ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 ապրիլի 2002 թվականի |
թիվ 127 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:
Հաստատված է |
ԿԱՐԳ
ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
Սույն կարգի նպատակն է` կանոնակարգել լուծարման գործընթացում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգն ու պայմանները:
ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն կարգը սահմանված է համաձայն «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների պահանջների և կարգավորում է լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի (այսուհետև` լուծարվող բանկ) լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգը և պայմանները:
ԿԱՆՈՆ 2. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ` ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն կարգով սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ, իսկ իր հայեցողությամբ նաև ավելի հաճախ, Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակել իր գործունեության վերաբերյալ «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկություններ (այսուհետև` տեղեկություններ):
2. Լուծարային կառավարիչը տեղեկությունները հրապարակում է սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան, եթե սույն կարգով տեղեկությունների հրապարակման ազատ ոճը թույլատրված չէ:
ԿԱՆՈՆ 3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
1. Լուծարային կառավարիչը «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված միջանկյալ հաշվեկշիռը հրապարակում է սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևին համապատասխան:
2. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է այն մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունը օրական հաճախականությամբ:
3. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռը պետք է պարունակի նաև լուծարվող բանկին սեփականության իրավունքով պատկանող` այլ անձանց մոտ գրավադրված գույքի մասին տեղեկություններ:
4. Միջանկյալ հաշվեկշիռը մամուլում հրապարակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի 1 օրինակը ներկայացնել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը:
ԿԱՆՈՆ 4. ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
1. Լուծարային կառավարիչը հրապարակում է հետևյալ ընթացիկ տեղեկատվությունը.
ա) լուծարվող բանկի գտնվելու վայրը (փոփոխության դեպքում).
բ) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգի» կանոն 3-ի 3-րդ կետով նախատեսված հայտարարությունը (եթե կազմակերպվելու է սակարկություն), ինչպես նաև նշված կարգով (իսկ հրապարակային սակարկությունները կանոնակարգող օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու դեպքում` այդ օրենքով սահմանված կարգով) կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին տեղեկություններ.
գ) տեղեկություններ լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման օրենքով սահմանված հերթի պահանջների բավարարման մասին, որտեղ նշվում է այն հերթը, որում ընդգրկված պահանջները տվյալ ժամանակահատվածի ընթացքում բավարարվում են կամ ենթակա են բավարարման.
դ) լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշիռը, որը պետք է պարունակի ՀՀ տարածքում գործող բանկերի` մամուլում հրապարակվող հաշվեկշիռների համար սահմանված նվազագույն տեղեկությունները (հրապարակվում է կիսամյակը մեկ).
ե) լուծարային կառավարչի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:
2. Սույն կանոնով սահմանված տեղեկությունները հրապարակվում են ազատ ոճով (բացառությամբ` լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշռի):
3. Սույն կանոնով նախատեսված տեղեկություններն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է դրանք մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունը` օրական հաճախականությամբ:
4. Սույն կանոնով նախատեսված տեղեկությունները մամուլում հրապարակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի 1 օրինակը ներկայացնել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը:
ԿԱՆՈՆ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Մինչև «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված լուծարային կառավարիչները պետք է առաջնորդվեն սույն կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ
__________
«____________» լուծարվող բանկի միջանկյալ հաշվեկշիռ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ՁԵՎ 1)
Թիվ |
Գույքի տեսակը |
Գումարը |
1 |
Կանխիկ դրամական միջոցներ |
|
2 |
Կանխիկ հավասարեցված վճարային փաստաթղթեր |
|
3 |
Լուծարային հաշվին առկա միջոցներ |
|
4 |
Թանկարժեք մետաղներ և քարեր |
|
5 |
Պետական արժեթղթեր |
|
6 |
Ոչ պետական արժեթղթեր |
|
7 |
Պահանջներ Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ |
|
8 |
Պահանջներ ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ |
|
9 |
Պահանջներ արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ |
|
10 |
Վարկային պահանջներ |
|
11 |
Դեբիտորական պահանջներ |
|
12 |
Գրասենյակային գույք |
|
13 |
Փոխադրամիջոցներ |
|
14 |
Անշարժ գույք |
|
15 |
Այլ գույք |
|
16 |
Գույքի ընդհանուր կազմ |
ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ * (ՁԵՎ 2)
Թիվ |
Պարտավորության տեսակը |
Գումարը |
Հերթը |
Քննարկման արդյունքը |
1 |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ |
|||
2 |
Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ |
|||
3 |
Պարտավորություններ ՀՀ ԿԲ նկատմամբ |
|||
4 |
Պարտավորություններ ՀՀ նկատմամբ, ադ թվում հարկային պարտավորություններ |
|||
5 |
Պարտավորություններ իրավաբան անձանց նկատմամբ |
|||
6 |
Պարտավորություններ համայնքների նկատմամբ |
|||
7 |
Պարտավորություններ այլ երկրներ պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ |
|||
8 |
Այլ պարտավորություններ |
|||
9 |
Լուծարվող բանկի հաշվեկշռում արտացոլված պահանջների ընդհանուր գումար |
* Պարտավորությունների ցանկում հրապարակվում է յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը:
ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ** (ՁԵՎ 3)
Թիվ |
Պարտավորության տեսակը |
Գումարը |
Հերթը | ||||
1 |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ |
||||||
2 |
Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ |
||||||
3 |
Պարտավորություններ ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ |
||||||
4 |
Պարտավորություններ ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ |
||||||
5 |
Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ |
||||||
6 |
Պարտավորություններ համայնքների նկատմամբ |
||||||
7 |
Պարտավորություններ այլ երկրների պետ. կամ համայնքների բյուջեների նկատմամբ |
||||||
8 |
Այլ պարտավորություններ |
||||||
9 |
Լուծարվող բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումար |
** Պարտավորությունների ցանկում հրապարակվում է բանկին պահանջ ներկայացրած յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը:
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐԺՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ *** (ՁԵՎ 4)
Թիվ |
Պահանջի տեսակը |
Գումարր |
Հերթը |
Քննարկման արդյունքը |
1 |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ |
|
||
2 |
Պարտավորություններ առևտրային բանկերի կատմամբ |
|||
3 |
Պարտավորություններ ՀՀ ԿԲ նկատմամբ |
|||
4 |
Պարտավորություններ ՀՀ նկատմամբ, այդ թվում հարկային պարտավորություններ |
|||
5 |
Պարտավորություններ իրավաբան անձանց նկատմամբ |
|||
6 |
Պարտավորություններ համայնքների նկատմամբ |
|||
7 |
Պարտավորություններ այլ երկրներ պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ |
|||
8 |
Այլ պարտավորություններ |
|||
9 |
Լուծարվող բանկի հաշվեկշռում արտացոլված պահանջների ընդհանուր գումար |
*** Լուծարվող բանկին ներկայացված և լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջների ցանկում հրապարակվում է բանկին պահանջ ներկայացրած յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը:
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ՁԵՎ 5)
Թիվ |
Գրավադրված գույքի բնորոշումը, պայմանագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը |
Գրավառուի անունը կամ անվանումը |
Գրավով ապահովված պարտավորության տեսակը և չափը |
Գրավով ապահովված գույքի գտնվելու վայրը |
Գրավի պայմանագրի կնքման ամսաթիվն ու այլ տեղեկություններ | |||||||
1 |
||||||||||||
2 |
||||||||||||
3 |
||||||||||||
4 |