Գլխավոր տեղեկություն
Номер
N 210
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.04.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.05.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.05.1994
Дата вступления в силу
06.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 1994 թվականի N 210

քաղ. Երևան

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հացաթխման և ներքաղաքային տրանսպորտի վնասաբերությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1994 թվականի մայիսի 10-ից սահմանել`

ա) հացի մանրածախ գին` 1 կգ 4 դրամ 50 լումա, ալյուրի` 1 կգ 3 դրամ 50 լումա, ներառյալ 3,5 տոկոս առևտրական զեղչը:

Սահմանել, որ մարդասիրական օգնության կարգով ստացված ցորենը հացի արտադրության համար օգտագործելու դեպքում ալրաղաց գործարանները յուրաքանչյուր 1 տոննա ցորենի դիմաց բյուջե պետք է մուծեն 150 դրամ` միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նպատակների համար:

Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու փոխադրումը մինչև սպառողը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին.

բ) ներքաղաքային տրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին` յուրաքանչյուր անձից 4 դրամ.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 04.04.97 N 65)

(1-ին կետը փոփ. 04.04.97 N 65)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի  նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1994 թվականի մայիսի 10-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.

 բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող կազմակերպություններին և ձեռնարկություններին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 665 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.04.1997, N 65 21.04.1997, N 210
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան