ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի 14-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) Հանրապետության նախագահին։»։
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հիմնադրամը ձևավորվում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։»․
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`
1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանցից,
2) օտարերկրյա պետություններից,
3) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,
4) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,
5) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,
7) անանուն անձանցից։»․
4) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5․ Հիմնադրամին նվիրատվություն կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամին կատարած նվիրատվությունները փոխանցվում են համայնքային բյուջե։»․
5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։»․
6) 7-րդ մասի «մուծում» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․
7) 8-րդ մասի «մուծում» և «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով․
8) 9-րդ մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․
9) 12-րդ մասի առաջին նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում իր համացանցային կայքում։»․
10) 14-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․
11) 15-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով․
12) 16-րդ մասի առաջին նախադասության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․
13) 16-րդ մասի առաջին նախադասության «վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով։
Հոդված 3. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, ինչպես նաև 9-11-րդ և 13-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
3. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը։
(3-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-447-Ն, 22.12.23 ՀՕ-418-Ն)
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 27 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: