ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «քրեակատարողական ծառայողը» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողը» բառերով։
Հոդված 2․ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով։
Հոդված 3․ Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «քրեակատարողական ծառայողի» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողի» բառերով։
Հոդված 4․ Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 3-րդ մասի 6-րդ կետը «քրեակատարողական ծառայողի» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողի» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-426-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: