ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի վերնագրում և հոդվածում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով։
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով։
Հոդված 3. Օրենքի 60.20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության» բառերը փոխարինել «ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-56-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: