ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.1-ին հոդվածում՝
1) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ մասի՝
ա. «ա» կետի «անժամկետ» բառը փոխարինել «10 տարի» բառերով,
բ. «բ» կետի «անժամկետ» բառը փոխարինել «10 տարով» բառերով.
3) 10-րդ մասի՝
ա. «ա» կետի «60» թիվը փոխարինել «20» թվով,
բ. «բ» կետի «40» թիվը փոխարինել «10» թվով.
4) 11-րդ մասի «ծառայողական, այդ թվում՝ մարտական զենքի առանձին տեսակներ» բառերը փոխարինել «զենք» բառով.
5) 20-րդ մասի «Քաղաքացիական, ծառայողական և պարգևատրական զենք» բառերը փոխարինել «Զենք» բառով.
6) 21-րդ մասի «մարտական կամ ծառայողական» բառերը հանել.
7) 22-րդ մասի՝
ա. «ա» կետի «10-ապատիկի» բառը հանել,
բ. «ե» և «զ» կետերի «հնգապատիկի» բառը հանել։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. փետրվարի 2 Երևան ՀՕ-43-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական: