ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) Հանրապետության նախագահին։»։
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա այդպիսի առևտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին։»․
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով․ «Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող առևտրային բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Կենտրոնական բանկը։»․
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հիմնադրամը ձևավորվում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։»․
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`
1) օտարերկրյա պետություններից,
2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,
3) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,
4) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,
6) անանուն անձանցից։»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․
2) 1-ին մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․
3) 1-ին մասի երրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով․
4) 1.1-ին մասի առաջին պարբերության երկրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․
5) 1.1-ին մասի երկրորդ պարբերության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․
6) 2-րդ մասի առաջին նախադասության «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով․
7) 3-րդ մասի «մուծած գումարները» բառերը փոխարինել «կատարած նվիրատվությունները» բառերով, իսկ «մուծումները» բառը՝ «նվիրատվությունները» բառով․
8) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ։»․
9) 7-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․
10) 8-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով։
Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերը, 8-րդ կետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, 9-րդ և 10-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
(4-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-444-Ն, 22.12.23 ՀՕ-416-Ն)
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 27 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: