Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
20 մայիսի 2011 թվականի N 19
3. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի նախագծին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած միջոցառումների ցանկից բխող` Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած միջոցառումների ցանկից բխող` Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության ամենամյա/տարեկան ծրագիրը, իսկ մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը` դրա կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ամենամյա ծրագրերը և տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ամփոփել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 20-ի նիստի N 19 արձանագրային որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
հհ |
Խնդիրը |
Նպատակը | |
1 |
2 |
3 | |
Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում | |||
1 |
Ապահովել ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի, Պեկինի համաժողովի հիմնական հանձնարարականների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված գենդերային հավասարությանն ուղղված միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը |
սեռի հատկանիշով խտրականության հաղթահարում և կանանց ու տղամարդկանց փաստացի հավասարության ձեռքբերում | |
2 |
Ապահովել ազգային օրենսդրությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը |
հավասար պայմանների և հավասար հնարավորությունների ստեղծում կանանց և տղամարդկանց անհատական ներուժի ինքնադրսևորման համար, հասարակության իրավական և քաղաքական մշակույթի զարգացում | |
3 |
Ձեռնարկել հատուկ միջոցներ ապահովելու կանանց 30% ներկայացվածությունն օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների որոշումների ընդունման մակարդակներում |
օրենսդիր և գործադիր իշխանությունների որոշումների ընդունման մակարդակում կանանց թերի ներկայացվածության հաղթահարում և սոցիալական համերաշխության ամրապնդում | |
4 |
Ներդնել գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցիչների համակարգ |
երկրում գենդերային իրավիճակի պարբերական գնահատում | |
5 |
Ներդնել գենդերային գիտելիքների հաղորդման բաղադրիչ /մոդուլ/ պետական ծառայողների վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում |
պետական ծառայողների գենդերային զգայունության բարձրացում | |
6 |
Շարունակել կանանց լիդերության և սեփական իրավունքների պաշտպանության տեխնոլոգիաների ուսուցման դասընթացների կազմակերպման գործընթացը |
կանանց իրավաքաղաքական գրագիտության բարձրացում, կազմակերպչական հմտությունների տիրապետման և կառավարչական գործունեության համար պայմանների ստեղծում, ինչպես նաև կանանց համար քաղաքական մասնակցության հնարավորությունների ընդլայնում և ռեսուրսների մատչելիության ապահովում | |
7 |
Ապահովել պետական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության մասին վիճակագրական տվյալների հավաքումը, վերլուծությունը և տարածումը |
գենդերային մոտեցումների արմատավորում երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում, կանանց և տղամարդկանց իրավիճակի գնահատում, նրանց կարգավիճակի միջև առկա տարբերությունների վերհանում | |
8 |
Շարունակել գենդերային հիմնահարցերի վերաբերյալ հասարակական, քաղաքական գործիչների, քաղաքացիական ծառայողների համար հատուկ դասընթացների, սեմինարների, քննարկումների, փորձի փոխանակման կազմակերպումը |
քաղաքական հիմնախնդիրների լուծմանը և երկրի կայուն տնտեսական զարգացմանը գենդերայնորեն հավասարակշռված մասնակցության կարևորության մասին իրազեկվածության բարձրացում | |
9 |
Զարգացնել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների սոցիալական գործընկերության մեխանիզմները |
գենդերային հավասարության ձեռքբերման ուղղությամբ ՀԿ-ների սոցիալական գործառույթների լիարժեք իրականացում, հասարակական գործընթացների վրա դրանց ազդեցության հնարավորությունների ընդլայնում | |
10 |
Նպաստել գենդերային հավասարության քաղաքականության մշակման և իրականացման ազգային և ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներառող միասնական համակարգի հզորացմանը |
գենդերային քաղաքականության իրականացման համակարգման և դրա իրականացման ընթացքի մշտադիտարկման ապահովում | |
11 |
Ապահովել արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում գենդերային վերլուծության, գնահատման և մշտադիտարկման իրականացումը |
պետական, մարզային և համայնքային մակարդակներով աղետների ռիսկերի կառավարման ոլորտում գենդերային ուղղորդման և վերլուծության, համապատասխան միջոցների (մեխանիզմների) և ռեսուրսների ներդնում և ապահովում | |
12 |
Արտակարգ իրավիճակների ինստիտուցիոնալ կառավարման համակարգում գենդերային ուղղորդման և կանանց ներգրավվածության ապահովում |
արտակարգ իրավիճակների կառավարման, որոշումների ընդունման, աղետների կանխարգելման և հետաղետային գործընթացներում կանանց ներգրավվածության բարձրացում | |
Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը սոցիալ-տնտեսական ոլորտում | |||
13 |
Ապահովել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի և ԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական ոլորտի կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի հազարամյակի նպատակների կատարման մշտադիտարկումը |
սեռի հատկանիշով խտրականության հաղթահարում սոցիալ-տնտեսական ոլորտում, աշխատանքի և զբաղվածության ոլորտում կանանց փաստացի հավասարության ձեռքբերում, կանանց աղքատության կրճատում (ծայրահեղ աղքատության և սովի վերացում) | |
14 |
Ինտեգրել գենդերային բաղադրիչը երկրի քաղաքական և տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերում և ներդնել սոցիալ-տնտեսական ուղղվածության ծրագրերի և նախագծերի գենդերային փորձաքննության անցկացման մեխանիզմ |
սոցիալ-տնտեսական անհավասարության նվազեցում, կանանց և տղամարդկանց սոցիալական կարգավիճակի անհավասարակշռության վերացում, ըստ սեռի` պետական ռեսուրսների բաշխման վերահսկում | |
15 |
Ներդնել գենդերային բաղադրիչը բյուջետավորման և պլանավորման գործընթացներում /գենդերային բյուջետավորման կիրառում (աստիճանական) բյուջետային ցիկլի տարբեր փուլերում/ |
պետական եկամուտների բաշխման և վերահսկման գործընթացներում կանանց մասնակցության աճի ապահովում, տնտեսական անվտանգության ամրապնդում | |
16 |
Ապահովել հավասար արժեքի աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն ստանալու կանանց և տղամարդկանց իրավունքի ամրագրումը և կիրառումը |
գենդերային անհավասարության հաղթահարում, սեռի հատկանիշով խտրական դրսևորումների կրճատում | |
17 |
Նախատեսել տնտեսական խթաններ և արտոնություններ` ուղղված գործատուների շահագրգռության բարձրացմանն ընտանեկան պարտականություններ ունեցող կանանց և տղամարդկանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև ներդնել նրանց մասնագիտական որակավորման շարունակականությունն ապահովող մեխանիզմներ |
ծառայողական/աշխատանքային և ընտանեկան պարտավորությունները համատեղելու համար նպաստավոր/համապատասխան պայմանների ստեղծում, աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց մրցունակության բարձրացում, երեխաների խնամքով զբաղվելու համար տղամարդկանց խրախուսում | |
18 |
Նպաստել աշխատատեղերի ստեղծմանը և աշխատավարձի բարձրացմանը` հաշվի առնելով տնտեսության առավելապես կանանց զբաղվածությամբ ճյուղերի գենդերային կողմերը |
կանանց գործազրկության մակարդակի իջեցում և հանրապետության աղքատ բնակչության կազմում կանանց տեսակարար կշռի կրճատում | |
19 |
Ապահովել ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացումը |
երկրի տնտեսության զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, բնակչության կենսամակարդակի բարձրացում, հասարակության միջին խավի ձևավորում, կանանց գործարարության խթանում, կին սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն | |
20 |
Ստեղծել կանանց համար նոր աշխատատեղեր արդյունաբերական ոլորտներում (հատկապես թեթև արդյունաբերության) |
կանանց զբաղվածության ապահովում, աշխատանքով ապահովված տղամարդկանց և կանանց հարաբերակցության կրճատում, կանանց կադրային ներուժի օգտագործում | |
21 |
Աջակցել կանանց ձեռնարկատիրական գործունեությանը և խթանել կանանց տնտեսական նախաձեռնություններին ուղղված վարկային ծրագրերը` հատկապես գյուղական վայրերում |
կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում, աղքատության հաղթահարում և շուկայական հարաբերություններում մրցակցային միջավայրի ձևավորում | |
22 |
Բարելավել գյուղատնտեսության և գյուղական ենթակառուցվածքները, ընդլայնել կանանց մասնակցության հնարավորությունները գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում |
գյուղական բնակավայրերում կանանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավում և եկամուտների ավելացում | |
23 |
Խթանել գյուղի կանանց աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը /Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում/, մասնավորապես, մատչելի պայմաններով տրվող վարկային և միկրովարկային ծրագրերի իրականացումը գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում |
գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության մակարդակի բարձրացում, կանանց հնարավորությունների նպատակային օգտագործում, եկամուտների ավելացում | |
24 |
Զարգացնել և կատարելագործել անապահով ընտանիքների և բնակչության խոցելի խմբերի սոցիալական երաշխիքների համակարգը |
աղքատների և բնակչության խոցելի խմբերի նվազագույն կենսամակարդակի ապահովում, սոցիալական պաշտպանության բարձրացում, մարդկային զարգացում | |
25 |
Բարեփոխել կենսաթոշակային համակարգը` հաշվի առնելով կանանց և տղամարդկանց գենդերային դերերը |
կենսաթոշակային տարիքի կանանց և տղամարդկանց սոցիալական վիճակի բարելավում, նվազագույն կենսամակարդակի ապահովում, աղքատության կրճատում | |
26 |
Ապահովել սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային հետազոտությունների և աշխատանքի շուկայում սեռի հատկանիշով խտրականության դեպքերի ուսումնասիրությունների պարբերական անցկացումը |
սոցիալ-տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց գենդերային իրավիճակի գնահատում, նրանց կարգավիճակի միջև առկա տարբերությունների վերհանում գենդերային անհավասարության հաղթահարում, սեռի հատկանիշով խտրական դրսևորումների կրճատում | |
27 |
Պետական ռեզերվի պահուստների ձևավորման գործընթացում և մարդասիրական օգնության բաշխման ժամանակ հաշվի առնել գենդերային հիմնախնդիրները |
հետաղետային շրջանում կանանց և տղամարդկանց տարբեր կարիքների բացահայտում և հավասար պայմանների ապահովում | |
Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը կրթության ոլորտում | |||
28 |
Ներառել գենդերային բաղադրիչը կրթության և գիտության պետական քաղաքականության մեջ |
կրթության ու գիտության ոլորտում ծառայությունների ու ենթակառուցվածքների հավասար մատչելիության ապահովում կանանց և տղամարդկանց համար, անկախ սեռից, նրանց զարգացման և ինքնադրսևորման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծում | |
29 |
Ստեղծել ուսումնամեթոդական հիմք` գենդերային գիտելիքների հիմունքների դասավանդման համար |
սոցիալապես ակտիվ, պատասխանատու և ժողովրդավարական կողմնորոշում ունեցող քաղաքացիների դաստիարակության իրականացում, գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում | |
30 |
Ներդնել գենդերային գիտելիքների հաղորդման բաղադրիչ /մոդուլ/ մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացներում |
մանկավարժական կադրերի իրազեկում գենդերային հիմնախնդիրների շուրջ, գենդերային կարծրատիպերի հաղթահարում, գենդերային հավասարակշռությունն ապահովող դաստիարակության և ուսուցման իրականացում | |
31 |
Ներդնել ուսումնական գրականության գենդերային փորձաքննության անցկացման չափանիշներ |
ուսումնամեթոդական գրականության մշտադիտարկում և գենդերային փորձաքննության կանոնակարգված իրականացում | |
32 |
Խթանել գենդերային գիտական հետազոտությունների անցկացումը |
գենդերային հետազոտություններ ներառող գիտական թեմաների ֆինանսավորում և իրականացում | |
Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունն առողջապահության ոլորտում | |||
33 |
Ապահովել կանանց վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող կաթնագեղձերի և սեռական օրգանների քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացումը |
կաթնագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերված դեպքերի թվի մեծացում 30% -ով | |
34 |
Ապահովել տղամարդկանց վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող սիրտ-անոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների, հատկապես թոքերի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացումը |
սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների, հատկապես թոքերի քաղցկեղի վաղ հայտնաբերված դեպքերի թվի մեծացում 20% -ով | |
35 |
Ապահովել գյուղական շրջաններում տղամարդկանց և կանանց որակյալ բուժօգնության տրամադրումը, Երևանի բուժհաստատություններ ուղեգրումների կրճատումը |
մարզերում /Իջևան, Արմավիր, Ապարան, Կապան/ բժշկական ժամանակակից կենտրոնների վերակառուցում և հագեցում | |
36 |
Ապահովել մեծահասակների և երեխաների անհետաձգելի բուժօգնության ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը, հատկապես գյուղական բնակչության համար |
արագ արձագանքման ծառայությունների թվի ավելացում` հատկապես մայրական և նորածնային ծառայությունների գծով | |
37 |
Բարելավել կանանց վերարտադրողական առողջությունը, ծննդօգնության բուժհաստատությունների կարողությունները |
«Առողջ մայրություն» ծրագրի առավել արդյունավետ իրականացում, ամբուլատոր և ստացիոնար ծննդօգնության բուժհաստատությունների կանոնակարգում /աշխատանքի սկզբունքների մշակում/ | |
38 |
Հզորացնել և զարգացնել ընտանիքի պլանավորման ծառայությունների ցանցը` հաշվի առնելով իրական վիճակը, ազգային առանձնահատկությունները և առողջապահության քաղաքականության նպատակները |
հատուկ և սոցիալական խմբերում ընդգրկված կանանց և տղամարդկանց ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներով օգտվելու հնարավորությունների ընդլայնում | |
39 |
Ֆինանսավորել հիվանդությունների կանխարգելման և վաղ ախտորոշման միջոցառումները` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները և հետևանքներն ամեն տարիքի կանանց և տղամարդկանց համար |
պետական պատվերի չափորոշիչներում առողջության առաջնային պահպանման համակարգում սկրինինգային ծրագրերի ներառում` հիպերտոնիկ հիվանդության, գլաուկոմայի, շագանակագեղձի, ուղիղ աղիքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար | |
40 |
Նպաստել առողջ ապրելակերպի ու անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը |
առողջ ապրելակերպի, ծխելու դեմ պայքարի և անվտանգ սեռական կյանքի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացում | |
41 |
Ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ լեռնահանքային արդյունաբերությունում, տրանսպորտային միջոցների շահագործման ոլորտում և այլ վնասակար արտադրություններում |
լեռնահանքային արդյունաբերությունում, տրանսպորտային միջոցների շահագործման ոլորտում և այլ վնասակար արտադրություններում տղամարդկանց աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման և վերահսկման մեխանիզմների ներդրում | |
42 |
Նվազեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տարածումը, մարդկանց իրազեկման և գիտելիքների բարձրացման միջոցով |
ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տարածման և կանխարգելման վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացում | |
43 |
Ապահովել աջակցություն կանանց և տղամարդկանց առողջության պահպանման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին |
առողջության պահպանման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանքային խորհրդի ստեղծում | |
44 |
Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների կանխարգելում |
սեռով պայմանավորված ընտրովի աբորտների թվի կրճատում | |
Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը մշակույթի և հանրային տեղեկատվության ոլորտներում | |||
45 |
Ստեղծել մշակութային հաստատությունների աշխատողների գենդերային կազմի վերաբերյալ վիճակագրական տվյալների բազա |
նպատակային հարցումների միջոցով ոլորտի կադրերի գենդերային կազմի վերլուծություն | |
46 |
Ներդնել գենդերային գիտելիքների հաղորդման բաղադրիչ /մոդուլ/ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման ոլորտում, ինչպես նաև համապատասխան ոլորտի աշխատողների վերապատրաստման դասընթացներում |
արտակարգ իրավիճակների կառավարման գենդերային կարիքների, խոցելիության ու կարողությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում | |
47 |
Ամրապնդել համագործակցությունը պետական մարմինների և ԶԼՄ-ների միջև` կանանց և տղամարդկանց միջև սոցիալական հավասարության ձեռքբերման հարցում |
պետության կողմից հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված քայլերի լուսաբանում | |
48 |
Ձեռնարկել միջոցներ ԶԼՄ-ների գենդերային զգայունությունը բարձրացնելու ուղղությամբ, շարունակել լրագրողների համար գենդերային իրազեկության բարձրացման դասընթացների կազմակերպման գործընթացը |
զանգվածային լրատվամիջոցների գենդերային զգայունության բարձրացում | |
49 |
Աջակցել, խրախուսել գենդերային հավասարության հիմնախնդիրը լուսաբանող զանգվածային լրատվամիջոցներին |
գենդերային հիմնահարցերի լուսաբանման ապահովում, գենդերային կարծրատիպերի և սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարում | |
Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման ոլորտում | |||
50 |
Ապահովել սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարին ուղղված օրենսդրության կատարելագործումը` ՄԱԿ-ի մոդելային օրենսդրության և այլ միջազգային իրավական փաստաթղթերի պահանջներին և նորմերին համապատասխան |
գործող իրավական ակտերի համապատասխանեցում միջազային նորմերին, սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում | |
51 |
Կատարելագործել իրավապահ մարմինների աշխատողների, սոցիալական և բուժաշխատողների պատրաստման և վերապատրաստման համակարգը |
սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին գործնական օգնություն ցույց տալու համար հմտությունների զարգացում, երևույթի կանխարգելում | |
52 |
Աջակցել սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի հետ աշխատող սոցիալական հաստատությունների և ներգրավված մարմինների գործունեության գիտամեթոդական ապահովմանը |
սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարին ուղղված ծրագրերի և միջոցառումների մշտադիտարկում | |
53 |
Աջակցել սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուժեղացմանը` քարոզչական հանրամատչելի նյութերի հրատարակման և ԶԼՄ-ներում հիմնախնդիրների իրական լուսաբանման միջոցով |
առանց բռնության մշակույթի ձևավորում |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 20-ի նիստի N 19 արձանագրային որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
հ/հ |
Միջոցառման |
Ակնկալվող |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1 |
Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության մասին հետազոտության իրականացում |
կիրականացվի «Հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները Հայաստանում» հետազոտությունը, կամփոփվեն արդյունքները, կկազմակերպվի կոնֆերանս հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ |
հունիս |
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ |
ՀՀ կառավարու-թյան 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N5 արձանագրային որոշման «Գենդերային քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» 33.2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետեր |
2 |
Լրատվամիջոցների աշխատողների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
կկազմակերպվի «Գենդերային հիմնահարցեր» թեմայով դասընթաց` լրագրողների համար, որի ընթացքում կվերապատրաստվի շուրջ 20 լրագրող |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ |
օգոստոս- նոյեմբեր |
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ | |
3 |
Հայաստանի Հանրապետությունում գենդերային իրավիճակի պարբերական գնահատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում |
կուսումնասիրվի գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկմանն ուղղված միջազգային փորձը, կմշակվեն Հայաստանի Հանրապետությունում գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների և դրա ներդրման վերաբերյալ առաջարկություններ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
հոկտեմբեր |
ֆինանսավորում չի պահանջվում | ||
4 |
Պետական ծառայողների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
կիրականացվեն «Գենդերային հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների (բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների համար) վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայու- |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
հոկտեմբեր- |
ՀՀ պետական բյուջե | ||
5 |
Տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) կանանց դերակատարման բարձրացում և ամրագրում |
մարզխորհրդի նիստերի օրակարգերում գենդերային թեմաներով զեկույցների ներառում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
յուրաքան- |
արտաբյուջե-տային միջոցներ | ||
6 |
Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
բոլոր մարզերում կանցկացվեն խորհրդակցություններ /10 խորհրդակցություն/ |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ մարզպետարաններ |
հունիս |
ֆինանսավորում չի պահանջվում | |
7 |
«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի իրականացում |
ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 70 կին գործարարի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ /համաձայնությամբ/ |
դեկտեմբեր |
ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 թվականի ծրագրերի շրջանակում | |
8 |
«ՓՄՁ–ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն» ծրագրի իրականացում |
ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի շուրջ 200 կին գործարարի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ |
դեկտեմբեր |
ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 թվականի ծրագրերի շրջանակում | |
9 |
«ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» ծրագրի իրականացում |
ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի շուրջ 1300 կին գործարարի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ |
դեկտեմբեր |
ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 թվականի ծրագրերի շրջանակում | |
10 |
Արդյունաբերական ոլորտներում (հատկապես թեթև արյունաբերության) կանանց համար նոր աշխատատեղերի ստեղծում |
կստեղծվի կանանց համար շուրջ 600 աշխատատեղ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
մասնավոր հատված |
դեկտեմբեր |
պետական-մասնավոր համագործակ- ցությամբ, մասնավոր հատվածի ֆինանսավորում | |
11 |
Գյուղատնտեսության և գյուղական ենթակառուցվածքների բարելավում, գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնում և այդ ուղղությամբ միջոցառումների իրականացում |
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրով հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում կշարունակվեն ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման, ջրարբիացման, գազաֆիկացման անավարտ շինարարական աշխատանքները՝ շուրջ 315 մլն դրամ գումարով։ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ մարզպետարաններ |
դեկտեմբեր |
միջազգային կազմակեր-պություններ | |
12 |
Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում գյուղի կանանց աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացում, մասնավորապես, մատչելի պայմաններով տրվող վարկային և միկրովարկային ծրագրերի իրականացում |
«Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրի իրականացման գրասենյակի (ԳՖԿ ԾԻԳ) միջոցով մատչելի պայմաններով վարկեր կտրամադրվեն գյուղատնտեսական գործունեություն իրականացնող (այգեգործական, դաշտավարական, անասնապահական, թռչնաբուծական, ձկնաբուծական, մեղվաբուծական, գինեգործական, պտղի և կաթի վերամշակման և այլն) ֆերմերներին՝ ակնկալվում է կին գործարարներին տրամադրել շուրջ 200 միավոր վարկ: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
դեկտեմբեր |
միջազգային կազմակեր- | ||
13 |
Հանրակրթական դպրոցի ուսուցիչների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
կմշակվի «Գենդերային գիտելիքների հիմունքներ» թեմայով ներդիր, որը կհաստատվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և կներառվի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման մոդուլում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | ||
14 |
Հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
կմշակվի «Գենդերային գիտելիքների հիմունքներ» թեմայով ներդիր, որը կհաստատվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և կներառվի հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման մոդուլում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | ||
15 |
Սովորողների մոտ մասնագիտական կողմնորոշման հարցերում իրազեկվածության բարձրացում` ուղղված գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը |
կմշակվի և կներդրվի «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկ` նախատեսված դասղեկների համար |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջեով ձեռնարկների համար նախատեսված գումարի շրջանակներում | ||
16 |
Կանանց վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող կաթնագեղձերի և սեռական օրգանների քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացում |
ծրագրի շրջանակում ակնկալվում է արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգում ընդգրկվածության մեծացում 10%-ով, «վաղ փուլերում հայտնաբերված կաթնագեղձերի քաղցկեղի դեպքերի թվի մեծացում 5%-ով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
բուժհաստատություններ |
դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե | |
17 |
Մարզերում /Հրազդան, Արմավիր, Ապարան/ բժշկական ժամանակակից կենտրոնների վերակառուցում և հագեցում |
այդ տարածաշրջաններում տղամարդկանց և կանանց որակյալ բուժօգնություն տրամադրում, Երևանի բուժհաստատություններ ուղեգրումների կրճատում 20%-ով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ քաղաքաշինության |
դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե | |
18 |
Բարելավել կանանց վերարտադրողական առողջությունը, ծննդօգնության բուժհաստատությունների կարողությունների հզորացում |
կմշակվեն ամբուլատոր բուժհաստատությունների աշխատանքի սկզբունքները/ չափորոշիչները, որը կհաստատվի ՀՀ առողջապահության նախարարի հրամանով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |
սեպտեմբեր |
ՀՀ պետական բյուջե | |
19 |
Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների կանխարգելմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում |
կիրականացվի իրավիճակային ուսումնասիրություն և վերլուծություն սեռով պայմանավորված աբորտների և դրա պատճառների վերաբերյալ, կմշակվի առաջարկությունների փաթեթ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ |
հունիս |
ՀՀ պետական բյուջե | |
20 |
«Կին միջազգային կինոփառատոնի» իրականացում |
կինոփառատոնի ընթացքում կցուցադրվեն 50-ից ավելի ռեժիսոր կանանց ֆիլմեր |
ՀՀ մշակույթի նախարարություն |
«Լիզա» իրավական, գենդերային, մշակութային հիմնադրամ /համաձայնությամբ/ |
նոյեմբեր- |
ՀՀ պետական բյուջե | |
21 |
Ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների միջոցով վարպետաց դասերի կազմակերպում |
Երևանում և ՀՀ մարզերում 36 մասնագետ կվերապատրաստվի ավանդական տոների, ծեսերի, գորգագործության և կարպետագործության հետ կապված գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար |
ՀՀ մշակույթի նախարարություն |
«Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպություն, «Հովհ.Շարամ- |
հուլիս |
ՀՀ պետական բյուջե | |
22 |
ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական մարմնի ստեղծում |
համապատասխան մարզպետների հրահանգներով կստեղծվեն գենդերային հարցերով հանձնաժողովներ |
ՀՀ մարզպետարաններ |
հուլիս |
ֆինանսավորում չի պահանջվում | ||
23 |
Համայնքներում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
բոլոր մարզերում կանցկացվեն քննարկումներ, կլոր սեղաններ համայքների ներկայացուցիչների մասնակցությամբ |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
ՀԿ- ներ, միջազգային կազմակերպություններ |
հունիս |
միջազգային կազմակեր-պություններ | |
24 |
Էլեկտրոնային պորտալներում աղետների ռիսկերի նվազեցման արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության գործընթացներում գենդերային հիմնախնդիրների մասին ինֆորմացիա պարունակող հղումների տեղադրում |
համացանցում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին իրազեկման նյութեր` հասարակության լայն շերտերի, մասնավորապես, երիտասարդների համար |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր |
հունիս |
միջազգային կազմակեր-պություններ | |
25 |
Աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության մեջ գենդերային բաղադրիչի ներդնում |
աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության մեջ առանձին կետով կներկայացվեն գենդերային հիմնախնդիրները |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր /համաձայնությամբ/ |
3-րդ եռամսյակ |
միջազգային կազմակեր-պություններ | |
26 |
Սեռի հատկանիշի հիման վրա աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում տեղեկատվական ակցիաների անցկացում (հեռուստահաղորդումներ, հրապարակումներ, ճեպազրույցներ, քննարկումներ) |
կպատրաստվի 2 հեռուստահաղորդում, որը կհեռարձակվի ամբողջ հանրապետության տարածքով (Շանթ հեռուստաընկերություն) և կհրատարակվի տեղեկատվական ձեռնարկ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր /համաձայնությամբ/ |
օգոստոսի 10-30-ը |
միջազգային կազմակեր-պություններ | |
27 |
Աղետների նվազեցման ազգային պլատֆորմում գենդերային թեմատիկ խմբի ստեղծում |
ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի համար կսեղծվի գենդերային զգայուն ցուցիչների և մեխանիզմների համակարգ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր /համաձայնությամբ/ |
2-րդ կիսամյակ |
միջազգային կազմակեր-պություններ | |
28 |
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսուցողական ծրագրերի մեջ գենդերային հիմնախնդրի ներառում |
կվերահրատարակվեն 2 ուսուցողական ձեռնարկներ, որոնք կներառեն «ԱՌՆ-ն ու գենդերային հիմնախնդիրները» ուսուցողական թեմատիկ դասընթացներ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա |
հուլիս-օգոստոս |
միջազգային կազմակեր-պություններ |
