ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակման դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. փետրվարի 1 Երևան ՀՕ-25-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: