ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07-ը դեկտեմբերի, 2020 թ., N 47-Ն
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 10.12.2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով՝ ավագանին որոշում է՝
1. Հայանիստ համայնքի ավագանու՝ 10.12.2019 թվականի՝ «Հայանիստ գյուղական համայնքի 2020 թվականի վարչական բյուջեի հաստատման մասին» թիվ 30-ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետի 01.6.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություն դասի 4241 հոդվածի «600.0» թիվը փոխարինել «100.0» թվով,
2) 8-րդ կետի 04.2.1 Գյուղատնտեսություն դասի 4111 հոդվածի «1.400.0» թիվը փոխարինել «900.0» թվով,
3) 8-րդ կետի 04.2.1 Գյուղատնտեսություն դասի 4264 հոդվածի «600.0» թիվը փոխարինել «100.0» թվով,
4) 8-րդ կետի 10.7.1 Սոցիալական հատուկ արտոնություններ դասի 4729 հոդվածի «2.000.0» թիվը փոխարինել «3.600.0» թվով:
Ավագանու անդամներ՝
1. Ալեքսանյան Ռազմիկ
2. Գրիգորյան Զորիկ
3. Գևորգյան Սարգիս
4. Կատանյան Լևոն
5. Մկրտչյան Գեորգի
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Բ. ՍԱՐԿԻՍՅԱՆ |
07.12.2020 թ. գ. Հայանիստ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2020 թվական: