ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2023 թվական թիվ 145-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1313-Լ որոշման 2-րդ կետի դրույթները, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի միջև կնքված 2023 թվականի օգոստոսի 04-ի N 497-23 համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի և ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի միջև կնքված 2023 թվականի օգոստոսի 22-ի համաձայնագիրը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում`«3714891.1» թիվը փոխարինել «3743798.8» թվով,
բ. 2-րդ ենթակետում`«4037695.9» թիվը՝ «4066603.6» թվով,
2) թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
3) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
4) թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
5) թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 6 հավելվածի:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
Կողմ -26
Ա. ԱՅՎԱԶՅԱՆ Ֆ. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԴՐՄԵՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ Մ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Վ. ԱՐՇԱԿՅԱՆ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ Շ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ա. ԻԳԻԹՅԱՆ Է. ԽԱՉԱՏՐՅԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Մ. ՄԱԹՈՍՅԱՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Գ. ՄԿՐՏՉՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Ն. ՄՈՒՇԵՂՅԱՆ Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆ Հ. ՈՍԿԱՆՅԱՆ Ա. ՉԱԼՈՅԱՆ Ս. ՍԻՄՈՆՅԱՆ Թ. ՍՈՒՎԱՐՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
15 սեպտեմբերի 2023 թվական գյուղ Ախուրյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 145-Ն որոշման |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 145-Ն որոշման |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 145-Ն որոշման |
Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 145-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|