Գլխավոր տեղեկություն
Համար
N 995-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.16/46(712) Հոդ.1047
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2009 թվականի N 995-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՆԳ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և հինգ տարվա գործողությունների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թվականի ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 13-ի N 995-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 13-ի N 995-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Ժամկետը

Պատասխանատուն

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

ՀՀ վարչապետի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» որոշման նախագիծը ՀՀ վարչապետի քննարկմանը ներկայացնելը

2009 թ. սեպտեմբերի երրորդ տասնօրյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

2.

«Հայավտոճանի տնօրինություն» ՊՈԱԿ-ի կազմում ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության ստեղծում

2009 թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

3.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության ստեղծման աջակցմանն ուղղված Համաշխարհային բանկի հետ 50,000 ԱՄՆ գումարով TF094897 դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում

Համաշխարհային բանկից դրամաշնորհի համաձայնագիրն ստանալուց տասն օրվա ընթացքում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

4.

Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության հինգ տարվա գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը 2010 թ. ՀՀ պետական բյուջեում ներառում

բյուջետային գործընթացի համաձայն

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

5.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի N 62/244 որոշման համաձայն 2009 թ. նոյեմբերի 19-20-ը Մոսկվա քաղաքում կայանալիք ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերով առաջին նախարարական կոնֆերանսի նախապատրաստական միջոցառումների շրջանակում «Դարձնենք ճանապարհները անվտանգ» միջոցառումների շարքի իրականացում

2009 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ճանապարհային ոստիկանություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի հետ համատեղ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան