«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 423-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 14-րդ կետում`
ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) երկրորդ օրինակը տրվում է ապրանքները և տրանսպորտային միջոցները տեղափոխման ընդունած անձին, որը տեղափոխման ավարտի պահին այն ներկայացնում է նշանակման մաքսային մարմին»,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) երրորդ օրինակը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկվում է նշանակման մաքսային մարմին:
Նշանակման մաքսային մարմինն իրեն ներկայացված փոխադրման ամփոփագրի երրորդ օրինակն ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ավարտից (բացթողումից) հետո 10-օրյա ժամկետում` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկում է վերադաս մաքսային մարմին, իսկ երկրորդ օրինակը կարում է ապրանքներ տեղափոխող անձի թղթապանակում` կցելով մաքսային մարմնում պահվող մաքսային հայտարարագրի օրինակին:».
2) 16-րդ կետի «ա» ենթակետում «14-րդ կետի «ա» ենթակետի» բառերը փոխարինել «14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|