«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 դեկտեմբերի 2007 թ. |
N 659 -Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները (հավելված)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 15-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
|
Հավելված
Հաստատված է ՀՀ հանրային ծառայություններըկարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ |
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
0.4 (0.22) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
(Վերնագիրը խմբ. 27.06.11 N 308-Ն)
1. 0,4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (այսուհետ` միացման վճար) որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ ,
որտեղ`
Վստ -ն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում մեկ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցում և առևտրային հաշվառման համալիրի (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները և այլն) տեղակայում նախատեսող ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 1 մեթոդիկայի (հավելված),
Վլրաց -ը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 100 մետրը գերազանցող սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է: Իսկ եթե սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նախատեսված է նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցում, ապա Վլրաց-ը ներառում է նաև դրանց կառուցման արժեքը,
Վպահուստ -ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է:
2. Եթե էլեկտրական ցանցին առանձնատան միացման համար Դիմող անձը պահանջում է 0.4 կՎ-ից բարձր լարմամբ միացում, ապա միացման վճարը որոշվում է առևտրային սպառողների (սպառողներ` բացառությամբ բնակչության) համար սույն Հավելվածի համապատասխանաբար 13-րդ կամ 20-րդ, կամ 27-րդ կետերով սահմանված բանաձևերով:
3. Եթե առանձնատների թաղամասի կառուցապատումը (այդ թվում` ներթաղամասային էլեկտրական ցանցի կառուցումը) իրականացվում է մեկ կառուցապատողի կողմից, ապա թաղամասի ստանդարտ միացման վճարը որոշվում է առանձնատների համար սույն Հավելվածի N 1 մեթոդիկայով սահմանված ստանդարտ միացման վճարների հիման վրա` բազմաբնակարանային շենքի համար սույն Հավելվածի 6-րդ կետով սահմանված բանաձևով:
(Գլուխը խմբ. 27.06.11 N 308-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
6. Բազմաբնակարանային շենքերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ n1 + Վուժ n2 + Վլրաց + Վառևտր,
որտեղ`
Վստ - բազմաբնակարանային շենքի սովորական միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),
n1 - բազմաբնակարանային շենքի սովորական միացումներով բնակարանների քանակն է,
Վուժ - բազմաբնակարանային շենքի ուժեղացված միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),
n2 - բազմաբնակարանային շենքի ուժեղացված միացումներով բնակարանների քանակն է,
Վլրաց - բնակելի շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների միացման վճարն է, որն ընդունվում է այդ էլեկտրասարքավորումների հզորությամբ առևտրային սպառողների համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար:
Վառևտր - բնակելի շենքի տարածքում գտնվող առևտրային սպառողների միացման վճարն է, որը ներառվում է հաշվարկում, եթե առևտրային սպառողների հզորությունը նախատեսված է բազմաբնակարանային շենքի նախագծով և ընդունվում է առևտրային սպառողների համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար:
Գ Լ ՈՒ Խ 3
0.4 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
(Գլուխն ուժը կորցրել է 27.06.11 N 308-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
6 (10) ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
13. 6 (10) կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց,
որտեղ`
Վստ - համապատասխանաբար մինչև 2000 մետր մեկ մալուխային կամ մինչև 3000 մետր մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 4 աղյուսակի (հավելված):
14. Ստանդարտ միացումը նախատեսում է հաշվառքային համալիրի տեղադրում էլեկտրոնային հաշվիչով:
15. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 500 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 500 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 3000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունն ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:
16. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 13-րդ կետով և N 4 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի:
17. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 13-րդ կետով սահմանված երկարությունը, ապա
Վլրաց = ∆ Վ x n,
որտեղ`
n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 200 մետր հատվածների քանակն է,
∆ Վ - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 200 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 4 աղյուսակ):
18. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 13-րդ կետով և N 4 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:
19. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:
Գ Լ ՈՒ Խ 5
35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
20. 35 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց,
որտեղ`
Վստ -մինչև 12 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 5 աղյուսակի (հավելված):
21. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:
22. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 3000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 3000 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 15000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունը ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:
23. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի:
24. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 20-րդ կետով սահմանված երկարությունը, ապա
Վլրաց = ∆ Վ X n,
որտեղ`
n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածների քանակն է,
∆ Վ- ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 5 աղյուսակ):
25. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:
26. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:
Գ Լ ՈՒ Խ 6
110 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
27. 110 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց,
որտեղ`
Վստ -մինչև 25 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 6 աղյուսակի (հավելված):
28. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:
29. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունըփոքր է 15 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 15 ՄՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 50 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարը ընդունվում է այդ հզորությունն ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:
30. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար0-ի:
31. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 27-րդ կետով սահմանված երկարությունը, ապա
Վլրաց = ∆ Վ X n,
որտեղ`
n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածների քանակն է,
∆ Վ - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 6 աղյուսակ):
32. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:
33. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:
(Հավելվածը խմբ. 04.05.08 N 225-Ն, խմբ., փոփ. 27.06.11 N 308-Ն)
|
Հավելված Նոր սպառողի կամ սպառողի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարների |
Աղյուսակ 1
Մեթոդիկա 1.
0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները
1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.
Միացման տեսակը |
Միացվող |
Ստանդարտ միացման վճարը | |
Երևան քաղաքի տարածք |
Հայաստանի Հանրապետության | ||
Միաֆազ |
10 կՎԱ |
65 |
53 |
14 կՎԱ |
91 |
62 | |
Միացման |
10կՎԱ-ից 14 կՎԱ |
26 |
9 |
2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով.
ՄՎ = Վ10կվա + Վ1կվա (Պհզ-10)
որտեղ`
Վ10կվա -ն 0.4 կՎ լարմամբ 10 կՎԱ հզորության միացման համար միացման վճարն է, որը Երևան քաղաքի տարածքում կազմում է 474 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքում 278 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
Վ1կվա -ն 0.4 կՎ լարմամբ 10 կՎԱ-ն գերազանցող յուրաքանչյուր 1 կՎԱ լրացուցիչ հզորության միացման համար միացման վճարն է, որը Երևան քաղաքի տարածքում կազմում է 27 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքում 7,5 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
Պհզ -ն սպառողի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):
(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն, 27.06.11 N 308-Ն)
Աղյուսակ 2
Բազմաբնակարանային շենքերի ստանդարտ միացման վճարներ
(10 և 14 կՎԱ հզորությունների դեպքում)
հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)
Բնակարանների |
1 բնակարանի ստանդարտ | |||
10 կՎԱ |
14 կՎԱ | |||
1-ին գոտի |
2-րդ |
1-ին |
2-րդ | |
<6 |
137 |
126 |
187 |
154 |
7÷9 |
107 |
96 |
144 |
111 |
10÷12 |
93 |
81 |
125 |
91 |
13÷15 |
83 |
71 |
111 |
78 |
16÷18 |
77 |
66 |
105 |
71 |
19÷24 |
66 |
55 |
92 |
58 |
25÷40 |
59 |
48 |
83 |
50 |
41÷60 |
52 |
41 |
75 |
41 |
61÷100 |
46 |
35 |
68 |
35 |
101 և ավելի |
42 |
31 |
64 |
30 |
1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:
2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:
(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն)
Աղյուսակ 3
0.4 կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ միացման վճարներ
(Աղյուսակն ուժը կորցրել է 27.06.11 N 308-Ն)
Աղյուսակ 4
6 (10) կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ
հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)
Միացվող հզորություն |
Օդային գծով միացում |
Մալուխային գծով միացում | ||
Ստանդարտ միացման վճարը` |
Վճարը` |
Ստանդարտ միացման վճարը` |
Վճարը` | |
<500 կՎԱ |
2 682 |
563 |
3 525 |
1 051 |
501÷600 |
2 982 |
676 |
3 994 |
1 262 |
601÷700 |
3 282 |
789 |
4 462 |
1 472 |
701÷800 |
3 581 |
901 |
4 930 |
1 682 |
801÷900 |
3 881 |
1 014 |
5 398 |
1 892 |
901÷1000 |
4 180 |
1 127 |
5 866 |
2 103 |
1001÷1100 |
4 480 |
1 239 |
6 335 |
2 313 |
1101÷1200 |
4 780 |
1 352 |
6 803 |
2 523 |
1201÷1300 |
5 079 |
1 465 |
7 271 |
2 733 |
1301÷1400 |
5 379 |
1 577 |
7 739 |
2 944 |
1401÷1500 |
5 678 |
1 690 |
8 207 |
3 154 |
1501÷1600 |
5 978 |
1 803 |
8 676 |
3 364 |
1601÷1700 |
6 278 |
1 915 |
9 144 |
3 575 |
1701÷1800 |
6 577 |
2 028 |
9 612 |
3 785 |
1801÷1900 |
6 877 |
2 141 |
10 080 |
3 995 |
1901÷2000 |
7 176 |
2 253 |
10 548 |
4 205 |
2001÷2100 |
7 476 |
2 366 |
11 017 |
4 416 |
2101÷2200 |
7 776 |
2 479 |
11 485 |
4 626 |
2201÷2300 |
8 075 |
2 591 |
11 953 |
4 836 |
2301÷2400 |
8 375 |
2 704 |
12 421 |
5 046 |
2401÷2500 |
8 674 |
2 817 |
12 889 |
5 257 |
2501÷2600 |
8 974 |
2 929 |
13 358 |
5 467 |
2601÷2700 |
9 274 |
3 042 |
13 826 |
5 677 |
2701÷2800 |
9 573 |
3 155 |
14 294 |
5 887 |
2801÷2900 |
9 873 |
3 267 |
14 762 |
6 098 |
2901÷3000 |
10 172 |
3380 |
15 230 |
6 308 |
(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն)
Աղյուսակ 5
35 կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ
միլիոն դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)
Միացվող հզորություն |
Ստանդարտ միացման |
Վճարը` 12 կմ-ն գերազանցող |
<3000 կՎԱ |
21,70 |
1,28 |
3001÷4 000 |
26,19 |
1,70 |
4001÷5000 |
30,67 |
2,13 |
5001÷6000 |
35,15 |
2,55 |
6001÷7000 |
39,63 |
3,00 |
7001÷8000 |
44,11 |
3,40 |
8001÷9000 |
48,59 |
3,83 |
9001÷10000 |
53,08 |
4,25 |
10001÷11000 |
57,56 |
4,68 |
11001÷12000 |
62,04 |
5,10 |
12001÷13000 |
66,52 |
5,53 |
13001÷14000 |
71,00 |
5,95 |
14001÷15000 |
75,48 |
6,38 |
(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն)
Աղյուսակ 6
110 կՎ լարման ցանցին միացող սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ
միլիոն դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)
Միացվող հզորություն, |
Ստանդարտ միացման վճարը` |
Վճարը` 25 կմ-ն |
<15 |
102,93 |
5,52 |
16÷20 |
136,25 |
7,37 |
21÷25 |
169,55 |
9,21 |
26÷30 |
202,86 |
11,05 |
31÷35 |
236,19 |
12,89 |
36÷40 |
269,50 |
14,73 |
41÷45 |
302,80 |
16,57 |
46÷50 |
336,12 |
18,41 |
(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն)
(Հավելվածը խմբ. 04.05.08 N 225-Ն, 27.06.11 N 308-Ն)