ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 նոյեմբերի 2020 թվականի N 55-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից «Աղբահանություն» (բաժին 05, խումբ 1, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին հատկացնել 85 000 000 (ութսունհինգ միլիոն) դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ-8
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ
Դեմ -0 Ձեռնպահ -0 |
ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 06 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|