ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2014 թվականի N 370-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 118-րդ, 119-րդ կետերը և 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմում «Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)», «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ», «Հ. Հովակիմյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու (համաձայնությամբ)» և «Դ. Մելքոնյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)» տողերը համապատասխանաբար փոխարինել «Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ)», «Ն. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ», «Տ. Երանոսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» և «Ա. Թունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական» տողերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 30 Երևան |