Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.09.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0166 Ն. 22.09.23

 

22 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նախատեսել կարգավորումներ, որոնք ուղղված են կանխարգելելու հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ,

հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ․1» ենթակետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի ««Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները․

1) Կարգը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.

«1.1 Սույն Կարգը սահմանում է 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) դատվածության վերաբերյալ տեղեկության ներկայացման պահանջներ:»:

2) Կարգը 2-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով.

«11) Հաշվետվություն` 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ` համաձայն սույն կարգի Հավելված 7-ի։»։

3) Կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ կետով.

«9.1. Գրավատունը Հավելված 7-ով սահմանված տեղեկության փոփոխության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:

4) Կարգը 5-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

25. Մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը գրավատները պարտավոր են 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) դատվածություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 7-ի։ Ընդ որում, դատվածությունը պետք է առաջացած լինի 2019 թվականի հուլիսի 27-ից հետո ընկած ժամանակահատվածում։»:

5) Կարգը լրացնել Հավելված 7-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 166-Ն որոշման

 

 

Հավելված 7

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի

փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի»

 

Հայտատուի/գրավատան անվանումը ___________________

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՎԱՏԱՆ 10 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԻ (ՏՆՕՐԵՆԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք ունեցող անձինք

Անվանումը (Անուն, ազգանուն)

ՀՎՀՀ (անձնագրի տվյալներ)

ՀԾՀ

Գործունեության վայրը (բնակության վայրը)

Մասնակցու

թյան չափը

Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար, եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

           
           

2. Գրավատան ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ տեղեկություն

Անուն ազգանուն

Անձնագրի տվյալներ

ՀԾՀ

Բնակության վայրը

 

Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար, եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

           
           

Հավաստիացնում ենք, որ սույն փաստաթղթում ներկայացված տեղեկությունն արժանահավատ է և ամբողջական:

Տեղեկացված ենք և տեղեկացրել ենք սույն հաշվետվությունում ներկայացված անձանց առ այն, տեղեկության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Տեղեկացնում ենք, որ ստացել ենք սույն հաշվետվությունում ներկայացված անձանց համաձայնությունն առ այն, որ՝

ա. սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը,

բ. սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության փոփոխության դեպքում գրավատունը կտեղեկացվի այն տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Պարտավորվում ենք սույն հաշվետվությամբ ներկայացված տեղեկության փոփոխության դեպքում այդ մասին հայտնի դառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին։

 

 Գրավատան ղեկավարի

(տնօրենի) անունը, ազգանունը

___________________

   

 Ամսաթիվ`

  __________________

օր/ամիս/տարի

 Ստորագրություն`

  ______________

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան