 1023 Դրամական կուտակման հաշիվ կանոնադրական հիմնադրամի համալրման համար | ||||||||||||||||
109 |
Դրամով թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ | |||||||||||||||
1091 Դրամով թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ | ||||||||||||||||
ԿԱՐԳ |
11 |
Դրամարկղ և թղթակցային հաշիվներ արտարժույթով
| ||||||||||||||
111 |
Կանխիկ արտարժութային միջոցներ և վճարային փաստաթղթեր | |||||||||||||||
1111 Արտարժույթ դրամարկղում 1112 Արտարժութային միջոցներ ճանապարհին 1113 Արտարժույթ գործառնական գրասենյակներում 1114 Կանխիկին հավասարեցված արտարժույթով վճարային փաստաթղթեր 1115 Կանխիկ արտարժույթ բանկոմատներում | ||||||||||||||||
112 | Թղթակցային հաշիվներ արտարժույթով | |||||||||||||||
1121 Պարտադիր արտարժութային պահուստներ ՀՀ կենտրոնական բանկում 1122 Արտարժութային թղթակցային հաշիվներ բանկերում 1124 Արտարժութային կուտակման հաշիվ կանոնադրական հիմնադրամի համալրման համար | ||||||||||||||||
119 | Արտարժույթով թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ | |||||||||||||||
1191 Արտարժույթով թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ | ||||||||||||||||
ԿԱՐԳ |
12 |
Ոսկի | ||||||||||||||
121 |
|
Ոսկի | ||||||||||||||
1211 Ոսկու ստանդարտ ձուլակտորներ | ||||||||||||||||
122 |
Ոսկով ներդրված դեպոզիտներ | |||||||||||||||
1221 Ոսկով ներդրված դեպոզիտներ բանկերում | ||||||||||||||||
129 |
Ոսկով դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ | |||||||||||||||
1291 Ոսկով դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ | ||||||||||||||||
ԿԱՐԳ |
13 |
Պետական արժեթղթեր | ||||||||||||||
131 |
Պետական արժեթղթեր | |||||||||||||||
1311 Պետական արժեթղթեր զեղչատոկոսով, անվանական արժեքով 1312 Ստացման ենթակա զեղչատոկոս (-) 1313 Պետական արժեկտրոնային արժեթղթեր 1314 Պետական պարտատոմսեր 1315 Այլ պետական արժեթղթեր | ||||||||||||||||
139 |
Պետական արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ | |||||||||||||||
1391 Պետական արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ | ||||||||||||||||
ԿԱՐԳ |
14 |
Վարկային հաշիվներ դրամով | ||||||||||||||
141 |
ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված ժամկետային միջոցներ դրամով | |||||||||||||||
1411 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտներ դրամով | ||||||||||||||||
142 |
Բանկերում տեղաբաշխված միջոցներ դրամով |
|||||||||||||||
1421 Բանկերին տրված վարկեր դրամով 1422 Բանկերում ներդրված դեպոզիտներ դրամով 1423 Օվերդրաֆտ բանկերին դրամով 1424 Բանկերի ժամկետանց վարկեր դրամով | ||||||||||||||||
143 | Ֆիզիկական անձանց տրված վարկեր դրամով |
|||||||||||||||
1431 Ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկեր դրամով 1432 Անհատ ձեռներեցներին և գյուղացիական տնտեսություններին տրված վարկեր դրամով 1433 Դրամական կրեդիտային քարտեր 1434 Օվերդրաֆտ ֆիզիկական անձանց դրամով 1435 Օվերդրաֆտ անհատ ձեռներեցներին դրամով 1436 Ֆիզիկական անձանց ժամկետանց վարկեր դրամով 1437 Անհատ ձեռներեցներին ժամկետանց վարկեր դրամով | ||||||||||||||||
144
|
Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց տրված վարկեր դրամով |
|||||||||||||||
1441 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց տրված վարկեր դրամով 1442 Օվերդրաֆտ պետական կարգավիճակով իրավաբանական անձանց դրամով 1443 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց ժամկետանց վարկեր դրամով | ||||||||||||||||
145 |
Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներին տրված վարկեր դրամով |
|||||||||||||||
1451 Իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողներին տրված վարկեր դրամով 1452 Օվերդրաֆտ իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողներին դրամով 1453 Իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողների ժամկետանց վարկեր դրամով | ||||||||||||||||
146 |
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարողներին տրված վարկեր դրամով |
|||||||||||||||
| ||||||||||||||||
147 |
Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին տրված վարկեր դրամով | |||||||||||||||
| ||||||||||||||||
149 |
Վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով |
|||||||||||||||
| ||||||||||||||||
ԿԱՐԳ |
15 |
Վարկային հաշիվներ արտարժույթով | ||||||||||||||
151 |
ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված ժամկետային միջոցներ արտարժույթով |
|||||||||||||||
1511 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտներ արտարժույթով | ||||||||||||||||
152 | Բանկերում տեղաբաշխված միջոցներ արտարժույթով | |||||||||||||||
1521 Բանկերին տրված վարկեր արտարժույթով | ||||||||||||||||
153 | Ֆիզիկական անձանց տրված վարկեր արտարժույթով |
|||||||||||||||
1531 Ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկեր արտարժույթով
1534 Օվերդրաֆտ ֆիզիկական անձանց արտարժույթով 1535 Օվերդրաֆտ անհատ ձեռներեցներին արտարժույթով 1536 Ֆիզիկական անձանց ժամկետանց վարկեր արտարժույթով 1537 Անհատ ձեռներեցներին ժամկետանց վարկեր արտարժույթով | ||||||||||||||||
154 | Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց տրված վարկեր արտարժույթով |
|||||||||||||||
1541 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց տրված վարկեր արտարժույթով 1542 Օվերդրաֆտ պետական կարգավիճակով իրավաբանական անձանց արտարժույթով 1543 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց ժամկետանց վարկեր արտարժույթով | ||||||||||||||||
155 | Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներին տրված վարկեր արտարժույթով | |||||||||||||||
1551 Իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողներին տրված վարկեր արտարժույթով 1552 Օվերդրաֆտ իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողներին արտարժույթով
| ||||||||||||||||
156 | Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարողներին տրված վարկեր արտարժույթով |
|||||||||||||||
| ||||||||||||||||
157 |
Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին տրված վարկեր արտարժույթով | |||||||||||||||
| ||||||||||||||||
159 | Վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով | |||||||||||||||
1593 Ֆիզիկական անձանց տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով
| ||||||||||||||||
ԿԱՐԳ |
16 |
Այլ արժեթղթեր դրամով | ||||||||||||||
161 | Այլ արժեթղթեր դրամով | |||||||||||||||
1611 Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթեր անվանական արժեքով` դրամով 1612 Ստացման ենթակա զեղչատոկոս (-) 1613 Ոչ պետական արժեկտրոնային արժեթղթեր դրամով 1616 Բանկի կողմից զեղչված մուրհակներ դրամով 1615 Բողոքարկված մուրհակներ դրամով 1616 Սեփականաշնորհման պետական արժեթղթեր դրամով 1617 Այլ ոչ պետական արժեթղթեր դրամով | ||||||||||||||||
169 |
Հաշվարկված տոկոսներ ոչ պետական արժեթղթերի դիմաց դրամով | |||||||||||||||
1691 Ոչ պետական արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով | ||||||||||||||||
ԿԱՐԳ |
17 |
Այլ արժեթղթեր արտարժույթով | ||||||||||||||
171 | Այլ արժեթղթեր արտարժույթով | |||||||||||||||
1711 Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթեր անվանական արժեքով արտարժույթով 1712 Ստացման ենթակա զեղչատոկոս (-) 1713 Ոչ պետական արժեկտրոնային արժեթղթեր արտարժույթով 1717 Բանկերի կողմից զեղչված մուրհակներ արտարժույթով 1715 Բողոքարկված մուրհակներ արտարժույթով 1717 Սեփականաշնորհման պետական արժեթղթեր արտարժույթով 1718 Այլ ոչ պետական արժեթղթեր արտարժույթով | ||||||||||||||||
179 | Հաշվարկված տոկոսներ ոչ պետական արժեթղթերի դիմաց արտարժույթով | |||||||||||||||
1791 Ոչ պետական արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով | ||||||||||||||||
ԿԱՐԳ | 18 |
Այլ ֆինանսական գործառնություններ դրամով | ||||||||||||||
181 | Ֆակտորինգային և լիզինգային գործառնություններ դրամով | |||||||||||||||
1811 Ֆակտորինգային գործառնություններ դրամով 1812 Լիզինգային գործառնություններ դրամով | ||||||||||||||||
182 | Բանկային երաշխիքներով վճարված գումարներ դրամով | |||||||||||||||
1821 Բանկային երաշխիքներով վճարված գումարներ դրամով | ||||||||||||||||
183 | Ակրեդիտիվներով վճարված գումարներ դրամով | |||||||||||||||
1831 Ակրեդիտիվներով վճարված գումարներ դրամով | ||||||||||||||||
184 | Հավատարմական կամ լիազորագրային կառավարման գործառնություններ դրամով | |||||||||||||||
| ||||||||||||||||
185 | Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև դրամով | |||||||||||||||
1851 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև դրամով | ||||||||||||||||
189 | Այլ գործառնությունների դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով | |||||||||||||||
1891 Այլ գործառնությունների դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով | ||||||||||||||||
ԿԱՐԳ | 19 |
Այլ գործառնություններ արտարժույթով | ||||||||||||||
191 | Ֆակտորինգային և լիզինգային գործառնություններ արտարժույթով | |||||||||||||||
1911 Ֆակտորինգային գործառնություններ արտարժույթով 1912 Լիզինգային գործառնություններ արտարժույթով | ||||||||||||||||
192 | Բանկային երաշխիքներով վճարված գումարներ արտարժույթով | |||||||||||||||
1921 Բանկային երաշխիքներով վճարված գումարներ արտարժույթով | ||||||||||||||||
193 | Ակրեդիտիվներով վճարված գումարներ արտարժույթով | |||||||||||||||
1931 Ակրեդիտիվներով վճարված գումարներ արտարժույթով | ||||||||||||||||
194 | Հավատարմական կամ լիազորագրային կառավարման գործառնություններ արտարժույթով | |||||||||||||||
1941 Հավատարմական կամ լիազորագրային կառավարման պայմանագրով ձեռք բերված իրավունքներ արտարժույթով | ||||||||||||||||
195 | Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև արտարժույթով | |||||||||||||||
1951 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև արտարժույթով | ||||||||||||||||
199 | Այլ գործառնությունների դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով | |||||||||||||||
1991 Այլ գործառնությունների դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով | ||||||||||||||||
ԿԱՐԳ | 20 |
Ինվեստիցիաներ դրամով (այդ թվում` արժեթղթերի տեսքով) | ||||||||||||||
201 | Ինվեստիցիաներ բանկերում և ֆինանսական կազմակերպություններում դրամով | |||||||||||||||
2011 Ինվեստիցիաներ բանկերում և ֆինանսական կազմակերպություններում դրամով | ||||||||||||||||
202 | Ինվեստիցիաներ պետական ձեռնարկություններում դրամով | |||||||||||||||
2021 Ինվեստիցիաներ պետական ձեռնարկություններում դրամով | ||||||||||||||||
203 | Ինվեստիցիաներ ոչ պետական ձեռնարկություններում դրամով | |||||||||||||||
2031 Ինվեստիցիաներ ոչ պետական ձեռնարկություններում դրամով | ||||||||||||||||
204 | Սուբորդինացված փոխատվություններ դրամով | |||||||||||||||
2041 Սուբորդինացված փոխատվություններ դրամով | ||||||||||||||||
209 | Հաշվարկված շահաբաժիններ և տոկոսներ սուբորդինացված փոխատվությունների դիմաց դրամով | |||||||||||||||
2091 Հաշվարկված շահաբաժինների ինվեստիցիաների դիմաց դրամով 2092 Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված փոխատվությունների դիմաց դրամով | ||||||||||||||||
ԿԱՐԳ | 21 |
Ինվեստիցիաներ արտարժույթով (այդ թվում` արժեթղթերի տեսքով) | ||||||||||||||
211 | Ինվեստիցիաներ բանկերում և ֆինանսական կազմակերպություններում արտարժույթով | |||||||||||||||
2111 Ինվեստիցիաներ բանկերում և ֆինանսական կազմակերպություններում արտարժույթով | ||||||||||||||||
212 | Ինվեստիցիաներ պետական ձեռնարկություններում արտարժույթով | |||||||||||||||
2121 Ինվեստիցիաներ պետական ձեռնարկություններում արտարժույթով | ||||||||||||||||
213 | Ինվեստիցիաներ ոչ պետական ձեռնարկություններում արտարժույթով | |||||||||||||||
2131 Ինվեստիցիաներ ոչ պետական ձեռնարկություններում արտարժույթով | ||||||||||||||||
214 | Սուբորդինացված փոխատվություններ արտարժույթով | |||||||||||||||
2141 Սուբորդինացված փոխատվություններ արտարժույթով | ||||||||||||||||
219 | Հաշվարկված շահաբաժիններ և տոկոսներ սուբորդինացված փոխատվությունների դիմաց արտարժույթով | |||||||||||||||
2191 Հաշվարկված շահաբաժիններ ինվեստիցիաների դիմաց արտարժույթով 2192 Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված փոխատվությունների դիմաց արտարժույթով | ||||||||||||||||
ԿԱՐԳ | 22 |
Այլ թանկարժեք մետաղներ և քարեր | ||||||||||||||
221 | Այլ թանկարժեք մետաղներ | |||||||||||||||
2211 Այլ թանկարժեք մետաղներ 2212 Իրեր թանկարժեք մետաղներից 2213 Հուշադրամներ | ||||||||||||||||
222 | Թանկարժեք քարեր | |||||||||||||||
2221 Թանկարժեք քարեր 2222 Կիսաթանկարժեք քարեր | ||||||||||||||||
ԿԱՐԳ | 23. |
Տնտեսական գույք և նյութեր պահեստում | ||||||||||||||
231 | Տնտեսական գույք և նյութեր պահեստում | |||||||||||||||
2311 Տնտեսական գույք և նյութեր պահեստում | ||||||||||||||||
ԿԱՐԳ | 24. |
Այլ ակտիվներ դրամով | ||||||||||||||
241 | Դեբիտորներ դրամով | |||||||||||||||
2411 Արտաքին դեբիտորներ դրամով 2412 Ներքին դեբիտորներ դրամով 2413 Հաշվարկներ բյուջեի հետ դրամով | ||||||||||||||||
242 | Կապիտալ ներդրումներ | |||||||||||||||
2421 Կապիտալ ներդրումներ 2424 Վարձակալած հիմնական միջոցներում կապիտալ ներդրումներ | ||||||||||||||||
243 | Գալիք ժամանակաշրջանի ծախսեր | |||||||||||||||
2431 Գալիք ժամանակաշրջանի ծախսեր | ||||||||||||||||
ԿԱՐԳ | 25 |
Այլ ակտիվներ արտարժույթով | ||||||||||||||
251 | Դեբիտորներ արտարժույթով | |||||||||||||||
2511 Արտաքին դեբիտորներ արտարժույթով 2512 Ներքին դեբիտորներ արտարժույթով 2513 Հաշվարկներ բյուջեի հետ արտարժույթով | ||||||||||||||||
ԿԱՐԳ | 26 |
Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ | ||||||||||||||
261 | Հիմնական միջոցներ | |||||||||||||||
2611 Շենքեր 2612 Գույք և սարքավորումներ 2613 Համակարգիչներ և հեռահաղորդակցային սարքավորումներ 2614 Տրանսպորտային միջոցներ 2615 Շենքերի և շինությունների տակ գտնվող հող 2616 Այլ հիմնական միջոցներ | ||||||||||||||||
262 | Ոչ նյութական ակտիվներ | |||||||||||||||
2621 Գուդվիլ 2622 Այլ ոչ նյութական ակտիվներ | ||||||||||||||||
263 | Ոչ բանկային ակտիվներ | |||||||||||||||
2631 Ոչ բանկային ակտիվներ | ||||||||||||||||
________________________________________________________________________ | ||||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ` | ||||||||||||||||
________________________________________________________________________ |
--------------------------------------------------------------------
______________________________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՊԱՍԻՎՆԵՐ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
_______________________________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 30 |
Բանկերի թղթակցային հաշիվներ դրամով` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
301 Բանկերի թղթակցային հաշիվներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3011 Բանկերի թղթակցային հաշիվներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
309 Բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3091 Բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ |
31 |
Բանկերի թղթակցային հաշիվներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
312 Բանկերի թղթակցային հաշիվներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3121 Բանկերի թղթակցային հաշիվներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
319 Բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3121 Բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 32 | Ոսկով դեպոզիտներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
321 Ոսկով դեպոզիտներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3211 Ոսկով դեպոզիտներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
329 Ոսկով դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3291 Ոսկով դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 33 | Պարտավորություններ բյուջեի և բյուջետային կազմակերպությունների հանդեպ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
331 Բյուջեի և բյուջետային կազմակերպությունների միջոցներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3311 Հանրապետական բյուջեի միջոցներ դրամով3312 Տեղական բյուջեի միջոցներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 34 | Պարտավորություններ բյուջեի և բյուջետային կազմակերպությունների հանդեպ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
341 Բյուջեի և բյուջետային կազմակերպությունների միջոցներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3411 Հանրապետական բյուջեի միջոցներ արտարժույթով3412 Տեղական բյուջեի միջոցներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ |
35 | Ներգրավված միջոցներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
351 ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր և ներգրավված դեպոզիտներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3511 ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր դրամով3512 ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված դեպոզիտներ դրամով3513 Օվերդրաֆտ ՀՀ կենտրոնական բանկից դրամով3514 Ժամկետանց պարտավորություններ ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
352 Բանկերից ստացված վարկեր և ներգրավված դեպոզիտներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3521 Բանկերից ստացված վարկեր դրամով3522 Բանկերից ներգրավված դեպոզիտներ դրամով3523 Օվերդրաֆտ բանկերից դրամով3524 Ժամկետանց պարտավորություններ բանկերի նկատմամբ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
353 Ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3531 Ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցներ դրամով3532 Անհատ ձեռներեցներից ներգրավված միջոցներ դրամով3533 Ժամկետանց պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
354 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանցից ներգրավված միջոցներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3581 Դեպոզիտային սերտիֆիկատներ դրամով 359 Պարտավորությունների դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 36 | Ներգրավված միջոցներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3611 ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր արտարժույթով3612 ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված դեպոզիտներ արտարժույթով3613 Օվերդրաֆտ ՀՀ կենտրոնական բանկից արտարժույթով
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
362 Բանկերից ստացված վարկեր և ներգրավված դեպոզիտներ արտարժույթով 3621 Բանկերից ստացված վարկեր արտարժույթով3622 Բանկերից ներգրավված դեպոզիտներ արտարժույթով 3623 Օվերդրաֆտ բանկերից արտարժույթով3624 Ժամկետանց պարտավորություններ բանկերի նկատմամբ արտարժույթով
368 Դեպոզիտային սերտիֆիկատներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ |
37 |
Այլ ֆինանսական գործառնությունների գծով պարտավորություններ դրամով 371 Ֆակտորինգային գործառնություններ դրամով 3711 Ֆակտորինգային գործառնություններ դրամով Հավատարմական կամ լիազորագրային կառավարման պայմանագրով ստանձնած պարտավորություններ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 38 |
Այլ ֆինանսական գործառնությունների գծով պարտավորություններ արտարժույթով 381 Ֆակտորինգային գործառնություններ արտարժույթով 3811 Ֆակտորինգային գործառնություններ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3821 Հավատարմական կամ լիազորագրային կառավարման պայմանագրով ստանձնած պարտավորություններ արտարժույթով 382 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև արտարժույթով
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ |
39 |
Ամորտիզացիոն հատկացումներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
391 Ամորտիզացիոն հատկացումներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3911 Բանկի շենքի ամորտիզացիա3912 Գույքի և սարքավորումների ամորտիզացիա3913 Կոմպյուտերային տեխնիկայի և հաղորդակցության միջոցների ամորտիզացիա3916 Տրանսպորտային միջոցների ամորտիզացիա3915 Այլ հիմնական միջոցների ամորտիզացիա3916 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
392 Հաշվարկված այլ ծախսեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3921 Հաշվարկված այլ ծախսեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 40 |
Ապահովման պահուստներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
401 Ապահովման պահուստներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4011 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդ4012 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 41 |
Այլ պասիվներ դրամով 411 Այլ կրեդիտորներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4111 Արտաքին կրեդիտորներ դրամով4112 Ներքին կրեդիտորներ դրամով4113 Տարանցիկ հաշիվներ դրամով4116 Հաշվարկներ բյուջեի հետ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
412 Միջոցներ հաշվարկներում դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4121 Հաշվարկներ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
413 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4131 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 42 | Այլ պասիվներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
421 Այլ կրեդիտորներ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4211 Արտաքին կրեդիտորներ արտարժույթով 4212 Ներքին կրեդիտորներ արտարժույթով 4213 Տարանցիկ հաշիվներ արտարժույթով 4216 Հաշվարկներ բյուջեի հետ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
422 Արտարժութային միջոցներ հաշվարկներում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4221 Հաշվարկներ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 43 | Սուբորդինացված փոխառություններ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
431 Սուբորդինացված փոխառություններ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4311 Սուբորդինացված փոխառություններ դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
439 Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված փոխառությունների դիմաց դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4391 Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված փոխառությունների դիմաց դրամով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 44 | Սուբորդինացված փոխառություններ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
441 Սուբորդինացված փոխառություններ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4411 Սուբորդինացված փոխառություններ արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
449 Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված փոխառությունների դիմաց արտարժույթով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
_______________________________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 50 | Կապիտալ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
501 Կապիտալ 5011 Կանոնադրական հիմնադրամ5012 Բաժնետերերից հետ գնված սեփական բաժնետոմսեր (-)5013 Բաժնետոմսերի (բաժնեմասերի) հավելավճար | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 51 | Պահուստներ 511 Պահուստներ 5111 Գլխավոր պահուստ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 52 | Վերագնահատման պահուստներ 521 Վերագնահատման պահուստներ
5211 Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ5212 Ոսկու վերագնահատման պահուստ5213 Արժեթղթերի վերագնահատման պահուստ5216 Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ5215 Այլ արժեքների վերագնահատման պահուստ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 53 |
Շահույթ 5311 Ընթացիկ տարվա չբաշխված շահույթ (վնաս) 5312 Նախորդ տարվա չբաշխված շահույթ (վնաս) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
_______________________________________________________________________ ԸՆԴԱՄԵՆԸ` ՊԱՍԻՎՆԵՐ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
_______________________________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 60 |
Թղթակցային հաշիվների դիմաց ստացված տոկոսներ 601 Թղթակցային հաշիվների դիմաց ստացված տոկոսներ 6011 Դրամային թղթակցային հաշիվների դիմաց ստացված տոկոսներ6012 Արտարժութային թղթակցային հաշիվների դիմաց ստացված տոկոսներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 61 |
Ոսկով դեպոզիտների դիմաց ստացված տոկոսներ 611 Ոսկով դեպոզիտների դիմաց ստացված տոկոսներ 6111 Ոսկով դեպոզիտների դիմաց ստացված տոկոսներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 62 |
Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ 621 Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ 6211 Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 63 |
Վարկային հաշիվներից և բանկերում տեղաբաշխված դեպոզիտներից ստացված տոկոսներ 631 ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված միջոցների դիմաց ստացված տոկոսներ 6311 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտների դիմաց ստացված տոկոսներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6321 Բանկերում ներդրված դրամական դեպոզիտների դիմաց ստացված տոկոսներ6322 Բանկերին տրված դրամական վարկերի դիմաց ստացված տոկոսներ6323 Դրամով օվերդրաֆտի դիմաց ստացված տոկոսներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
633 Ֆիզիկական անձանց տրված վարկերից ստացված տոկոսներ
6331 Ֆիզիկական անձանց տրված դրամական վարկերից ստացված տոկոսներ6332 Անհատ ձեռներեցներին տրված դրամական վարկերից ստացված տոկոսներ6333 Դրամական կրեդիտային քարտերից ստացված տոկոսներ6334 Դրամական օվերդրաֆտից ստացված տոկոսներ6335 Ֆիզիկական անձանց տրված արտարժութային վարկերից ստացված տոկոսներ6336 Անհատ ձեռներեցներին տրված արտարժութային վարկերից ստացված տոկոսներ6337 Արտարժութային կրեդիտային քարտերից ստացված տոկոսներ6338 Արտարժութային օվերդրաֆտից ստացված տոկոսներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 64 |
Ոչ պետական արժեթղթերից և ինվեստիցիաներից ստացված տոկոսներ 641 Ոչ պետական արժեթղթերից ստացված տոկոսներ 6411 Ոչ պետական դրամական արժեթղթերից ստացված տոկոսներ6412 Ոչ պետական արտարժութային արժեթղթերից ստացված տոկոսներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 65 |
Այլ գործառնություններից ստացված տոկոսներ 651 Այլ գործառնություններից ստացված տոկոսներ 6511 Ֆակտորինգային գործառնություններից ստացված եկամուտ6512 Լիզինգային գործառնություններից ստացված եկամուտ6513 Այլ տոկոսային եկամուտ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 66 |
Ծախսերով դուրսգրված ակտիվների վերադարձ 661 Ծախսերով դուրսգրված ակտիվների վերադարձ 6611 Ծախսերով դուրսգրված վարկերի վերադարձ6612 Ծախսերով դուրսգրված արժեթղթերի վերադարձ6613 Ծախսերով դուրսգրված դեբիտորական պարտքերի վերադարձ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 67 |
Սուբորդինացված փոխատվությունների դիմաց ստացված տոկոսներ 671 Սուբորդինացված փոխատվությունների դիմաց ստացված տոկոսներ 6711 Դրամական սուբորդինացված փոխատվությունների դիմաց ստացված տոկոսներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 68 |
Ոչ տոկոսային եկամուտ 681 Ոչ տոկոսային եկամուտ 6811 Ստացված կոմիսիոն գումարներ6812 Հիմնական միջոցների վաճառքից ստացված եկամուտ6813 Արժեթղթերի վաճառքից ստացված եկամուտ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
________________________________________________________________________ ԸՆԴԱՄԵՆԸ` ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԾԱԽՍԵՐ`
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 70 |
Թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ 701 Թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ 7011 Դրամով թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ7012 Արտարժույթով թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 71 |
Ոսկով դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ 711 Ոսկով դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ 7111 Ոսկով դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 72 |
Բյուջեի գծով կատարված ծախսեր 721 Բյուջեի գծով կատարված ծախսեր 7211 Հանրապետական բյուջեի գծով կատարված ծախսեր7212 Տեղական բյուջեի գծով կատարված ծախսեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԿԱՐԳ | 73 |
Ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ 731 ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
732 Բանկերից ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ 7321 Բանկերից ներգրավված դրամական դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ7322 Բանկերից ներգրավված դրամական վարկերի դիմաց վճարված տոկոսներ7323 Դրամով օվերդրաֆտի դիմաց բանկերին վճարված տոկոսներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
733 Ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
734 Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց վճարված տոկոսներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
735 Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներին վճարված տոկոսներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ԿԱՐԳ |
74 |
Բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց վճարված տոկոսներ |
| ||||||||||||||
ԿԱՐԳ |
75 |
Վճարված այլ տոկոսներ
| ||||||||||||
ԿԱՐԳ |
76 |
Հատկացումներ պահուստներին
| ||||||||||||
ԿԱՐԳ |
77 |
Սուբորդինացված փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ 771 Սուբորդինացված փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ
| ||||||||||||
ԿԱՐԳ | 78 | Ոչ տոկոսային ծախս 781 Ապարատի պահպանման ծախսեր
| ||||||||||||
782 Ծախսեր հիմնադրամների գծով 7821 Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ7822 Սոցիալական ապահովագրություն | ||||||||||||||
783 Ոչ տոկոսային ծախսեր 7831 Վճարված կոմիսիոն գումարներ7832 Հիմնական միջոցների վաճառքից ստացված վնաս7833 Արժեթղթերի վաճառքից ստացված վնաս7834 Մարկետինգի, այդ թվում` գովազդի գծով ծախսեր7835 Արտարժույթի առք ու վաճառքի գծով ծախսեր
| ||||||||||||||
785 Ամորտիզացիոն հատկացումներ 7851 Բանկի շենքի ամորտիզացիա7852 Գույքի և սարքավորումների ամորտիզացիա
| ||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ | ||||||||||||||
________________________________________________________________________ |
ԿԱՐԳ |
80 |
Երաշխիքների գծով պահանջներ ու պարտավորություններ և վճարային փաստաթղթեր | ||||||||||||
804 Վարկային գիծ 8041 Բացված վարկային գծի սահմանաչափը8042 Վարկային գծի չօգտագործված մասը8043 Կրեդիտային քարտով լիմիտներ | ||||||||||||||
805 Հաշվարկներ ակրեդիտիվների և վճարային փաստաթղթերի գծով 8051 Ակրեդիտիվնեի գծով հաշվարկներ8052 Փաստաթղթային ինկասո և ակցեպտներ8053 Վճարման ենթակա վճարային հանձնարարգրեր8054 Այլ վճարային փաստաթղթեր | ||||||||||||||
ԿԱՐԳ | 81 | Գրավներ 811 Գրավ ընդունված արժեքներ 8111 Պետական արժեթղթեր8112 Այլ արժեթղթեր8113 Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ8116 Ոսկյա իրեր, ջարդոն և թանկարժեք քարեր8115 Անշարժ գույք8116 Պատրաստի արտադրանք և այլ ապրանքներ8117 Այլ արժեքներ8118 Հիպոտեկային գրավներ | ||||||||||||
812 Գրավադրված արժեքներ | ||||||||||||||
ԿԱՐԳ |
82 |
| ||||||||||||
ԿԱՐԳ | 83 | Դուրսգրումներ 831 Վարկեր, տոկոսներ և այլ ակտիվներ 8311 Ծախսերով դուրսգրված վարկեր8312 Ծախսերով դուրսգրված դեբիտորական պարտքեր8313 Գլխավոր պահուստի հաշվին դուրսգրված ակտիվներ8314 Վարկերի գծով դուրս գրված տոկոսներ | ||||||||||||
ԿԱՐԳ | 84 | Արժեթղթերով, արտարժույթով և այլ արժեքներով գործարքներ 841 Կանխիկ (սպոտ) գործարքներ
| ||||||||||||
842 Ժամկետային գործարքներ (ֆյուչերս և ֆորվարդ)
| ||||||||||||||
843 Օպցիոններ 8431 Արտարժութային միջոցների օպցիոն վաճառքի գործարք8432 Արժեթղթերի օպցիոն վաճառքի գործարք8433 Թանկարժեք մետաղների օպցիոն վաճառքի գործարք8434 Արտարժութային միջոցների օպցիոն գնման գործարք8435 Արժեթղթերի օպցիոն գնման գործարք8436 Թանկարժեք մետաղների օպցիոն գնման գործարք | ||||||||||||||
ԿԱՐԳ | 85 |
Հաշվեկշռային հոդվածների վերագնահատման հաշիվներ | ||||||||||||
ԿԱՐԳ | 86 |
Հավատարմագրական կառավարման հաշիվներ | ||||||||||||
ԿԱՐԳ | 87 |
Հետգնման և վաճառքի (REPO) համաձայնագրեր | ||||||||||||
ԿԱՐԳ | 88 | Ի պահ ընդունված արժեքներ 881 8811 Ի պահ ընդունված պետական արժեթղթեր 8812 Ի պահ ընդունված այլ արժեթղթեր8813 Ի պահ ընդունված թանկարժեք մետաղներ8816 Ի պահ ընդունված այլ արժեքներ 882 Ի պահ տրված արժեքներ | ||||||||||||
8821 Ի պահ տրված պետական արժեթղթեր8822 Ի պահ տրված այլ արժեթղթեր8823 Ի պահ տրված թանկարժեք մետաղներ8824 Ի պահ տրված այլ արժեքներ |
Մ Ա Ս 2
ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ակտիվները և պարտավորությունները խմբավորվել են` ըստ արժույթի տեսակների, գործառնությունների բնույթի (օրինակ` վարկեր, դեպոզիտներ և այլն) և դասակարգվել` ըստ իրացվելիության մոտավոր աստիճանի (տվյալ դեպքում` նվազման), ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում: Այսպես, եթե ակտիվների թվարկումը սկսվում է կանխիկ միջոցներով և ավարտվում է «ֆիքսված» ակտիվներով (ինվեստիցիաներ, հիմնական միջոցներ), ապա պարտավորությունները սկսվում են ցպահանջ պարտավորություններով և ավարտվում սուբորդինացված պարտավորություններով, որոնց հաջորդում է բանկի կապիտալը:
Կոդավորումը կատարվել է հետևյալ կերպ. կարգերը բաժանված են երկնիշ բաժինների, բաժինները` եռանիշ ենթաբաժինների, ենթաբաժինները` քառանիշ հաշիվների: Կարգ` 1000-2000` ակտիվներ, 3000-4000` պարտավորություններ, 5000` կապիտալ և պահուստներ, 6000` եկամուտներ, 7000` ծախսեր, 8000` արտահաշվեկշռային հաշիվներ:
Հաշվային պլանը հնարավորություն կտա կիրառել հաշվառման միջազգային ստանդարտները, մասնավորապես, նրանում նախատեսված է հաշվառման կուտակման մեթոդի կիրառումը` ի տարբերություն ներկայումս գործող հաշվային պլանի: Յուրաքանչյուր բաժնի վերջին ենթաբաժինը տվյալ բաժնին վերաբերող կուտակման մեթոդով հաշվառված եկամուտները կամ ծախսերն են, որոնց հաշիվները, կուտակման մեթոդով հաշվառելու դեպքում, ժամկետը լրանալիս, անկախ վճարման փաստից, թղթակցում են «Եկամուտներ» կամ «Ծախսեր» կարգերի համապատասխան հաշիվների հետ և այնուհետև փակվում` փաստացի վճարումը կատարվելուց հետո:
Հաշվային պլանում հաշվի են առնված ինչպես ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ներկայումս իրականացվող գործառնությունների, այնպես էլ` ապագայում հավանական նոր գործառնությունների արտացոլման հնարավորությունը, ինչպես նաև ազատ տեղեր են նախատեսված հնարավոր նոր հաշիվների բացման համար:
Հաշվառման պրոցեսի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ բացի սինթետիկ հաշիվների մակարդակով պարունակված տեղեկատվությունից, հաշվառումը, հաշվետվական նպատակով, պետք է ապահովի տեղեկատվության ստացումը` ըստ ռեզիդենտության սկզբունքի, ըստ ժամկետայնության (պայմանագրային և մինչև մարումը մնացած օրերի թվով), ըստ տնտեսության ճյուղերի և ըստ արտարժույթի տեսակի (փոխարկելի և ոչ փոխարկելի): Որպես օրինակ կարելի է դիտարկել կոդավորման հետևյալ համակարգը, որը, բացի հաշվային պլանի սինթետիկ հաշվի չորս նիշերից, կարող է լրացուցիչ նախատեսել նաև հինգ այլ նիշեր` թվարկված չափանիշների արտացոլման և հաշվետվությունների կազմման համար.
1. Առաջին և երկրորդ նիշերը ցույց են տալիս հոդվածի կարգը (օր. 14 - վարկային հաշիվներ դրամով):
2. Երրորդ նիշը ցույց է տալիս հոդվածի ենթախումբը (օր. 143 - ֆիզիկական անձանց վարկային հաշիվներ դրամով):
3. Չորրորդ նիշը ցույց է տալիս հոդվածը (օր. 1431 - ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկեր դրամով):
Հինգից ինը նիշերը հոդվածները դասակարգում են ըստ ռեզիդենտության, ժամկետայնության, տնտեսության ճյուղերի և արտարժույթի տեսակի.
1. Հինգերորդ նիշը դասակարգում է հոդվածները` ռեզիդենտության սկզբունքով.
ա) 0 - չունի այդ բնութագրիչը
բ) 1 - հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ
գ) 2 - չի հանդիսանում ՀՀ ռեզիդենտ
օրինակ` 14212 - ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկեր դրամով
2. Վեցերորդ նիշը դասակարգում է հոդվածները` ըստ ժամկետայնության.
ա) 0 - չունի այդ բնութագրիչը
բ) 1 - ցպահանջ
գ) 2 - մինչև 30 օր
դ) 3 - 31 օրից մինչև 90 օր
ե) 4 - 91 օրից մինչև 180 օր
զ) 5 - 181 օրից մինչև 1 տարի
է) 6 - 1 տարուց մինչև 3 տարի
ը) 7 - 3 տարուց ավելի
օրինակ` 152125 - ոչ ռեզիդենտ բանկերին արտարժույթով, 181 օրից մինչև 1 տարի ժամկետով տրված վարկեր:
3. Յոթերորդ և ութերորդ նիշերը դասակարգում են հոդվածները` ըստ տնտեսության ճյուղերի.
00 - չունի այդ բնութագրիչը
11 - էներգետիկա
12 - Քիմիական արդյունաբերություն
13 - Մեքենաշինություն, սարքաշինություն, մետալուրգիա և մետաղամշակում
14 - Էլեկտրատեխնիկա
15 - Թեթև արդյունաբերություն
16 - Սննդի արդյունաբերություն
19 - Այլ արդյունաբերական ճյուղեր
21 - Անասնապահություն
22 - Բուսաբուծություն
23 - Այլ գյուղատնտեսական գործունեություն
31 - Շինարարություն
41 - Տրանսպորտ և ճանապարհային տնտեսություններ
42 - Կապ
51 - Մեծածախ առևտուր
52 - Մանրածախ առևտուր և հասարակական սնունդ
61 - Նյութատեխնիկական մատակարարում և մթերում
62 - Այլ արտադրական ճյուղեր
71 - Կոմունալ - կենցաղային ծառայություն
72 - Առողջապահություն, ֆիզիկական կուլտուրա, սոցիալական ապահովություն և բնակչության այլ սոցիալական ծառայություններ
73 - Կրթություն և գիտություն
74 - Մշակութային - լուսավորական ծառայություն
75 - Այլ ծառայություններ
Օրինակ` 15512251 - ոչ ռեզիդենտ իրավաբանական կարգավիճակով մեծածախ առևտրային կազմակերպություններին մինչև 30 օր ժամկետով, արտարժույթով տրված վարկեր:
4. Իններորդ նիշը դասակարգում է հոդվածները ըստ արտարժույթի տեսակների.
ա) 0 - չունի այդ բնութագրիչըբ) 1 - ազատ փոխարկելի արտարժույթգ) 2 - ոչ փոխարկելի արտարժույթԱրտահաշվեկշռային հաշվառումը կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայացված արտահաշվեկշռի կառուցվածքը նախատեսված է պարտադիր հաշվառման ենթակա հոդվածների գումարային արտացոլման համար: Բացի այդ հաշիվներից` բանկը, սեփական հայեցողությամբ, կարող է վարել նաև այլ արտահաշվեկշռային հաշիվներ (օրինակ, հատուկ հաշվառման բլանկների և այլ փաստաթղթերի հաշվառման համար):
Մ Ա Ս 3
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ստորև բերված է այն հաշիվների գործելակարգի մեկնաբանությունները, որոնք արմատապես տարբերվում են ներկայումս կիրառվողներից:
1. Կուտակման հաշիվներ
Հաշվեգրման սկզբունքի կիրառման նպատակով գործառնությունների հետևանքները արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունենում` գրանցվելով այն ժամանակահատվածի փաստաթղթերում և ֆինանսական հաշվետվություններում, որոնց դրանք վերաբերում են` անկախ դրանց դիմաց ստացված կամ կատարված վճարումների ժամկետներից: Հաշվեգրված եկամուտները և ծախսերը հաշվեկշռում արտացոլվում են ակտիվային և պասիվային համապատասխան հաշվեգրման հաշիվներում:
Հաշվեգրման են ենթակա միայն այն ծախսերն և եկամուտները, որոնք բացառապես վերաբերում են հաշվետու ժամանակաշրջանին` անկախ դրամական միջոցների շարժից (հոսքից):
Հաշվեգրված եկամուտների հաշվառումը
Բանկը համապատասխան (ակտիվային) հաշվեգրման հաշվին է ձևակերպում ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ հաշվարկված` ստացման ենթակա գումարը` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ հաշվեգրման հաշիվ
Կ - տ եկամուտների հաշիվ
Եկամտի վճարման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ
Կ - տ հաշվեգրման հաշիվ
Եթե ակտիվը դուրս է գրվում հաշվեկշռից որպես անհուսալի, ապա տվյալ ակտիվի գծով հաշվեգրման հաշվում եղած համապատասխան մնացորդը նույնպես դուրս է գրվում հաշվեկշռից` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ ծախսերի հաշիվ
Կ - տ հաշվեգրման հաշիվ
Դուրսգրված մնացորդը հաշվառվում է համապատասխան արտահաշվեկշռային հաշվում:
Հաշվեգրված ծախսերի հաշվառում
Բանկը համապատասխան (պասիվային) հաշվեգրման հաշվին է ձևակերպում ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ հաշվարկված` վճարման ենթակա գումարը` տալով հետւյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ ծախսերի հաշիվ
Կ - տ հաշվեգրման հաշիվ
Բանկի կողմից վճարման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ հաշվեգրման հաշիվ
Կ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ
2. Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ԵՎ ծախսեր
Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
Հաշվետու ժամանակաշրջանում ստացված, բայց հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող եկամուտները, հաշվապահորեն հաշվառվում և հաշվեկշռում արտացոլվում են որպես գալիք ժամանակաշրջանի եկամուտներ: Վերջիններս մտցվում են այն ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մեջ, որին դրանք վերաբերում են:
Գալիք ժամանակաշրջանի ծախսեր
Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերը, որոնք վերաբերում են հաջորդ հաշվետու ժամանակաշրջանին, հաշվեկշռում ցույց են տրվում` որպես գալիք ժամանակաշրջանի ծախսեր և ենթակա են ձևակերպման` ծախսերով, այն ժամկետներում, որոնց դրանք վերաբերվում են:
Գալիք ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի հաշվառման համար օգտագործվում են հետևյալ հաշիվները`
գալիք ժամանակաշրջանի եկամուտներ / Կ - տ /
գալիք ժամանակաշրջանի ծախսեր / Դ - տ /
Կանխավճար եկամուտ ստանալու դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ
Կ - տ գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
Եկամուտները առաջանալու պահին տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
Կ - տ գործառնական և այլ եկամուտներ
Կանխավճար կատարելու պահին բանկը տալիս է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ գալիք ժամանակաշրջանի ծախսեր
Կ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ
Ծախսերը առաջանալու պահին տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ գործառնական և այլ ծախսեր
Կ - տ գալիք ժամանակաշրջանի ծախսեր:
Դիտենք մի քանի թվային օրինակներ.
Օրինակ 1
Բանկը տրամադրել է վարկ` 20000 հազ. դրամի, 6 ամիս ժամկետով, տարեկան 60 % տոկոսադրույքով: Հաճախորդը բանկին տոկոսները պետք է վճարի պայմանագրային ժամկետի վերջում: Համաձայն հաշվեգրման սկզբունքների, մինչև վարկի մարումը, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, ամսական հաշվարկված, ստացման ենթակա տոկոսների համար կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ հաշվեգրման հաշիվ |
1000 հազ. դրամ |
Կ - տ եկամուտների հաշիվ
Հաճախորդի կողմից, պայմանագրով նախատեսված ժամկետում, տոկոսների վճարման դեպքում կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ |
6000 հազ. դրամ |
Կ - տ հաշվեգրման հաշիվ
Օրինակ 2
Բանկը ներգրավել է 3000 հազ. դրամի դեպոզիտ, 3 ամիս ժամկետով տարեկան 30 % տոկոսադրույքով: Բանկը հաճախորդին տոկոսները պետք է վճարի պայմանագրային ժամկետի վերջում: Համաձայն հաշվեգրման սկզբունքների, մինչև դեպոզիտի մարումը, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, ամսական հաշվարկված, վճարման ենթակա տոկոսների համար կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ ծախսերի հաշիվ |
75 հազ. դրամ |
Կ - տ հաշվեգրման հաշիվ
Բանկի կողմից հաճախորդին, պայմանագրով նախատեսված ժամկետում, տոկոսների վճարման դեպքում, կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ հաշվեգրման հաշիվ |
225 հազ. դրամ |
Կ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ
Օրինակ 3
Բանկը վարձակալել է մեկ ուրիշ բանկի հիմնական միջոցը` մեկ տարի ժամկետով: Վարձակալը բանկը, վարձավճարը պետք է վճարի պայմանագրային ժամկետի վերջում, ամսական 50 հազ. դրամի չափով: Վարձակալող բանկը վարձավճարն ամբողջությամբ վճարել է պայմանագրի սկզբում:
Համաձայն հաշվեգրման սկզբունքների վճարված վարձավճարի համար կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ գալիք ժամանակաշրջանի ծախսեր |
600 հազ. դրամ |
Կ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ
Մինչև պայմանագրային ժամկետի ավարտը, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, ամսական հաշվարկված, վճարման ենթակա վարձավճարի համար վարձակալող բանկի կողմից կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ գործառնական և այլ ծախսեր |
50 հազ. դրամ |
Կ - տ գալիք ժամանակաշրջանի ծախսեր
Համաձայն հաշվեգրման սկզբունքների` վարձատու բանկի կողմից վարձավճարի ստացման պահին կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ |
600 հազ. դրամ |
Կ - տ գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
Մինչև պայմանագրային ժամկետի ավարտը, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, ամսական հաշվարկված, ստացման ենթակա վարձավճարի համար վարձատու բանկի կողմից կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ գալիք ժամանակաշրջանի եկամուտներ |
50 հազ. դրամ |
Կ - տ գործառնական և այլ եկամուտներ
3. Եկամուտների, ծախսերի ԵՎ շահույթի հաշիվներ
Հաշվային պլանի եկամուտների և ծախսերի հաշիվների սալդոն, օրական կտրվածքով, գրանցվում է թիվ 5311 «Ընթացիկ տարվա չբաշխված շահույթ (վնաս)» հաշվում:
Շահույթի բաշխումը կատարվում է դեբետագրելով վերոնշված հաշիվը` կրեդիտագրելով համապատասխան հաշիվները: Օրինակ` շահութահարկի հաշվարկման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ - տ 5311 «Ընթացիկ տարվա չբաշխված շահույթ (վնաս)»Կ - տ 4116 «Հաշվարկներ բյուջեի հետ»: